«Սև հրեշտակի» կրքոտ պարը․ 18 տարի անց Վարդան հիշեցրել է հաղթական համարը

© Sputnik / Asatur YesayantsՎարդա
Վարդա - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Վարդա
Բաժանորդագրվեք
Պարուհին հարցում է անցկացրել իր էջում` քանի՞ տարեկան էիք, երբ ձեզ թույլ չէին տալիս դիտել այդ մրցաշարը։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հայտնի երգչուհի, դերասանուհի և pole-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-ի իր էջում հրապարակել է այն պարի տեսագրությունը, որը նրան հաղթանակ էր բերել Ուկրաինայի մերկապարի առաջնության ընտրական փուլում։
Համարը կոչվում է «Միլեդի» և, դատելով տեսագրությունից, բավականին կրքոտ է ու հետաքրքիր։
«18 տարի անց։ Քանի՞ տարեկան էիք, երբ ձեզ թույլ չէին տալիս դիտել այդ մրցաշարը։ Ես արդեն առնվազն երկու սերնդի երկրպագուներ ունեմ»,-գրել է նա։
Պարուհին ճիշտ է։ Նրա հետևորդների թվում իսկապես քիչ չեն նրանք, ովքեր դիտել են մրցաշարը և հաղթանակ մաղթել Վարդային․ «Ես նայել եմ, երբ մոտ 13 տարեկան էի», «Ես 41 տարեկան եմ և հիշում եմ դա», «Սև հրեշտակը «տժժում» է», «Շատ սիրուն է», «Շքեղ եք»։
Ինչպես Վարդան սիրեց իր անունը, և ինչ պատահեց Երևանում քույրերի հետ հանդիպմանը
Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) երկու բարձրագույն կրթություն ունի (էստրադայի ու զանգվածային հանդիսությունների ռեժիսոր և ֆիզիկական դաստիարակության մենեջեր, մարզիչ)։ Pole-dance–ի ոլորտում բազմամյա կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է դառնալ առաջինը և նվաճել աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` հանդես գալով «Սև հրեշտակ» բեմական կեղծանունով։
«Կարելի է անվերջ նայել». Վարդան կրքոտ տեսանյութ է հրապարակել
Горячая армянская танцовщица Варда - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2021
Վարդան պատմել է` ինչպես է ծանոթացել ամուսնու հետ, և խոստովանել, որ խորթ հայրը ծեծել է իրեն
Վարդան որոշել է իրեն այլ կողմից բացահայտել. պարուհին նոր հոբբի ունի
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала