https://armeniasputnik.am/20211223/3-rd-u-juraqanchjur-hajvord-nvor-tsnvats-erekhajin-kvtsharvi-amsakan-50-000-dram-36787611.html
3-րդ ու յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխային կվճարվի ամսական 50 000 դրամ
3-րդ ու յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխային կվճարվի ամսական 50 000 դրամ
Եթե 2020թ.–ին Հայաստանում ծնվել է 10 131 երրորդ ու ավելի երեխա, ապա կառավարության հաշվարկով 2025թ․–ին նրանց թիվը կհասնի 14 976–ի։ 23.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-23T11:23+0400
2021-12-23T11:23+0400
2021-12-23T11:24+0400
հհ կառավարություն
երեխա
նորածին
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0b/27893424_0:17:1600:917_1920x0_80_0_0_650d30614d4aacd71945bb1ea55e467c.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխային կվճարվի ամսական 50 000 դրամ` մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այս առաջարկն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։«Որոշումը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ»,– նախագիծը ներկայացնելով` ասաց նախարար Նարեկ Մկրտչյանը` հավելելով, որ նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։ Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա վերջին տարիներին գրանցված՝ 3 և ավելի երեխաների թվի տարեկան աճի տեմպը։Պաշտոնական վիճակագրության համաձայն, 3 և ավելի երեխաների թիվը հայաստանյան ընտանիքներում վերջին 5 տարիներին ավելացել է 5%–ով։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ այդ ցուցանիշը կավելանա ևս տարեկան 3%–ով։Եթե 2020թ.–ին Հայաստանում ծնվել է 10 131 երրորդ ու ավելի երեխա, ապա կառավարության հաշվարկով 2022թ․–ին կծնվեն 10 956–ը, 2023թ․–ին՝ 11 844, 2024թ․–ին՝ 12 804, 2025թ․–ին՝ 13 848 և 2025թ․–ին՝ 14 976։Նախարարը հայտնեց, որ այդ հատկացումներն արդեն նախատեսված են 2022թ–ի պետական բյուջեով։Նշենք, որ ՀՀ–ում գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան դեպքում տրվում է միայն միանվագ պետական նպաստ։
https://armeniasputnik.am/20211216/karavarutjuny-hastatec-tvoshakneri-u-npastneri-chapy-kavelana-bajc-voch-darakazmik-chapvov-36535056.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0b/27893424_96:0:1520:1068_1920x0_80_0_0_5f611aa7a2795d727db5ff3ca5f3dd33.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ կառավարություն, երեխա, նորածին
հհ կառավարություն, երեխա, նորածին
3-րդ ու յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխային կվճարվի ամսական 50 000 դրամ
11:23 23.12.2021 (Թարմացված է: 11:24 23.12.2021) Եթե 2020թ.–ին Հայաստանում ծնվել է 10 131 երրորդ ու ավելի երեխա, ապա կառավարության հաշվարկով 2025թ․–ին նրանց թիվը կհասնի 14 976–ի։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխային կվճարվի ամսական 50 000 դրամ` մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այս առաջարկն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
«Որոշումը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ»,– նախագիծը ներկայացնելով` ասաց նախարար Նարեկ Մկրտչյանը` հավելելով, որ նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։ Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա վերջին տարիներին գրանցված՝ 3 և ավելի երեխաների թվի տարեկան աճի տեմպը։

16 դեկտեմբերի 2021, 11:41
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 3 և ավելի երեխաների թիվը հայաստանյան ընտանիքներում վերջին 5 տարիներին ավելացել է 5%–ով։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ այդ ցուցանիշը կավելանա ևս տարեկան 3%–ով։
Եթե 2020թ.–ին Հայաստանում ծնվել է 10 131 երրորդ ու ավելի երեխա, ապա կառավարության հաշվարկով 2022թ․–ին կծնվեն 10 956–ը, 2023թ․–ին՝ 11 844, 2024թ․–ին՝ 12 804, 2025թ․–ին՝ 13 848 և 2025թ․–ին՝ 14 976։
Նախարարը հայտնեց, որ այդ հատկացումներն արդեն նախատեսված են 2022թ–ի պետական բյուջեով։
Նշենք, որ ՀՀ–ում գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան դեպքում տրվում է միայն միանվագ պետական նպաստ։