00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեռու մնացեք քաղաքականությունից, այլապես կմեղադրվեք հեղափոխության արժեքներից շեղվելու մեջ

© Sputnik / Aram Nersesyan«Թավշյա հեղափոխություն»
«Թավշյա հեղափոխություն» - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
«Թավշյա հեղափոխություն». Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հեռու մնացեք քաղաքականությունից, այլապես վաղ թե ուշ մեղադրվելու եք «հեղափոխության արժեքներից շեղվելու» մեջ
Եկեք անկեղծ լինենք։ Հեղափոխությունները` անկախ նրանից թավշյա են, թե պողպատյա, վտանգավոր են նաև նրանով, որ եթե մասնակցել եք դրանց, ի վերջո, ձեզ միշտ կարող են մեղադրել այդ հեղափոխությունների արժեքներից շեղվելու մեջ։ Ու վախենամ՝ չկարողանաք էլ տակից դուրս գալ, որովհետեւ պարզ չէ, թե որոնք են այդ արժեքները, որտեղ են ամրագրված, ով է դրանք սահմանել և ով է որոշում, որ դուք շեղվել եք։ Ինչպես ասել է Գրիբոեդովի հանրահայտ պիեսի հերոս Չացկին. «Իսկ դատավորնե՞րն ովքեր են»։

Երբ այս շաբաթ Երևանի արդեն նախկին քաղաքապետին մեղադրանքներ էին ներկայացվում, շատերն առաջարկում էին՝ եկեք երևանցիներին հարցնենք` արդյոք մարդն իրո՞ք շեղվել է հեղափոխության արժեքներից։ Համաձայնե՛ք`գոնե ներկա Հայաստանում շատ վտանգավոր առաջարկ է, որովհետև բոլորս հրաշալի գիտենք՝ տասնյակ հազարավոր մարդկանց անփոփոխ տրամաբանությունը սա է. «Ես եմ բերել այս թիմին իշխանության, և եթե այս թիմը պնդում է, որ ինչ-որ մեկը մեղավոր է, ուրեմն 100 տոկոսով մեղավոր է ու պիտի հեռանա, ժողովրդի կամքով իշխանության եկածները հո չե՞ն կարող խաբել ժողովրդին»։

Ոմանք պնդում են, թե սա զուտ հայաստանյան երևույթ է, այնինչ դա դեռ Ֆրանսիական հեղափոխությունից է գալիս, ու տրամաբանությունը մարդկայնորեն լիովին հասկանալի է. իմ ընտրյալները երբե՛ք, երբե՛ք չեն կարող սխալվել, որովհետև եթե ես մի պահ անգամ ընդունեմ, որ նրանք սխալվում են, ապա տրամաբանորեն պիտի ընդունեմ նաև, որ ընտրելով նրանց, ես ինքս էլ եմ սխալվել։ Բայց չէ՞ որ դա անհնար է, ես երբե՛ք, երբե՛ք չեմ սխալվում։ Համաձայնե՛ք` հենց դրա համար են հազարավոր մարդիկ գերադասում պարզունակ մոտեցումները, որովհետև եթե հանկարծ սկսեն կասկածել, դա իրենց համար կարող է անձնական ողբերգության վերածվել, կոտրել ողջ կյանքը։
Դրա համար էլ շատ դժվար է համաձայնել այն պնդումների հետ, թե մեր ներկա իշխանությունները ոչ մի նվաճում չունեն։ Ունեն։ Մեր որոշ քաղաքական գործիչների ամենամեծ նվաճումն այն է, որ շատ արագ սովորել են հմտորեն օգտվել մարդկային այս մտածելակերպից։
Ու մի բան էլ՝ եթե այնուամենայնիվ որոշել ես ինչ-որ մեկին մեղադրել «հեղափոխության արժեքներից շեղվելու» մեջ, միշտ հիշիր՝ վաղը նույն մեղադրանքը կարող են քեզ ներկայացնել։ Կարդացեք դերասան և բլոգեր Ստանիսլավ Սադալսկու «Կոմունիստական կուսակցության ամփոփ պատմությունը» հումորային վերլուծությունը։ Բառացիորեն իհարկե չեմ հիշում, մի քանի տարի առաջ եմ կարդացել, բայց էությունը մոտավորապես սա է։ Հենց որ մահացավ Լենինը, պարզվեց, որ կուսակցության երկրորդ մարդը՝ Տրոցկին, շեղվել է հեղափոխության արժեքներից։ Կամենևը, Չինովևւը, Բուխարինը և Ստալինը դավաճան Տրոցկուն վտարեցին Խորհրդային Միությունից։
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
Հեղափոխության հոտ է գալիս, կամ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները երբեք չեն սիրել ՄԻՊ–երին
Բայց մի երկու տարի հետո պարզվեց, որ Կամենևը, Զինովևը և Բուխարինը նույնպես շեղվել են արժեքներից։ Յագոդան նրանց ձերբակալեց, բայց քիչ հետո պարզվեց, որ ինքն էլ է դավաճան։ Ավելի ուշ՝ արդեն հիսունականներին, ավելի ահավոր բան պարզվեց՝ Ստալինն էլ էր շեղվել հեղափոխության արժեքներից։ Դա բացահայտեց Խռուշչովը, որին մի քանի տարի հետո նույնպես պաշտոնանկ արեցին, քանզի ինքն էլ էր շեղվածներից։ Մի խոսքով` վերջում գործը հասավ Գորբաչովին ու պարզվեց, որ նա էլ է շեղվել, որովհետեւ դավաճանել է սոցիալիզմի գաղափարներին ևւ քանդել երկիրը։
Այս ամենը հաշվի առնելով՝ թույլ տվեք մի խորհուրդ տալ։ Եթե լրագրող ես, շարունակիր հետաքրքիր հոդվածներ գրել և մի՛ձգտիր վարչապետ դառնալ։ Եթե տաղանդավոր դերասան ես, ծիծաղելի հեռուստասքեչներ նկարահանիր և մի՛զբաղվիր ավտոբուսներով։ Եթե զինվորական ես, գեներալ, անպայման չի, որ տեղ զբաղեցնես իշխող ուժի նախընտրական ցուցակում՝ բանակում էլ լիքը անելու բան կա։ Եթե անգլերենի դասատու ես, անպայման չի, որ պատասխանատու դիվանագիտական պաշտոն ստանձնես մեր Ամերիկյան դեսպանատանը։ Ընդհանրապես աշխատիր հեռու մնալ քաղաքականությունից, այլապես մի օր անպայման կգա այն պահը, երբ քեզ էլ կմեղադրեն հեղափոխության արժեքներից շեղվելու մեջ։
Լրահոս
0