00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետությունը պարտավոր է հատուցել. փաստաբանը` իրենց հաշվին ՊՇՌ թեստ հանձնածների մասին

Թեստավորում - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
Թեստավորում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Աշխատանքային իրավունքի մասնագետը նշում է, որ այս ընթացքում այն քաղաքացիները, որոնք ՊՇՌ թեստ են հանձնել գործատուին ներկայացնելու համար, պետք է իրենց ծախսած գումարները հետ ստանան։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. Աշխատողի` իր հաշվին ՊՇՌ թեստ հանձնելու առողջապահության նախարարի որոշումը հակասահմանադրական ճանաչելուց հետո պետությունը պարտավոր է հատուցել քաղաքացիներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց աշխատանքային իրավունքի մասնագետ, փաստաբան Արայիկ Պապիկյանն` անդրադառնալով ՍԴ–ի երեկ կայացրած որոշմանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հոկտեմբերի 1-ից բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին տրամադրել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման տեղեկանք, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխան (դեկտեմբերի 1–ից` շաբաթը մեկ անգամ)։ «Հայաստան» դաշինքը ՍԴ–ում վիճարկել էր այս որոշումը, և երեկ ՍԴ–ն հակասահմանադրական ճանաչեց Ավանեսյանի այն հրամանը, ըստ որի` չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին:

«Նախ պետք է ասել, որ նման որոշման հրապարակումից հետո` րոպեների ընթացքում, պետք է լինեին հրաժարականներ։ Այն պաշտոնյաները, որոնց ընդունած ակտերը հակասահմանադրական են, պետք է կամովի հրաժարականի դիմում ներկայացնեին։ Սակայն, եթե կամովի դիմումներ չկան, պետք է արդեն իսկ աշխատանքից ազատում լիներ` այս պահին մենք չունենք ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը»,–ասաց Պապիկյանը։

Նրա խոսքով` ՍԴ որոշումից հետո Ավանեսյանի` հրաժարականի կամ էլ աշխատանքից ազատվելու որոշման բացակայությունը խոսում է այն մասին, որ իրավական կամ ժողովրդավարական պետություն չենք, ինստիտուտները չեն աշխատում, պաշտոնատար անձինք արհամարհում են իրենց առնչվող բարձր դատարանի որոշումները։
Բացի այդ, ըստ փաստաբանի, պետությունը` հանձինս կառավարության, պետք է միջոցներ հատկացնի, որպեսզի հատուցեն ՊՇՌ թեստերի համար վճարած քաղաքացիներին։ Սակայն արդեն 3 տասնամյակ «աշխատում է» մի մեթոդ, ըստ որի` որևէ պաշտոնատար անձ իր թերացումների համար չի հատուցում։
Փաստաբանը կարծում է, որ բացի քաղաքացիներին հատուցելուց, առողջապահության նախարարն էլ պետք է պետությանը հասցրած վնասի հիմքով իրավական հետապնդման ենթարկվի, բայց նման իրավական մշակույթ Հայաստանում չկա։
ՀՀ–ում քանի՞ երեխա է պատվաստվել Covid–ի դեմ. առողջապահության նախարարության պատասխանը
«Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` փոխհատուցում ստանալու համար քաղաքացիներն առանձին–առանձին ստիպված են լինելու դիմել դատարաններ, ընթացակարգեր ու վարչարարություն անցնեն։ Սակայն այս ամենը հետևանքներ են, բուն պատճառը պետք է լուծվի. պատկերացրեք մեկ այլ վիճակ` վաղը նման որոշում ընդունի կառավարությունը, նույն արձագանքի՞ն պետք է արժանանա»,–ասում է Պապիկյանը։
Նրա խոսքով` մյուս կողմից, ՍԴ որոշումը նույնպես պետք է մի քիչ ավելի հստակ և խիստ լիներ։Պապիկյանը համոզված է, որ ինչպես ՍԴ որոշման, այնպես էլ փոխհատուցման համար փորձելու են պոպուլիստական հայտարարություններ անել։ Հարցն այն է, որ իշխանությունը հաճախ իրավիճակային լուծումներ է փորձում գտնել` առանց խորը վերլուծության, առանց իրավական հիմնավորվածության և իրենց լիազորությունների չափը տեսնելու։
COVID-19-ը հայտնաբերելու թեստ - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
ՊՇՌ թեստավորման բոլոր պահանջները մնում են ուժի մեջ. ՀՀ առողջապահության նախարարություն
Պապիկյանը չի բառացում, որ ՊՇՌ թեստերի պահանջը բիզնես էր, քանի որ խոսքը մեծ փողերի մասին է։ Ամեն պարագայում, ըստ նրա, մեծ հաշվովքրեականհանցագործությանհետգործունենք։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել` ասելով, որ Սահմանադրական դատարանի որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է, և այսպիսով ՊՇՌ թեստ հանձնելու որոշումը համարվել է սահմանադրական: Քաղաքացիները շարունակելու են գործատուին ներկայացնել կա՛մ ՊՇՌ բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ (բայց ոչ իրենց հաշվին), կա՛մ պատվաստման սերտիֆիկատ։
Լրահոս
0