00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ի՞նչ է պետք անել, որ Հայաստանում ուսուցիչ դառնալու հիմնական մոտիվացիան փողը չլինի

Ինչպես անել, որ ուսուցիչ դառնալու հիմնական մոտիվացիան փողը չլինի
Բաժանորդագրվել
Կրթական հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի այն հայտարարությանը, որ ատեստավորվելու դեպքում ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել մինչև 400 000 դրամի։
Դպրոցներում ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու ծրագրերը ողջունելի են, սակայն դրանք իրագործելիս պետք է հաշվի առնել, որ ատեստավորման և տարակարգի միջոցով բարձր աշխատավարձ ստացող մանկավարժների կողքին այդ նույն դպրոցներում աշխատում են նաև չատեստավորված ուսուցիչներ, որոնց աշխատավարձը բավականին ցածր է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կրթական հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Հիմա առաջարկվում է, որ ուսուցիչը մինչև 400 000 դրամ կարող է ստանալ, բայց կարծում եմ` քանի դեռ կան ուսուցիչներ, որոնք ստանում են 30 000-80 000 դրամ, նույն աշխատանքի դիմաց այդպիսի տարբերակում մտցնելը որոշակի խնդիրներ կարող է առաջացնել, մենք միշտ պետք է հիշենք, որ այն ուսուցիչները, որոնք չեն ատեստավորվում, իրենք էլ են մնում այդ դպրոցում»,- նշեց նա։

Բարձր աշխատավարձ ստանալու հնարավորությունը կարող է ինչ-որ չափով նպաստել նաև մանկավարժության նկատմամբ երիտասարդ մասնագետների հետաքրքրության աճին, սակայն մյուս կողմից պետք է մեխանիզմներ մշակել, որ երիտասարդները միայն բարձր վաստակելու համար չուզենան մանկավարժությամբ զբաղվել։
«Արդյոք այդ 400 000 ստացող ուսուցչից մենք 5 անգամ բարձր արդյունք ենք ուզելո՞ւ։ Եթե մենք այդ մարդուն 400 000 ենք վճարում, պայման դնո՞ւմ ենք, որ իր աշակերտների արդյունքները պետք է շատ լավը լինեն։ Ես չէի ուզի` հիմա էլ այնպես լիներ, որ ուսուցիչ դառնալու հիմնական մոտիվացիան փողը լինի»,- նշեց Խաչատրյանը։
Ե՞րբ կբարձրանա նվազագույն աշխատավարձը Հայաստանում
Փորձագետը կարծում է, որ նախ պետք է բոլոր ուսուցիչների աշխատավարձերը 20-30 տոկոսով բարձրացնել, հետո միայն մտածել հավելավճարների մասին։
Հիշեցնենք` ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հույս էր հայտնել, որ նախարարության առաջարկած ծրագիրն առաջիկայում կյանքի կկոչվի, և ուսուցիչները կկարողանան գրավիչ աշխատավարձ ստանալ։ Փոխնախարարի խոսքով` ուսուցիչներն այս պահին հնարավորություն ունեն կամավոր ատեստավորման և տարակարգի միջոցով աշխատավարձը կրկնապատկելու, ինչը նշանակում է, որ առավելագույն աշխատավարձի հնարավոր չափը կարող է դառնալ 400 000 դրամ։
Ուսուցիչները կես միլիոն դրամ աշխատավարձ կստանա՞ն. դրույքաչափը բարձրացնելու մտադրություն կա
Լրահոս
0