Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխություն. Մահմուդ Ահմադի Բիղաշ

© Photo : Facebook / ՀՀ Անվտանգության խորհուրդ / Security Council of ArmeniaԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի իսլամական մեջլիսի Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի իսլամական մեջլիսի Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ: - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Բաժանորդագրվեք
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի խորհրդարանի Ազգային անվանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի անդամի հետ։ Բիղաշը կարևորել է Հարավային Կովկասի դերը ԻԻՀ համար:
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, սահմանների անխախտելիությունն Իրանի համար կարմիր գծեր են, և Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխություն: Նման հայտարարություն է արել Իրանի խորհրդարանի Ազգային անվանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԽ կայքից։
Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Քննարկվում է սկզբում Նախիջևանի միջոցով դեպի Իրան երկաթգիծ բացելու տարբերակը. Գրիգորյան
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպման ժամանակ Բիղաշն իր խոսքում կարևորել է Հարավային Կովկասի դերը ԻԻՀ–ի համար:

«Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը նշել է Հայաստանի կարմիր գծերը, ինչպես նաև ընդգծել Հայաստանի կողմից ավելի վաղ առաջ քաշված «խաղաղության դարաշրջան» սկսելու հրամայականը, որը նաև համընկնում է Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ: ԱԽ քարտուղարը նաև կարևորել է Երևան-Նախիջևան-Ջուլֆա երկաթգծի գործարկումը՝ ընդգծելով, որ այն բերելու է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման»,–նշված է հաղորդագրության մեջ։

Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում ինտենսիվ զարգանում են։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала