00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հայկ Ավագյան
Լեո Նիկոլյանին Հայաստան չթողնելու վերաբերյալ որևէ պատճառ չեն ներկայացրել. Հայկ Ավագյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:27
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Կփակվեն բիզնեսներ, կկրճատվեն աշխատատեղեր. Պարսյանը` էլեկտրաէներգիայի թանկացման մասին

Պարսյան. Սակագների բարձրացումն ավելացնելու է ազգաբնակչության ծախսերը 5-10 տոկոսով
Բաժանորդագրվել
ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդրին և տնտեսության վրա դրա հնարավոր հետևանքներին։
Մեծ բիզնեսի ներկայացուցիչները, որոնք հսկայական քանակությամբ էլեկտրաէներգիա են սպառում, թանկացող սակագինը բաշխելու են ապրանքների և ծառայությունների գների վրա, ինչի արդյունքում ապրանքների գները բարձրանալու են` ավելացնելով ազգաբնակչության ծախսերը։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Որպես օրինակ նա նշեց «Վեոլիա Ջուր» ընկերության քայլը, որն այս տարի ՀԾԿՀ–ին ներկայացրեց ջրի սակագինը 20 դրամով ավելացնելու հայտ, ինչի պատճառներից մեկը հենց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն էր, քանի որ 2021 թվականի փետրվարի 1-ից 3 դրամով կամ ութ տոկոսով արդեն իսկ բիզնեսի համար էլեկտրաէներգիան թանկացել էր։

«Մեկ տարի անց կրկին նախատեսվող թանկացումը մեր բիզնեսի համար լուրջ հարված է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ կարճ ժամանակահատված է, որպեսզի բիզնեսը հնարավորություն ունենա ժամանակակից էլեկտաէներգիախնայող տեխնոլոգիաներ ձեռք բերել և ներդնել, որը թույլ կտա կոմպենսացնել սակագնի հերթական բարձրացումը, հետևաբար, բիզնեսը կա՛մ պետք է միջին կշռված սակագինը դնի ապրանքի ինքնարժեքի մեջ, ինչի արդյունքում ապրանքներն անխուսափելիորեն կթանկանան և դրա համար կվճարի սպառողը, կա՛մ պետք է միջին կշռված սակագնի բարձրացումը կոմպենսացնի ի հաշիվ իր շահույթի, ինչը, բնականաբար, բոլոր տնտեսվարողները չեն կարող անել»,– նշեց տնտեսագետը։

Պարսյանի կարծիքով` գնաճի պարագայում ներկրվող ապրանքներն ավելի կընդլայնեն շուկան, որտեղից հայրենական արտադրողները պարզապես դուրս կմղվեն։ Ըստ նրա` 2022 թվականի պետական բյուջեով տվյալ հանգամանքը հաշվի առնված չէ, և եթե նկատի առնենք այն, որ սա շղթայաբար թանկացնելու է ապրանքների գները, կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի գնաճը մեղմելու ուղղությամբ, քանզի ազգաբնակչության ծախսերն ավելանալու են 5-10 տոկոսի չափով, իսկ տնտեսվարողների դեպքում դա կարող է ավելի աղետալի լինել, որովհետև կփակվեն բիզնեսներ, կկրճատվեն աշխատատեղերը, կնվազեն պետբյուջե վճարվող հարկերը։
Լամպեր - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2021
Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է թանկանալ 1.5-5.5 դրամով. շատ սպառողները շատ կվճարեն
Նշենք, որ ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանի խոսքով` էլեկտրաէներգիայի միջին սակագինը 4,7 դրամով բարձրացնելն անհրաժեշտություն է։
Նրա խոսքով` այս տարի բոլոր գործոնների ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ընդհանուր գործող սակագները եթե պահպանվեն նույն մակարդակում, ապա համակարգում կառաջանա շուրջ 23,8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք, որի պատճառով խնդիրներ կլինեն եկող տարի անխափան և հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու հարցում։
Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները կմեծանան. փոխնախարար
Ուլիխանյանի հավաստմամբ` սոցիալապես անապահով սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում չի նախատեսվում։
Որոշման ընդունման դեպքում փոփոխությունը կգործի 2022 թվականի փետրվարի 1-ից։
Լրահոս
0