00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ռուբինյանը ձևական ներկայացուցիչ է, բանակցություններն անձամբ վարելու է Փաշինյանը. քաղաքագետ

Բաղդասարյան. Ռուբինյանը ձևական ներկայացուցիչ է, բանակցություններն անձամբ վարելու է Փաշինյանը
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի նշանակմանը։
Ակնհայտ է, որ որպես դիվանագետ և դիվանագիտական փորձ ունեցող անձինք, Քըլըչն ու Ռուբինյանը տարբեր քաշային կատեգորիաներում են, հետևաբար Հայաստանը վստահաբար անհրաժեշտ ներկայացուցչին չի ընտրել, ինչը վկայում է, որ իրականում Ռուբեն Ռուբինյանն ընդամենը ձևական ներկայացուցիչ է լինելու, իսկ իրականում բանակցությունները վարելու է անձամբ Փաշինյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«Բանակցությունները կրելու են ձևական բնույթ, որովհետև նախապես ամեն ինչ արդեն հիմնականում համաձայնեցված է։ Պարզապես երկխոսությունն այդ ամենն արձանագրելու տեխնիկական գործընթացի է վերածելու»,– ասաց քաղաքագետը։

Բաղդասարյանի կարծիքով`թուրքական կողմից առաջ քաշվելիք նախապայմաններն արդեն իսկ հայտնի են, թեև իբր խոսվում է առանց նախապայմանների երկխոսության մասին։
Самолет FLYONE ARMENIA A320 - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
Ո՞վ կլինի 1-ին ծիծեռնակը. հայկական ընկերությունները 2015–ից թռիչք չեն կատարել դեպի Թուրքիա
Ըստ նրա` Թուրքիան նախևառաջ կպնդի, որ Հայաստանն այլևս պետական մակարդակով ցեղասպանության հարց չբարձրացնի միջազգային ատյաններում, երկրորդ` կպահանջի, որ հայկական պահանջատիրությունը մեկընդմիշտ պաշտոնապես դուրս բերվի քաղաքական օրակարգից, երկու երկրները ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և միայն դրանից հետո հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, երրորդ` կպահանջի, որ Սյունիքով անցնող ճանապարհն ունենա միջանցքի նշանակություն։

«Թուրքական կողմը հայտարարել է, որ բանակցությունները վարելու է շատ զգույշ, լինելու է ուշադիր և բոլոր հարցերը համաձայնեցնելու է Բաքվի հետ, հետևաբար սա լինելու է բավականին երկարատև գործընթաց, որից արագ արդյունքներ ակնկալելը բացարձակապես անիմաստ է»,– ասաց քաղաքագետը։

Բաղդասարյանի դիտարկմամբ` արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի բանակցային դիրքերը էապես թուլացել են, և, իհարկե, հայ–թուրքական երկխոսությունը ցանկալի կլիներ, որ շատ ավելի վաղուց արվեր։
Ըստ նրա` հարցը պետք է դիտարկել այն տեսանկյունից, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կան ամենատարբեր ոլորտների բազմաթիվ խնդիրներ, և անկախ նրանից` երկխոսությունը կկայանա, թե ոչ, այդ խնդիրները չեն վերանալու, ավելին` Հայաստանին վերաբերող տարածաշրջանային հարցերը գերտերություններն այսպես թե այնպես քննարկում են առանց մեզ։
Анна Григорян во время заседания НС (13 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2021
Արցախյան հարցի կարգավորման գործընթացը Թուրքիան կարող է տեղափոխել «3+3» հարթակ. Գրիգորյան
Քաղաքագետի խոսքով` կարևոր է, թե ՀՀ իշխանությունը Ռուբինյանի առջև ինչ խնդիրներ է դրել, և եթե ցանկանում է բանակցությունների ընթացքում դիվանագիտական տարբեր հնարքներով հասնել առավելագույն արդյունքի, ապա պետք է շատ լուրջ մասնագիտական խումբ ստեղծի, որը խորհուրդներ կտա Ռուբեն Ռուբինյանին։
Բաղդասարյանի համոզմամբ, սակայն, Հայաստանի իշխանությունն այդպես չի անի, որովհետև արդեն կանխորոշված է համարում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող երկխոսության ընթացքը և պատրաստ է բոլոր այն զիջումներին, որոնք պնդում է Թուրքիան։
Նշենք, որ դեկտեմբերի 15-ին պաշտոնական այցով ԱՄԷ-ում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Անկարայի բանագնացը Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է լինելու:
Կան նշանակված մարդիկ. Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանեց Չավուշօղլուի հայտարարությունը
ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն իր հերթին դեկտեմբերի 18-ին տեղեկացրել է, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
Մևլութ Չավուշօղլուն Մալայզիայի իր պաշտոնակցի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները մոտ ժամանակներս կարող են հանդիպել։
Լրահոս
0