00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:29
22 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:51
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօր ունենք ներդաշնակ իրավիճակ. Փաշինյանն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետին

© Photo : official site of the Prime Minister of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն ունի կառավարության և իր լիարժեք աջակցությունը:
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Այն իրավիճակը, որ ունեցանք Երևանի քաղաքապետարանում, ինստիտուցիոնալ իրավիճակ էր և ինստիտուցիոնալ խնդիր: Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին այսօր ընդունելով`նման հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը` հավելելով, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու համար։
Դեկտեմբերի 17-ին «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր արդեն իսկ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Երեկ ավագանու նիստի ժամանակ 44 կողմ, 10 դեմ, 3 անվավեր ձայներով Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքականություն խաղալու հավես չունեմ․ Օվսաննա Հովսեփյանը վայր է դրել ավագանու իր մանդատը
«Ի վերջո, Երևանում 2018 թվականի աշնանից սկսած իրականացվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը, և քաղաքական պատասխանատվությունն էլ «Իմ քայլը» դաշինքինն ու քաղաքական մեծամասնությանն է: Ուզում եմ ընդգծել, որ այդ ծրագիրն էլ իր հերթին բխում էր 2017 թվականի Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինիքի նախընտրական ծրագրի հիմնադրույթներից»,–ասել է նա։
Փաշինյանի խոսքով` ինստիտուցիոնալ առումով անհնար է համայնքի ղեկավարի աշխատանքը՝ առանց ավագանու մեծամասնություն ունենալու. սա պարզ քաղաքական տրամաբանություն է, և այս խնդիրն է, որ հանգուցալուծվեց: Վարչապետը նշել է, որ այսօր ներդաշնակ իրավիճակ է Երևանի քաղաքապետի, ավագանու և քաղաքական մեծամասնության միջև: Նա նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն ունի կառավարության և իր լիարժեք աջակցությունը:
Мэр Еревана Айк Марутян на заседании Совета старейшин (10 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
Քաղաքապետն, իհարկե, ընկերս է, բայց կուսակցությունն ավելի թանկ է
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ ընդհանուր առմամբ պատկերացնում է, թե ինչ ինստիտուտներ կան, որոնք պետք է ամբողջությամբ վերափոխեն և որոնք են, որ դեռևս կաշխատեն որպես ինստիտուտներ, որպեսզի դիմադրեն տարբեր ցնցումների: «Կարծում եմ՝ կառավարության աջակցությամբ հնարավորություն կունենանք ամենամեծ բնակչություն ունեցող համայնքում՝ Երևանում, իրականացնել այն ծրագրերը, որոնք տարիների ընթացքում չեն իրականացվել, կարելի է ասել, անհասկանալի պատճառներով: Կարծում եմ՝ պոտենցիալը կա, պետք է պարզապես արդյունավետ կառավարում իրականացնել այդ պոտենցիալն օգտագործելու համար»,–ասել է նա։
Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով Հայկ Մարությանն ընտրվեց Երևանի քաղաքապետ: Ինչ վերաբերում է նորընտիր քաղաքապետին` Հրաչյա Սարգսյանին, ապա նա մինչ այս զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը։ Վերջինս այդ պաշտոնը ստանձնել էր 2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում։
Լրահոս
0