00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:44
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նրանք խոսո՞ւմ են, ի՞նչ է»․ Արևմուտքը չգիտի՝ ինչ պատասխանել Ռուսաստանին

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցКрасная площадь в сумерках, архивное фото
Красная площадь в сумерках, архивное фото - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
Բաժանորդագրվել
Շփոթություն, զգուշություն, զարմանք, անվստահություն՝ այսպիսին է Արևմուտքի առաջին արձագանքը Ռուսաստանի՝ հրապարակավ հնչեցրած խաղաղ նախաձեռնություններին։
Չնայած առաջարկների նշանակալիությանն ու աննախադեպ բնույթին՝ բազմաթիվ արևմտյան (հատկապես եվրոպական) ԶԼՄ-ներ երկար ընդմիջում են վերցրել․ նրանք ակնհայտորեն բարդություններ ունեն այդ իրադարձության լուսաբանման տոնայնությունը որոշելու հարցում։ Ինչպես նշում է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ ոչ մի եվրոպական ԶԼՄ դեռևս չի համարձակվել քիչ թե շատ լիարժեք տեսքով հրապարակել Մոսկվայի առաջարկած պայմանագրերի նախագծերը։
Իսկ այն մեկնաբանություններից, որոնք հնչում են տարբեր տեսակի կրեմլագետների կողմից, զգացվում է, որ նրանք զարմացած ու ցնցված են Կրեմլի առաջարկությունների լեզվից և հրապարակայնությունից։ Վերջին 30 տարում Արևմուտքում ակնհայտորեն հետ են սովորել այդքան բաց, հստակ և միաժամանակ բավականաչափ կոշտ խոսքից։
Արևմուտքը պատրաստվում է Ուկրաինայի ԶՈւ-ն թաղել հնացած սպառազինության փլատակների տակ
Ըստ ամենայնի՝ այնտեղի մեկնաբանների գլխավոր խնդիրն այն է, թե ինչպես իրենց հանրությանը ներկայացնել Ռուսաստանի առաջարկները, որոնց իրականացումը միանշանակ ապաէսկալացիայի և իրական զինաթափման է հանգեցնում, աշխարհը հետ է պահում միջուկային պատերազմի անդունդից։ Իրերն իրենց անուններով կոչել՝ կնշանակի հեռանալ լսարանի համար սովորական պատումից, որը հիմնվում է Ռուսաստանի բնական ագրեսիվության գաղափարի վրա։
Այդ պատճառով էլ խաղաղ նախաձեռնությունները ոչ մի դեպքում չի կարելի խաղաղ նախաձեռնություններ անվանել։ Դատելով արտասահմանյան ԶԼՄ-ների առաջին անճար մեկնաբանություններին՝ ելքը նրանք գտել են «պահանջներ» և «ուլտիմատում» բառերում․ այս կերպ կարելի է Ռուսաստանի անգամ խաղաղ առաջարկները սեփական ընթերցողին ներկայացնել որպես շանտաժ և սպառնալիք։
Օրինակ՝ Գերմանիայի պետական լրատվական գործակալությունը՝ DW-ն, լուրը մատուցում է «Ռուսաստանը ՆԱՏՕ-ից պահանջում է լքել Արևելյան Եվրոպան» վերնագրով։ Եթե գերմանացիներն ուշադրությամբ ծանոթանային պայմանագրի նախագծի հետ, որն առաջարկում է ՌԴ ԱԳՆ-ն, նրանք կնկատեին, որ գրեթե բոլոր առաջ քաշված առաջարկները հանգում են ոչ թե ՆԱՏՕ-ի՝ որևէ տեղից դուրս գալու, այլ դրա չընդլայնման գաղափարին։
ՌԴ ԱԳՆ-ն ու Կրեմլի աշտարակները - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2021
Ռուսաստանի վերջնագիրը Արևմուտքին. ինչ կլինի, եթե Արևմուտքը չընդունի այն
Դատելով Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքլոֆի արձագանքից՝ նա նույնպես չի հասկացել (ավելի հավանական է՝ ձևացնում է, թե չի հասկացել)․ մենք հիմնականում առաջարկում ենք իրավիճակը ֆիքսել ներկայիս մակարդակում՝ ռազմական ենթակառուցվածքները միմյանցից վտանգավոր մոտ հեռավորության չհասցնելով։ Ի պատասխան՝ ամերիկացի դիվանագետն իր առաջարկներն է առաջ քաշել․ ռուսական զորքերը դուրս բերել Մերձդնեստրից, չեղարկել Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումը, «Ղրիմը վերադարձնել Ուկրաինային» և այլն։
Մակֆոլի ոգով պատասխանելով՝ մենք կարող էինք, իհարկե, Ամերիկային առաջարկել փակել բոլոր անդրծովյան ռազմակայանները, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքին՝ ինքնալուծարվել։ Բայց փորձառու քաղգործիչը լրջորեն կարծում է, որ հենց այդպես՝ ցանկացած միտք աբսուրդի հասցնելով էլ պետք է վարել բանակցությունները։ Այո, այդպիսին է հիմա արևմտյան դիվանագիտության մակարդակը․ մնում է միայն ցավակցել ռուսական դիվանագիտական կորպուսին, որը ստիպված է գործ ունենալ այդ դպրոցի «շրջանավարտների» հետ։
ՆԱՏՕ-ն ճամփաբաժնի վրա. պատրա՞ստ են Բալթյան երկրները տեղակայել ԱՄՆ-ի միջուկային հրթիռները
Արևմտյան լրագրողների առաջին արձագանքից ելնելով կարելի է եզրակացնել, որ մինչև ռուսական նախաձեռնությունների առավել մանրամասն ուսումնասիրությունն ու դրանց պատասխանելը ընտրվել է մեր ստանձնած պարտավորությունները լիակատար լռության մատնելու և նախագծերը որպես ոչնչով չամրապնդված վերջնագիր ներկայացնելու մարտավարությունը, որպեսզի դրանք արժանան Արևմուտքի բնակչության մերժմանը։
Օրինակ, Axios կայքն այսպես է գրում մեր առաջարկների մասին․ «Փորձագետները Ռուսաստանի պահանջները բնութագրում են որպես մաքսիմալիստական և հազիվ թե ընդունելի»։ Սրան հետևում է պարտավորությունների ցանկը, որոնք պետք է ստանձնեն բացառապես ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն։
Պայմանագրերի նախագծերը ճիշտ նույն կերպ է մեկնաբանում մեկ այլ դիվանագետ՝ Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Սթիվեն Պայֆերը․ «ՆԱՏՕ-Ռուսաստան և Ռուսաստան-ԱՄՆ մոսկովյան պայմանագրերի նախագծերը լի են պահանջներով, որոնք, ինչպես Կրեմլում պետք է որ հասկանան, անընդունելի են Արևմուտքի համար»։
Սերգեյ Ռյաբկով - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2021
Ռուսաստանը ՆԱՏՕ–ին և ԱՄՆ–ին առաջարկում է հարաբերություններ սկսել մաքուր էջից. ԱԳՆ
Եվ նմանատիպ բաներ ենք կարդում այն վերլուծաբանների մեծամասնության մոտ, որոնք Արևմուտքում հաշվառվում են որպես «Ռուսաստանի մասնագետներ»։ Պատկերացրեք ամերիկացի ընթերցողի վրդովված արձագանքը, որը, ելնելով այդ տեղեկությունից, գալիս է այն եզրակացության, որ այդ ռուսները նորից փորձում են ատրճանակն իր ճակատին դեմ տալ՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով։
Իսկ իրականում պայմանագրերի երկու նախագծերն էլ՝ թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ առանձին ԱՄՆ-ի հետ, ենթադրում են հենց փոխադարձ պարտավորություններ ու երաշխիքներ։ Հասկանալի է, որ բանակցությունների ետնաբեմում մեր դիվանագետներն ավելի մանրամասն են պարզաբանում իրենց գործընկերներին, թե ինչ քայլեր կձեռնարկի Մոսկվան, եթե Արևմուտքը հրաժարվի մեր խաղաղ նախաձեռնություններից։
Իսկ հրապարակավ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն դա բացատրել է այսպես․ «Այդ ժամանակ մենք նույնպես կանցնենք հակասպառնալիքներ ստեղծելու այդ ռեժիմին։ Այդ ժամանակ ուշ կլինի հարցնել մեզ, թե ինչու այդպիսի որոշումներ ընդունեցինք, ինչու այնտեղ այդպիսի համակարգեր տեղակայեցինք»։
«Շուռ տված» ռասիզմ, սեռափոխություն. Արևմուտքը պառակտվել է ձախ-լիբերալ գաղափարների պատճառով
Նրանց, ովքեր Արևմուտքում դիվանագիտական լեզուն չեն հասկանում, կարելի է խորհուրդ տալ պարզապես ուշադիր կարդալ առաջարկված փաստաթղթերի տեքստը և ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Ռուսաստանը Արևմուտքից պարզապես չի պահանջում հրաժարվել իրավիճակի հետագա սրացումից, ինչպես փորձում են ներկայացնել արտասահմանյան ԶԼՄ-ները։ Ռուսաստանն ինքն էլ մի շարք պարտավորություններ է ստանձնում։
Իսկ Գրուշկոյի խոսքերը այդ պարտավորությունների հետ համադրելով, կարելի է պարզ եզրակացություն անել․ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից մեր խաղաղ նախաձեռնություններից հրաժարվելու դեպքում Ռուսաստանը լիարժեք բարոյական իրավունք է ստանում (իրավականը մենք առանց այդ էլ ունենք) այլ պետությունների տարածքն օգտագործել պաշտպանության համակարգին ուղղված այն նույն «կոնտր-սպառնալիքների» ստեղծման նպատակով՝ ի պատասխան պաշտպանական համակարգին ուղղված նոր սպառնալիքներին։ Ավելին՝ ռուսական հրթիռներն ու միջուկային սպառազինությունը կարող է երկրի սահմաններից դուրս հայտնվել։
Президент РФ В. Путин принял участие в пленарном заседании форума Российская энергетическая неделя - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Պուտինը խոսել է ՆԱՏՕ-ի, Արևմուտքի և Արցախի հետ կապված «կարմիր գծերի» մասին
Եվ դա կարող է լինել ոչ միայն Բելառուսը, որն արդեն դրանք իր տարածքում տեղակայելու պատրաստակամություն է հայտնել։ Ռուսաստանի միջուկային և հրթիռային ենթակառուցվածքի բազաների վայրերը կարող են տհաճորեն, նույնիսկ շատ տհաճորեն զարմացնել Վաշինգտոնին։ Պատահական չէ, որ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ուղղակի զուգահեռներ է անցկացրել ներկայիս և Կարիբյան ճգնաժամերի միջև։
Ահա թե ինչն ունակ չեն հասկանալ կամ վախենում են խոստավանել Արևմուտքի բազմաթիվ կրեմլագետները։ Չգիտես ինչու, նրանք Ռուսաստանի կողմից բոլոր հավանական սպառնալիքները (նույն այն «հակընդդեմ սպառնալիքները, որոնց մասին խոսում էր Գրուշկոն ) կապում են բացառապես «Ուկրաինա ռուսական ներխուժման հետ»։ Այսինքն՝ իրենք իրենց համար մտացածին «ներխուժում» են հորինել, իրենք էլ հիմա կարծում են, թե Մոսկվայի «վերջնագիրը» Ուկրաինայի վրա հարձակումից հրաժարվելու պայմաններում է ամփոփվում։
Բրիտանիայի գլխավոր կրեմլագետ Էդուարդ Լուկասը, օրինակ, The Times-ի էջերում նկարագրելով Ռուսաստանի կողմից ամբողջ Ազովյան առափնյակի գրավման վերաբերյալ իր վախերը, խոստովանում է․ «Իմ մեծագույն վախը կապված է այն բանի հետ, որ կռիվը (և, գուցե, միջուկային զենքի որոշ զնգզնգոցը) կավարտվի նոր պայմանագրով, որը նման կլինի 1945թ․-ին Ստալինի հետ Յալթայի համաձայնագրին»։
Արևմուտքն արգելակում է բազմակենտրոն աշխարհի ստեղծումը. Լավրով
Արդյունքում «Ռուսաստանի գծով մասնագետ» Սեմյուել Չարափը՝ RAND հետազոտական (կարդա՝ հետախուզական) կորպորացիայից, The New York Times-ի էջերում ծնկներն է ծեծում․ «Դիվանագիտությունը փոխզիջում և ճկունություն է ենթադրում։ Սովորաբար դրանից բխում է հրապարակային վերջնագրերից հրաժարումը։ Ըստ էության, դա դիվանագիտություն չէ։ Սա դիվանագիտության հակադրությունն է»։
Էհ, ափսոս, որ փոխզիջման մասին խոսքերը չէր կարդացել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ կրակոտ ճառով հանդես գալուց առաջ, որում մի քանի անգամ կրկնեց, որ դաշինքը որևէ փոխզիջում չի ընդունում Ուկրաինայի չմիացման հնարավորության շուրջ։
Չարափի տրամաբանությունից դատելով՝ ՆԱՏՕ-ն ու դիվանագիտությունը անհամատեղելի են։ Թե՞ ամերիկացի դիվանագետների կարծիքով՝ փոխզիջումներ ու ճկունություն միայն Ռուսաստանը պետք է ցուցաբերի։
Атомный ледокол Ямал  - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Արևմուտքն ուզում է հյուսիս գնալ, բայց այն արդեն զբաղված է
Սակայն կրկնենք՝ այդ վերլուծաբաններն ակնհայտորեն ուշադիր չեն կարդացել Մոսկվայի առաջարկած փաստաթղթերի տեքստը և չեն հասկացել, որ դրանք չընդունելու դեպքում մեր ձեռքերն ազատ կլինեն ոչ ստանդարտ քայլեր անելու համար, որոնք պարտադիր չէ, որ Արևելյան կիսագնդով սահմանափակվեն։
Կարելի է պատկերացնել, թե ինչ կսկսվեր Ամերիկայում և նույն այդ արևմտյան ԶԼՄ-ներում, որոնք մեզ մեղադրում ենք «ոչ ճկուն» լինելու համար, եթե խոսք բացվեր ԱՄՆ-ին շատ ավելի մոտիկ որևէ տեղ ռուսական միջուկային համակարգերի տեղակայման մասին։
Այդ հիմա են ՆԱՏՕ-ի առաջնորդներն ասում Ռուսաստանին, թե 21-րդ դարում «ազդեցության գոտիների» մասին խոսակցություններն անընդունելի են։ Իսկ նույն Գրուշկոն հիշում է, թե ինչպես ՀՀՊ համակարգերի սահմանափակման շուրջ բանակցությունների ժամանակ ամերիկացիներն «իրենց ցանկությունների ցանկում» ներառել էին մի կետ այն մասին, որ Ռուսաստանը պետք է Կուբայից հեռացնի ուսումնական բրիգադը։
Արևմուտքը, պարտվելով պատերազմում, հրաժարվում է վճարել պարտքերը
«Կարծես թե այդ ուսումնական բրիգադը կարող էր ափ իջնել Ֆլորիդայում ինչ-որ տեղ, գրավել ԱՄՆ-ն և այլն»,-պատմել էր փոխնախարարը Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում։
Եթե ամերիկացիներն այդքան ծանր էին տանում Կուբայում մեր հրահանգիչների ներկայությունը, կարելի է ենթադրություններ անել, թե ինչ երգեր կերգեն, եթե Կենտրոնական Ամերիկայում ինչ-որ տեղ ոչ միայն ուսումնական ռուսական բազա հայտնվի։ Հենց այդ պահին էլ նրանք կհիշեն թե՛ իրենց «ազդեցության գոտիների», թե՛ «Ամերիկան՝ ամերիկացիների համար» լոզունգի, թե՛ «ԱՄՆ-ի ետնաբակում» ռուսական ռազմական ենթակառուցվածքի ի հայտ գալու անթույլատրելիության մասին։
Հիշեցնենք՝ հենց այդպես էին նրանց պաշտոնյաներն արտահայտվում Լատինական Ամերիկայի մասին Վենեսուելայի ճգնաժամի թեժ ժամանակներում։ Եվ դա կրկնում էին նույն կրեմլագետները, պահանջելով Ռուսաստանին թույլ չտա մտնել Ամերիկայի «ետնաբակ»։ Սա էլ ձեզ «ազդեցություն գոտիների անթույլատրելիություն»՝ 21-րդ դարում։
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
«Մեր տուն մի խցկվեք»․ Պուտինը դիմել է Արևմուտքին
«Ռուսաստանի գծով մասնագետների» մեկնաբանություններում ամենաանհանգստացնողը պահի ծայրահեղության գիտակցման բացակայությունն է, այն վտանգավոր գիծը չտեսնելը, որին մոտեցել ենք բոլորս՝ ոչ առանց նրանց մասնակցության։ 30 տարի առաջ ԽՍՀՄ-ի փլուզումից արբած և այդ պատճառով չափի զգացումը կորցրած՝ նրանք չեն կարողանում հասկանալ, որ սպառնալիքների և հակասպառնալիքների հակակշռի վրա հիմնված աշխարհի կայունությունը շատ ավելի քիչ է, քան դրանց բացակայության դեպքում։ Բայց էլ ավելի վտանգավոր է աշխարհը, որում միայն մի կողմն է մշտապես ավելացնում սպառնալիքները՝ ի պատասխան որևէ զսպող ուժ և հակակշիռ չունենալով։ Այսպիսի իրավիճակը մարդկության համար տխուր հետևանքներով է հղի։
Հենց այդ պատճառով էլ Ռուսաստանն առաջարկում է հետ քաշվել այդ գծից և ազնվորեն նախազգուշացնում է, թե ինչ հակակշիռներ կստեղծի, եթե Արևմուտքը հրաժարվի Մոսկվայի խաղաղ նախաձեռնություններից։ Արևմուտքն ի վերջո պետք է հասկանա, որ ավելի լավ է նոր Յալթիայի համաձայնագիր, քան սպառնալիքների և հակասպառնալինքերի անվերջանալի ավելացում, որը կարող է հանգեցնել բոլորիս համար ողբալի արդյունքի։
Լրահոս
0