Իրանի արտգործնախարարը մեկնել է Ադրբեջան

© Sputnik / Евгений БиятовЗаместитель министра иностранных дел Ирана Хосейн Абдоллахиян на встрече с министром иностранных дел Сирии Валидом аль-Муаллемом (10 сентября 2013). Москвa
Заместитель министра иностранных дел Ирана Хосейн Абдоллахиян на встрече с министром иностранных дел Сирии Валидом аль-Муаллемом (10 сентября 2013). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամիր Աբդոլլահիանը Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիներն ու տարածաշրջանային գործընթացները:
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլահիանը մեկնել է Բաքու։ Տեղեկությունը հայտնում է IRNA-ն` հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
Ըստ հաղորդագրության` Աբդոլահիանը Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիներն ու տարածաշրջանային գործընթացները: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտնել էր, որ արտգործնախարարը մեկնելու է Բաքու։
Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները կփոխեն տարածաշրջանի քաղաքական միջավայրը. Փաշինյան
ԶԼՄ–ն հիշեցնում է, որ Ամիր Աբդոլլահիանը շաբաթ օրը Պակիստանում ԻՀԿ երկրների նիստի շրջանակում հանդիպել է նաև ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների զարգացող հարաբերությունների կապակցությամբ:
Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան  պատգամավորական  բարեկամության խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ (21 դեկտեմբերի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
Իրանի Մեջլիսի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Լրահոս
0