Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն առաջին անգամ ցույց են տվել իրենց դստերը

© AFP 2022 / STRԱրքայազն Հարրին և Մեգան Մարքլը
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը
Բաժանորդագրվեք
Աղջիկը ծնվել է 2021 թվականի հունիսի 4-ին։ Հարրին և Մեգանն ասում էին, որ Լիլիին անվանակոչել են նրա նախատատի պատվին։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Արքայազն Հարրին և ՄեգանՄարքլն առաջին անգամ հրապարակել են դստեր` Լիլիբեթի լուսանկարը։
Լիլիբեթ «Լիլի» Դիանա Մաունթբեթեն–Վինձորն առաջին անգամ երևացել է ընտանիքի նոր տոնական բացիկի վրա, որը Twitter–ի իր էջում հրապարակել էր ամերիկյան Team Rubicon ՀԿ–ն։ Կազմակերպությունն օգտագործում է ռազմական վետերանների փորձը արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքման խմբերի տեղակայման համար։
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը սպասում են երկրորդ երեխային. լուսանկար
Բացիկի վրա պատկերված են արքայազն Հարրին, Մեգան Մարքլն ու նրանց երկու երեխաները` կես տարեկան Լիլիբեն ու նրա ավագ եղբայրը` երկու տարեկան Արչին։
«2021 թվականին մենք ողջունեցինք մեր դստեր` Լիլիբեթի ծնունդը։ Արչին մեզ «մայր» և «հայր» դարձրեց, իսկ Լիլին` ընտանիք... Մինչ մենք անհամբեր սպասում ենք 2022 թվականին, ընտանիքների պաշտպանությամբ (Աֆղանստանից վերաբնակեցվածներից մինչև ամերիկյան ընտանիքներ, որոնք երեխայի խնամքի համար վճարովի արձակուրդի կարիք ունեն) զբաղվող մի քանի կազմակերպության համար հանգանակություն ենք արել»,– գրել են լուսանկարին կից։
Британский принц Гарри и шафер принц Уильям прибывают на свадебную церемонию в часовню Святого Георгия в Виндзорском замке (19 мая 2018). Виндзор - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2021
Առաջին հանդիպումը սկանդալային հարցազրույցից հետո. արքայազն Հարրին շփվել է եղբոր և հոր հետ
Լիլիբեթ «Լիլի» Դիանա Մաունթբեթթեն–Վինձորը ծնվել է 2021 թվականի հունիսի 4-ին։ Հարրին և Մեգանը նշել են, որ Լիլիին անվանակոչել են իր նախատատի` Եղիսաբեթ II–ի պատվին, որի ընտանեկան մականունը Լիլիբեթ է։ Երկրորդ անունը` Դիանան, աղջկա ծնողներն ընտրել են հարգանքի տուրք մատուցելու համար նրա հանգուցյալ տատին` Ուելսի արքայադուստր Դիանային։
Արքայազն Չարլզը կզրկի տիտղոսից իր թոռանը՝ Հարրիի ու Մեգանի առաջնեկին
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала