00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիայի նախագահի թեկնածուները մրցում են, թե ով է ավելի շատ սիրում հայերին

© PhotoՎալերի Պեկրեսն ու Նիկոլ Փաշինյանը
Վալերի Պեկրեսն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
Վալերի Պեկրեսն ու Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի արցախյան այցը հակաֆրանսիական տրամադրությունների նոր ալիք է բարձրացրել Բաքվում։ Ադրբեջանում համոզված են, որ Ստեփանակերտ այցելելը հայերի հանդեպ առանձին քաղաքական գործչի անձնական համակրանքի հետևանք չէ։ Իլհամ Ալիևի վարչակազմում նման այցելությունները պաշտոնական Փարիզի կողմնակալության վկայություն են համարում: Բանն այն է, որ վերջին մեկ ամսում Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից 3-ը Հայաստանին ու հայերին սատարող հայտարարություններ են արել։
Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսն Արցախ է մեկնել հայաստանյան երկօրյա այցի շրջանակում: Երևանում նա հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին։
Արցախյան այցի ծրագրի մասին ավելի քիչ բան է հայտնի։ Բայց Վալերի Պեկրեսը հաստատ հանդիպել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ։ Հայտնի է, որ Արցախում նախագահի թեկնածուին ուղեկցել են սենատոր Բրյունո Ռետայոն և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, նախկին եվրահանձնակատար Միշել Բարնիեն:
Военные учения отряда специального назначения в одном из воинских частей Армении - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Ալիևը մտահոգված է Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ռազմական համագործակցությամբ
Վալերի Պեկրեսը նախկինում էլ հայամետ քաղաքական գործչի համբավ ուներ։ Պետական տարբեր պաշտոններում նա չորս անգամ եղել է Երևանում։ Շատ առումներով հենց մադամ Պեկրեսի ջանքերի արդյունքում է, որ նրա ղեկավարած Իլ դը Ֆրանս երկրամասի տարածաշրջանային խորհուրդն անցյալ տարի ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության պաշտոնական ճանաչման անհրաժեշտության մասին պատմական բանաձևը։
Երկրամասի վարչակազմը արցախահայության կարիքների համար բավականին խոշոր գումար հատկացրեց տեղական բյուջեից։ Երևան և Ստեփանակերտ կատարած վերջին այցի ընթացքում նախագահի թեկնածուն միջազգային հանրությանը կոչ արեց ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա, որպեսզի ստիպի ազատ արձակել բոլոր ապօրինի պահվող գերիներին: Նա հայտնեց նաև, որ մտադիր է Փարիզում միջազգային համաժողով կազմակերպել՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի։
Նշենք, որ Վալերի Պեկրեսը նախագահի պաշտոնի սովորական հավակնորդ չէ, այլ նախընտրական մրցապայքարի ֆավորիտներից մեկը։ Իլ դը Ֆրանս երկրամասի ղեկավարը, որը ժամանակին զբաղեցրել է կրթության նախարարի պաշտոնը, դեկտեմբերի 4-ին համոզիչ հաղթանակ է տարել ներկուսակցական ընտրությունների ընթացքում և հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում (քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 10-ին) հանրապետականներին ներկայացնելու իրավունք է ստացել։
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Ինչո՞ւ է Էրդողանն ուզում փոխել իր երկրի անունը, կամ Թուրքիան այլևս Թուրքիա չէ՞
Կուսակցության ոչ պաշտոնական առաջնորդ Նիկոլա Սարկոզին մեծ հույսեր է կապում նրա հետ։ Եվ այդ հույսերը զուր չեն։ Սոցիոլոգիական հարցումները Պեկրեսի համար տեղ են կանխագուշակում ոչ միայն ընտրությունների երկրորդ փուլում, այլև Ելիսեյան պալատում։ Նրա ժողովրդականությունն անշեղորեն աճում է։
Դեռ երկու ամիս առաջ Վալերի Պեկրեսի վարկանիշը տասը տոկոսի սահմանում էր տատանվում։ Սակայն արդեն դեկտեմբերի սկզբին ցուցանիշները կրկնապատկվեցին։ BFM TV հեռուստաալիքի պատվերով անցկացված հարցման մասնակիցների կեսից ավելին նրա թեկնածությանը դրական են վերաբերում։ Ֆրանսիացիների մեծ մասը նրան համարում է «դինամիկ» և «կոմպետենտ»։
Էմանուել Մակրոնի հետ երկրորդ փուլ դուրս գալու նրա շանսերը բավականին բարձր են։ Իսկ գործող նախագահի հետ հետագա «մենամարտի» դեպքում Պեկրեսի հաղթանակը գրեթե անխուսափելի է թվում։ Սոցիոլոգները կարծում են, որ երկրորդ փուլում նա առնվազն 52 տոկոս կհավաքի։
Բայց նույնիսկ եթե երկրորդ փուլ դուրս գա ոչ թե Պեկրեսը, այլ Մարին Լը Պենը, ընտրությունների ելքը, մեկ է, կանխորոշելու է հանրապետականների ընտրազանգվածը։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ում կանցնեն Վալերի Պեկրեսի ձայները։ Այդ պատճառով էլ շատերը հիմա նրան ընկալում են որպես քաղական գործիչ, որն ի վիճակի է վճռել Ֆրանսիայի ճակատագիրը։ Իսկ եթե հաշվի առնենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ֆրանսիայի դերը, կարելի է համարձակորեն պնդել, որ նրա` հայերին խոստացած աջակցությունն ազդեցություն կունենա սպասվող գործընթացների վրա։ Հենց դրանից էլ վախենում են Բաքվում։
Իլհամ Ալիև - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Խաղի մեջ ներքաշել Թուրքիային, կամ ինչո՞ւ է Ալիևը հայասիրության մեջ մեղադրում Մինսկի խմբին
Ալիևի վարչակազմում արդեն հաստատել են, որ Վալերի Պեկրեսի տվյալները կներառվեն այսպես կոչված «սև ցուցակում»՝ անցանկալի անձանց ցանկում, որոնց կարգելվի մուտք գործել Ադրբեջանի տարածք: Տեղին է դառնում հարցը, թե ինչ կլինի, եթե հանրապետականների թեկնածուն հաղթի ընտրություններում և, լինելով Մինսկի խմբի համանախագահող երկրի նախագահ, տարածաշրջանային շրջագայության շրջանակում ցանկանա այցելել Ադրբեջան։
Սակայն Բաքվում առայժմ այլ տեսակի հարցերի պատասխաններն են փնտրում։ Մասնավորապես ուզում են հասկանալ, թե ինչպես կարող էր Պեկրեսը հասնել Արցախ։ Տարբերակներն այնքան էլ շատ չեն։ Բայց դրանցից մի քանիսը բավականին զվարճալի են թվում։ Օրինակ՝ քաղաքագետ Թոֆիկ Աբասովը կարծում է, որ ֆրանսուհի հյուրին ուղեկցող հայերը մոլորեցրել են Լաչինի միջանցքը վերահսկող ռուս խաղաղապահներին։ «Հնարավոր է, որ ռուս խաղաղապահները չեն հասկացել, թե ով է մուտք գործել։ Վալերի Պեկրեսին հանգիստ կարող էին կեղծ հայկական անձնագիր տալ։ Խաղաղապահները կարող էին չհասկանալ, թե ով է այդ կինը։ Ջահել տղաներ են, կարող էին չճանաչել նրան»։
Աբասովի հետ համաձայն չէ քաղաքական վերլուծաբան Ֆարհադ Մամեդովը։ «Պեկրեսի սադրանքը խաղաղապահներից թաքուն հնարավոր չէր լինի կազմակերպել։ Խաղաղապահների ղեկավարները տեղեկացված են եղել այցի մասին, նույնիսկ իրենք էլ հանդիսացել են այդ այցի կազմակերպիչները։ Պատահական չէ, որ այդ սադրանքը տեղի ունեցավ Պուտինի և Մակրոնի հեռախոսազրույցից հետո»,-նշում է փորձագետը և համարում, որ ֆրանսիացի ընդդիմադիր գործչի այցը Արցախ Մոսկվայի և Փարիզի միջև քննարկվել է բարձրագույն մակարդակով։ Բաքվի քաղաքագետները մի հարցում համամիտ են` պաշտոնական Բաքուն պետք է է՛լ ավելի շատ ջանքեր գործադրի, որպեսզի ռուս խաղաղապահներին ստիպի սահմանափակել օտարերկրացիները այցերը Լեռնային Ղարաբաղ։
«Նման այցերը խախտում են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև եռակողմ համաձայնագիրը։ Ռուս խաղաղապահները չպետք է օտարերկրացիներին թույլ տան այդ տարածքներ մտնել։ Օտարերկրյա քաղաքացիները պետք է այդ հարցը համաձայնեցնեն ադրբեջանական կողմի հետ»,-պնդում է փորձագետ, միջազգայնագետ Զաուր Մամեդովը։
Մինչդեռ ոչ մի նոր բան չկա, որ Ֆրանսիայից ժամանած հյուրերը ազատ տեղաշարժվում են Հայաստանի և Արցախի միջև։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում աշխատանքային և մասնավոր այցերով Ստեփանակերտ են այցելել Ֆրանսիայի քաղաքական էլիտայի մի քանի տասնյակ նշանավոր ներկայացուցիչներ։
Արցախի ղեկավարությունն ընդունել է Ազգային ժողովի պատգամավորների, սենատորների, Սոցիալիստական կուսակցության առաջնորդներին, Առնուվիլի, Սարսելի և այլ քույր քաղաքների քաղաքապետներին, էլ չենք խոսում բազմաթիվ լրագրողների մասին։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը խոչընդոտներ չի ստեղծել նրանց ուղևորությունների համար, քանի որ դա կհակասեր նրանց առաքելությանը:
Թուրքիայի նախագահ - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2021
Էրդողանն ուզում է, որ իրեն ենթարկվեն Հայաստանն ու Եվրասիայի ևս 15 պետություններ
Չէ՞ որ անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Լաչինի միջանցքով օտարերկրացիների տեղաշարժի որևէ սահմանափակում չի ենթադրում։ Փաստաթղթում հստակ նշված է, որ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով: Տեքստում քաղաքացիության վերաբերյալ որևէ տարբերակում չկա։
Բայց վերադառնանք Փարիզ։ Հայաստանին և Արցախին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին բացեիբաց խոսում է ոչ միայն Վալերի Պեկրեսը, այլև Ֆրանսիայի նախագահի մյուս թեկնածուները: Դեկտեմբերի սկզբին համերաշխության առաքելությամբ Երևան էր այցելել «Ռեկոնկիստա» կուսակցության առաջնորդ Էրիկ Զեմուրը, որը նույնպես առաջիկա ընտրապայքարի ֆավորիտներից է։
«Կանգնած հայ-թուրքական սահմանին՝ դեմքով դեպի Արարատ լեռը, ես ուզում եմ հայերին ասել, որ նրանք դարեր շարունակ պայքարի օրինակ են եղել»,- հայտարարել է Զեմուրը Խոր Վիրապի վանք այցելության ժամանակ։ Ծայրահեղ աջ հայացքներով հայտնի քաղաքական գործիչը, որը ընտրությունների երկրորդ փուլին հավակնելու հիմքեր ունի, խոստացել է, որ հաղթանակի դեպքում հայերին մենակ չի թողնի իրենց հակառակորդների հետ։
Մինչ ընտրությունները Երևան կարող է այցելել նաև սոցիալիստների թեկնածու, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Նա նաև ֆրանսահայերի մեծ բարեկամն է։ Հունիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման ընթացքում Իդալգոն հայտարարել էր
«Մենք միշտ Հայաստանի կողքին ենք և շարունակելու ենք գտնվել սերտ կապի մեջ: Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում մենք հանդես ենք եկել հստակ դիրքորոշումներով: Հավատացած եղեք` մենք Հայաստանին ու հայ ժողովրդին չենք թողնի միայնակ»։ 44-օրյա պատերազմի օրերին Անն Իդալգոն Twitter-ի իր էջում գրել էր. «Այս փորձության պահին Փարիզը հայերի կողմից է»։ Հարկ է ավելացնել, որ քաղաքապետի պաշտոնում Իդալգոն իր տեղակալ նշանակել է Անուշ Թորանյանին՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանի դստերը։
Չի բացառվում, որ ընտրություններից առաջ Երևան կայցելի նաև նախագահական աթոռի գլխավոր հավակնորդը՝ Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը։
Սևան Նիշանյան - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Գործարք, թե ճնշում Թուրքիայից. ինչո՞ւ է Հունաստանը Նիշանյանին անցանկալի անձ հայտարարել
Դեռ աշնան սկզբին Ֆրանսիայի հայ համայնքի մի քանի նշանավոր ներկայացուցիչներ բաց նամակ էին հղել Մակրոնին և հրավիրել Հայաստան։ Երևանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն այդ կապակցությամբ հայտարարել է, որ նախագահը «շատ ուրախ կլինի այցելել Հայաստան, սակայն այցի ամսաթիվը դեռևս որոշված չէ»: Չի բացառվում, որ այցը նվիրված լինի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին (Փարիզն ու Երևանը պաշտոնական կապերը հաստատել են 1992թ. փետրվարի 24-ին)։
Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ առաջիկա ընտրապայքարի չորս ֆավորիտները դիմակայության մեջ են մտել միմյանց հետ Հայաստանի ամենաջերմ և ամենահուսալի բարեկամը երևալու իրավունքի համար։ Եվ դա կապված է ո՛չ միայն այն փաստի հետ, որ Ֆրանսիայում ավելի քան կես միլիոն հայ է ապրում, որոնց բացարձակ մեծամասնությունը ակտիվ ընտրողներ են։
Նախագահի թեկնածուների կողմից ընտրողներին ուղարկվող ազդանշանը մեկ այլ կարևոր նշանակություն էլ ունի։ Ֆրանսիացի հայտնի հեռուստալրագրող Նիկոլա Պուանկարեն իր «Ինչո՞ւ Հայաստանը հայտնվեց նախագահական ընտրարշավի կենտրոնում» վերնագրով հոդվածում գրում է․
«Թիրախում փաստացի երկու ընտրազանգված է։ Առաջինը Ֆրանսիայի հայկական համայնքն է՝ Մարսելում, Լիոնում, Վալանսում և Փարիզում, որը մոտ 600 հազար է կազմում։ Երկրորդը ֆրանսիացի կաթոլիկներն են, որոնք զգայուն են Արևելքի քրիստոնյաների իրավունքների պաշտպանության նկատմամբ»։
Ինչպիսին էլ լինեն ֆրանսիացի քաղաքական գործիչների` հայերին աջակցելու դրդապատճառները, մի բան պարզ է` նախագահական ընտրությունների ցանկացած ելքի դեպքում պաշտոնական Փարիզը հակազդելու է Հայաստանի մեկուսացմանը հասնելու թուրք-ադրբեջանական տանդեմի փորձերին։ Եվ այս կոնկրետ հարցում Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահների մոտեցումները կարծես թե համընկնում են։
Լրահոս
0