00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուղոլորտում արտահանման ծավալներն աննախադեպ են, բայց գյուղացին դրանից չի շահել. Պետրոսյան

© Sputnik / Andranik GhazaryanԳյուղացի
Գյուղացի - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
Գյուղացի
Բաժանորդագրվել
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարի խոսքով` այս տարի գյուղատնտեսության ոլորտի դրական արդյունքների մասին խոսել չենք կարող։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Այս տարի գյուղմթերքի արտահանման ծավալներն աննախադեպ են եղել, հատկապես շատ է արտահանվել կարտոֆիլ, ծիրան, դեղձ, կեռաս, հատապտուղներ, լոլիկ, վարունգ և կաղամբ, սակայն սա չի նշանակում, որ արտադրության ծավալները նույնպես բարձր են եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
© Aram NersesyanԳառնիկ Պետրոսյան
Гарник Петросян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
Գառնիկ Պետրոսյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ այս տարի ունենք ռեկորդային թվով առաջնային գյուղմթերքի արտահանում` 200 000 տոննան գերազանցվել է։ Իսկ նախորդ 2 տարիներին 140 000 տոննան ենք գերազանցել։

«Այս տարի ապրանքայնության մակարդակը բարձր էր` չոր և շոգ կլիմայի պայմաններում հիվանդություններն ու վնասատուները շատ չեն տարածվել։ Բերքի որակը բավականին լավն էր։ Սակայն արտադրության ծավալները չեն ավելացել, գրեթե բոլոր ուղղություններով այս տարի անկում է գրանցվել, մասնավորապես կարտոֆիլի, խաղողի, պտուղների, բանջարեղենի արտադրության ուղղությամբ։ Այսինքն` որևէ դրական տեղաշարժ չկա, ավելին` բացասական ցուցանիշներ ունենք»,–ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` վերջնական բացասական արդյունք կգրանցվի նաև անասնապահության ոլորտում, քանի որ երաշտի պատճառով անասնակերի լուրջ խնդիր կա, գյուղացիները չեն հասցրել շատ կեր կուտակել։ Սա, ըստ նրա, կազդի նաև կենդանիների մթերատվության վրա։
Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2021
Կառլենի կորած կովն ու ընտրությունները բոյկոտողները. Սեմյոնովկայում ապագա կա
Պետրոսյանը նշեց, որ արտահանման ծավալների մեծացումը որևէ կերպ չի ազդել ներքին շուկայում գնաճի վրա, բացառությամբ կարտոֆիլի։ Սակայն հաջորդ տարի, ըստ նրա, կարտոֆիլի շուկայում իրավիճակը կկայունանա։

«Գյուղացին այս ամենից չի շահել` նման թվացյալ տպավորություն է ստեղծվում։ Սովորաբար այն գինը, որով գյուղացին վաճառում է իր արտադրանքը, որևէ կերպ համեմատելի չէ մանրածախ գնի հետ։ Գաղտնիք չէ, որ գյուղատնտեսական արտադրանքը, 2-3 փուլերով անցնելով, սպառողին է հասնում շատ ավելի բարձր գներով։ Բացի այդ, ես վերջին 15-16 տարիների տվյալների ուսումնասիրություններ եմ կատարել, և նյութերը, պարագաները, իրականացվող ծառայությունների գները գյուղոլորտում առնվազն կրկնապատկվել են»,–ասում է նախկին փոխնախարարը։

Պետրոսյանի խոսքով` գնաճ է արձանագրվել դիզվառելանյութի, թունաքիմիկատների, պարարտանյութի, գյուղտեխնիկայի շուկայումն, իսկ գյուղացիական արտադրանքի գները շատ փոքր չափով են ավելացել։ Ավելին` գյուղացու վիճակի մեջ ոչ միայն որևէ դրական տեղաշարժ չկա. բերքի ծավալների կրճատումը լուրջ հարված է հասցրել նրան։
Նախկին պաշտոնյայի դիտարկմամբ` այս տարի գյուղոլորտում բացասական ցուցանիշ կգրանցվի, քանի որ գյուղմթերքի գնաճը, ոռոգման համակարգի անկատարությունը, երաշտն իրենց գործն արել են։
Հայաստանը թանկ կվճարի էժան գազի համար. ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտվել են
Նա նշում է` ոլորտի ամենակարևոր խնդիրներից մեկը` ոռոգման հարցը, մնում է չլուծված. այն ինչպես եղել է անցյալում` բարձիթողի և անկառավարելի վիճակում, այդպես էլ մնացել է։ Գյուղատնտեսության նախկին փոխնախարարի խոսքով` ոռոգման համակարգի քայքայված լինելու հետևանքով ահռելի չափերի են հասնում ջրի կորուստները, և գյուղացին շատ մեծ վնասներ է կրում ոռոգման ջրի բացակայության կամ անկանոն մատակարարման հետևանքով։ Պետրոսյանը նկատում է` ջրի ընդհատումներով մատակարարումները կործանարար ազդեցություն են ունենում գյուղատնտեսության համար։
«Շատ հաճախ «վայ-կառավարիչները» գյուղացիներին ասում են` յոլա գնացեք, մինչև խնդիրը կկարգավորենք։ Բայց նման բան ասողները չեն հասկանում, որ խոսքը մարդու հագնվելու կամ էլ սնվելու մասին չէ. բույսը 1-2 օր չջրեցիր, անդառնալի պրոցեսներ կարող են ընթանալ։ Ցավոք, կարծում եմ, որ հաջորդ տարի էլ չենք կարողանալու խուսափել այս խնդիրներից»,–ասում է Պետրոսյանը։
Ըստ նրա` այս ամենին գումարվում է նաև կադրային վատ քաղաքականությունը, քանի որ ոլորտում հաճախ ոչ պրոֆեսիոնալներ են ընդգրկվում։ Ուստի գյուղատնտեսության ոլորտում այս տարի դրական արդյունքների մասին խոսել չենք կարող։
Հացի փող չունեն, բայց ինտերնետի ու հեռախոսի վարձը մուծում են. Հայաստանի կեսն աղքատ է
Լրահոս
0