Տղամարդը Վանաձորում լինգով կոտրել է վճարային տերմինալը, բայց գողություն կատարել չի հասցրել

© Photo : ЮКЖДՎճարային տերմինալ
Վճարային տերմինալ - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
Վճարային տերմինալ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանները նկատել են տղամարդուն ու կանխել գողությունը։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում դիմակավորված անձը լինգով կոտրել է վճարային տերմինալը, սակայն գողություն կատարել չի հասցրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 17–ի գիշերը։
Շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանները նկատել են տղամարդուն ու կանխել գողությունը։
Բերման ենթարկված 29-ամյա տղամարդը Վանաձորի Բաղրամյան փողոցի բնակիչ է։
Քննությունը շարունակվում է:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала