Պատվաստումները պաշտպանում են նաև «օմիկրոն» շտամից. նախարար

© REUTERS / DADO RUVICПробирка с надписью "Положительный результат теста на COVID-19" перед баннером с надписью Omicron
Пробирка с надписью Положительный результат теста на COVID-19 перед баннером с надписью Omicron - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Համաճարակային իրավիճակը Հայաստանում, ըստ Ավանեսյանի, ներկա պահին գնահատվում է «լավ»։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուի «օմիկրոն» շտամ այս պահի դրությամբ չի հայտնաբերվել։ Այս մասին այօր կառավարության նիտում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Պատվաստումները պաշտպանության բավական բարձր շեմ են ապահովում նաև այս շտամի հանդեպ, ինչը շատ կարևոր է և ուրախալի է։ Սա նշանակում է, որ մեր որդեգրած քաղաքականությունը ճիշտ է, ու մենք այդպես էլ կշարունակենք հետագայում»,– ասաց նախարարը։
COVID-19-ը հայտնաբերելու թեստ - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Հայաստանում «Օմիկրոն» հայտնաբերվե՞լ է. առողջապահության նախարարության պատասխանը
Նա նաև հայտնեց, որ առայսօր ՀՀ–ում իրականացվել է 1 591 809 պատվաստում, որից 920 609-ը միայն առաջին դեղաչափ ստացած քաղաքացիներն են։
Համաճարակային իրավիճակը Հայաստանում, նախարարի գնահատմամբ, ներկա պահին «լավ» է։
Կորոնավիրուսային հիվանդության նոր մանրէահիմքը S-սպիտակուցի մեջ առաջացնում է 32 մուտացիա, որոնք վարակում են բջիջները։
Մասնագետները կարծում են, որ B.1.1.529-ն ի սկզբանե զարգացել է ՁԻԱՀ–ով հիվանդ կամ վարակակիր, թույլ իմունիտետ ունեցող մարդկանց մոտ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ նիստի ժամանակ B.1.1.529-ը համարել է «մտահոգիչ» ու այն անվանել հունական «Օմիկրոն» տառով։ Դրանով կարող են վարակվել թե՛ Covid-19-ով վարակվածները, թե՛ պատվաստվածները։
Լրահոս
0