00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հանդիպումից հետո ես որոշակի հնարավորություն տեսա». ինչ են որոշել Փաշինյանն ու Ալիևը

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев на заседании Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев на заседании Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
Բաժանորդագրվել
Փաշինյան–Ալիև հանդիպումների ընթացքում ավտոճանապարհների ապաշրջափակման հարցով հստակ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստան–Ադրբեջան երկաթուղային հաղորդակցությունը վերագործարկելու հարցում երկու կողմերը համաձայնել են լիարժեք մաքսային–սահմանային հսկողության շուրջ։ Այսօր առցանց ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ճանապարհների ապաշրջափակման մասին հարցին։

«Սա մեզ համար էլ, Ադրբեջանի համար էլ ընդունելի է, ու մենք հիմա պայմանավորվեցինք գործարկել երկաթուղու շինարարությունը»,– ասաց Փաշինյանը` ներկայացնելով Սոչիում և Բրյուսելում Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպումների ժամանակ քննարկված հարցերը։

Ինչ վերաբերում է ավտոճանապարհների ապաշրջափակմանը, Փաշինյանը նշեց, որ հանդիպումների ընթացքում այդ հարցով հստակ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բայց որոշակի խնդիրներ քննարկվել ու բացահայտվել են։
«Հանդիպումից հետո ես որոշակի հնարավորություն տեսա, և այդ հնարավորությունները մենք պիտի փորձենք օգտագործել, որպեսզի այս հարցում էական կոմպրոմիսային լուծում գտնենք»,– ասաց նա։
Премьер-министр Никол Пашинян отвечает на вопросы СМИ в прямом эфире - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
«Միշելը մեզ չէր խանգարում». Փաշինյանը պատմել է՝ ինչ են խոսել Ալիևի հետ առանձնազրույցում
Անդրադառնալով երկաթուղային փոխադրումների անվտանգության հարցին` ՀՀ վարչապետը շեշտեց, որ եթե անվտանգությունն ապահովված չլինի, փոխադրումներ ուղղակի տեղի չեն ունենա։

«Եթե հայկական բեռները Ադրբեջանի տարածքով չանցնեն, ադրբեջանական բեռներն էլ Հայաստանի տարածքով չեն անցնի։ Բայց անտրամաբանական կլինի, որ մենք երկաթուղի բացենք ու այն չօգտագործվի։ Այստեղ հարց կառաջանա` բա էդ ներդրումներն ինչի՞ համար արվեցին»,– ասաց նա։

Վարչապետի խոսքով` երկաթուղու շինարարությունը, որոշ գնահատականներով, կարժենա շուրջ 200 մլն դոլար։ Ավելի կոնկրետ գինը հայտնի կդառնա արդեն նախագծի նախահաշվի փուլում, որը, ըստ Փաշինյանի, հայկական կողմն արդեն պատրաստվում է պատվիրել։
Հիշեցնենք` Երևանն ու Բաքուն պայմանավորվել են վերականգնվել Հայաստանի, Նախիջևանի և Ադրբեջանի միջև Երասխ-Ջուլֆա–Մեղրի–Հորադիզ երկաթգծի աշխատանքը։ Դեռևս Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունն ամրապնդվել էր Բրյուսելում։ Դա հաստատել էին թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Իլհամ Ալիևը։
ՀՀ վարչապետի խոսքով` երկաթգիծը գործելու է սահմանային և մաքսային ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Արդյունքում Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան, իսկ Ադրբեջանը` Նախիջևան։ Բացի այդ, եթե հաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Թուրքիայի հետ սահմանների և հաղորդակցությունների բացման մասին, ապա կգործի նաև Գյումրի–Կարս երկաթգիծը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Երասխ–Հորադիզ երկաթգիծը կարող է ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրում պահանջել։
Լրահոս
0