00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինն Արևմուտքի առաջ պարզ պայման դրեց, կամ կարմիր գծերն այլևս հատել չի լինի

© Sputnik / Михаил КлиментьевՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նոր աշխարհակարգի ստեղծման, Ռուսաստանի ու Արևմուտքի դերի և Վլադիմիր Պուտինի առաջարկների մասին է Պյոտր Ակոպովի` ՌԻԱ Նովոստիում հրապարակված հոդվածը։
Ինչպես ասում են Ռուսաստանի զսպման քաղաքականության կողմնակիցները, բարձրացնելով խաղադրույքները, այսինքն՝ Արևմուտքին անվտանգության երաշխիքների շուրջ առաջարկելով պայմանավորվել, կամ վերջնագիր ներկայացնելով` Վլադիմիր Պուտինը ելնում էր ստեղծված իրավիճակից։
Ռուսաստանն այլևս չի կարող իրեն թույլ տալ խոսել ակնարկների լեզվով կամ թերի քննարկումներ վարել. նոր սպառնալիքները, թեև արդեն գոյություն ունեցողների շարունակությունն են, կոշտ արձագանք են պահանջում: Վերջերս ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում Պուտինն ասել է․«Նրանք մտածում են` մենք չենք տեսնու՞մ ենք այդ սպառնալիքները։ Թե մտածում են, որ մենք առանց կամք դրսևորելու նայելու ենք Ռուսաստանի համար ստեղծվող սպառնալիքներին։ Դա է ամբողջ խնդիրը, մենք պարզապես ավելի առաջ գնալու տեղ էլ չունենք, ահա թե ինչումն է հարցը»։
Խոսքն այն մասին չէ, որ մենք երկար ժամանակ լուռ նահանջում էինք, այլ, որ ՌԴ-ն հարցը շատ հստակ չէր դրել։ Եվ շատ խորհրդանշական է, թեև պատահական զուգադիպություն է, որ «պուտինյան վերջնագիրը» գրեթե համընկել է ԽՍՀՄ լուծարման 30-ամյակի հետ։ 1991-ի դեկտեմբերի 21-ին Ռուսաստանը փոխարինեց ԽՍՀՄ-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հաջորդ օրը Կրեմլից իջեցվեց կարմիր դրոշը, իսկ 26-ին միութենական խորհրդարանը ԽՍՀՄ-ի վերացման մասին բանաձև ընդունեց (արդեն միանգամայն ֆորմալ):
Ջո Բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Ռուսները ճիշտ էին, ամերիկացիները՝ ոչ. Մոսկվայի նախագծերը հենց այնպես մերժել չի լինի
Երեսուն տարի առաջ տեղի ունեցավ 20-րդ դարի մեծագույն աշխարհաքաղաքական աղետը, և այս տարիների ընթացքում Ռուսաստանը հաղթահարում էր դրա հետևանքները։ Այս գործընթացը դեռ չի ավարտվել, ավելին՝ այդ փլուզման հետևանքները դեռ շատ երկար են իրենց զգացնել տալու։ Բայց հենց ԽՍՀՄ-ի փլուզման 30-ամյակի օրը Վլադիմիր Պուտինը վերջակետ դրեց Ռուսաստանի և Խորհրդային պետության իրավահաջորդության հարցին։
Մենք ոչ միայն պատմական Ռուսաստանի իրավահաջորդն ու ժառանգորդն ենք իր բոլոր ձևերով և փուլերով (Կիևյան Ռուսիայից մինչև ԽՍՀՄ), մենք այդ Ռուսաստանն ենք։ Եվ այդ կարգավիճակով մենք մեր պատմական հակառակորդի (որն այժմ Արևմուտք է կոչվում) առջև կոնկրետ կարմիր գիծ ենք գծում։ Հասկացնելով, որ մենք չենք պատրաստվում զիջել ու նահանջել՝ ոչ Բրեստից այն կողմ, ոչ էլ ժամանակավորապես կորցրած Դնեպրից։ Պայմանագրերի նախագծերի հրապարակումից հետո կրկին աղմուկ բարձրացավ ԽՍՀՄ-ի վերականգնման պուտինյան պլանների մասին, բայց մեզ հարկավոր չէ վեր հանել մահացածին, մենք ուզում ենք նորը կառուցել։ Բայց նույն տարածքներում, քանի որ դրանք ռուսական աշխարհի, ռուսական ազդեցության գոտիներն են: ԽՍՀՄ-ի կործանումը չէր կարող չեղարկել այդ փաստը, և հիմա մենք պարզապես ողջ աշխարհին բարձրաձայն հիշեցնում ենք այդ մասին։
Պուտինը Միության փլուզման 30-ամյակը նշել է ոչ թե ԽՍՀՄ-ը վերականգնելու մտադրության մասին հռչակագրով, այլ հետխորհրդային շրջանի վերջնական ամփոփմամբ: Այո, Ռուսաստանը նահանջն ավարտել է դեռ 2000-ականների սկզբին, իսկ 2007-ին հրապարակավ հայտարարել է հակահարձակման պատրաստ լինելու մասին։ Բայց Արևմուտքը չէր ուզում հաշվի նստել նույնիսկ հետխորհրդային տարածքի վերաինտեգրման ` ՌԴ ծրագրերի հետ`համոզված լինելով, որ կկարողանա այնպես անել, որ Ռուսաստանն ընդմիշտ սահմանափակվի Ռուսաստանի Դաշնության սահմաններով։ Վտանգավոր մոլորություն է, որովհետև դա անտեսում է միանգամից երկու կարևորագույն աշխարհաքաղաքական միտում։
ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ Ռուսաստանը նահանջելու տեղ չունի. Պուտին
Ընդհանուր թուլացումն ու Արևմուտքի ճգնաժամը, դրա գլոբալ նախագծի տապալումը, ատլանտիստներն ուղղակի ուժ չունեն իրենց ազդեցության ոլորտում երկար պահել ուրիշի տարածքները, հնարավորություն չունեն մշտական դարձնել Արևմուտքի և Ռուսաստանի ժամանակավոր սահմանը։ Արևմուտքը հաշվի չի առել նաև ռուսական պատմության մեջ կենտրոնաձիգ ուժը, ըստ որի՝ պետության մասնատվող տարածքը կրկին հավաքվում ու մեկ է դառնում։ Անգլոսաքսերն ուզում էին միանգամից երկու չգրված օրենք խախտել և մինչև վերջերս շարունակում էին համառել այդ հարցում։

Այժմ Պուտինն Արևմուտքի առաջ պարզ պայման դրեց՝ ճանաչել ոչ միայն Ռուսաստանի գոյության և անվտանգության, այլև ապագայի իրավունքը։ Դա անհնար է առանց պատմական Ռուսաստանի տարածքի աշխարհաքաղաքական միասնության վերականգնման, իսկ հակազդեցությունն Արևմուտքի կողմից` սպառնալիք Ռուսաստանի գոյության համար։

Միության փլուզումը տեղի ունեցավ մեր սեփական մեղքով, ոչ թե սառը պատերազմում առասպելական պարտության պատճառով, ուստի և մեր վերականգնման հարցերն առաջին հերթին մեր ներքին գործն են։
Այո, դրանք ուղղակիորեն կապված են գլոբալ իրավիճակի, ուժի այլ կենտրոնների հետ հարաբերությունների հետ, բայց գլխավորը մնում է մեր սեփական զգացումը, կամքն ու ցանկությունը։ Ոչ մի պատերազմ և նույնիսկ առճակատում որևէ մեկի հետ չենք ուզում, սակայն չենք կարող և իրավունք չունենք հրաժարվել սեփական ճանապարհից, մեր պատմությունից և մեր զարգացման օրենքներից։ Դա կլինի դավաճանություն ինքներս մեզ, մեր բոլոր սերունդների՝ և՛ նախնիների, և՛ ապագա սերունդների հանդեպ։
Ուստի պետք չէ մեր ներկայիս պահանջները վերջնագիր կամ սակարկություն համարել. դա պարզապես փաստի արձանագրում է, մեր հետխորհրդային պատմության բարդագույն շրջանի ամփոփումը և պատմական Ռուսաստանի վերադարձի ու սեփական ապագայի հանդեպ վստահության հռչակագիրը։ Ռուսաստանի կայսրություն հռչակելու 300-ամյակի և ԽՍՀՄ փլուզման 30-ամյակի տարում նման հիշեցումն ավելի քան տեղին է։
Լրահոս
0