Փաշինյանը փակ հանդիպման է հրավիրել ընդդիմադիրներին. ի՞նչ են պատասխանել նրանք

© Sputnik / Aram Nersesyan«Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինք - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
«Հայաստան» դաշինք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մերժել են Փաշինյանի հետ հանդիպման հրավերը։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել` հայտնելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ընդդիմադիր խմբակցություններին է փոխանցվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկություն: Խմբակցությունները, սակայն, չեն պատրաստվում գնալ այդ հանդիպմանը։

«Փակ հանդիպման ձևաչափը հայ ժողովրդին առնչվող հարցերի վերաբերյալ առհասարակ անընդունելի է, իսկ Փաշինյանի հետ նման ձևաչափով հանդիպման վերաբերյալ նախկինում արդեն իսկ տարածվել է հայտարարություն: Ընդդիմադիր խմբակցությունները հայտնել են, որ հանդիպման կմասնակցեն բացառապես բաց, հավասար և ժողովրդի առջև հաշվետու պայմաններում, ինչը մերժվել է։ Հետևաբար, վերահաստատում ենք փակ հանդիպումների՝ ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ մեր դիրքորոշումը»,–նշված է հայտարարության մեջ։

Միաժամանակ, խմբակցությունները հայտարարում են, որ այս ժամանակահատվածում իշխանությունները քանիցս ապացուցել են, որ ժողովրդից գաղտնի իրականացնում են կասկածելի բանակցություններ` առաջ մղելով բացառապես սեփական ապազգային օրակարգը: Նշվում է, որ բանակցային ցանկացած գործընթաց ինքնին չի հանդիսանում պետական կամ ռազմական գաղտնիք:
Мэр Еревана Айк Марутян на заседании Совета старейшин (10 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
Քաղաքապետն, իհարկե, ընկերս է, բայց կուսակցությունն ավելի թանկ է
Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին՝ պատերազմի օրերին, նման ձևաչափով հանդիպումներ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցան։
Լրահոս
0