Արարատում բոտուլիզմի դեպք է գրանցվել. 4 մարդ թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց

© Sputnik / Aram NersesyanՀիվանդանոց
Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թունավորվածների վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նրանց մեջ նաև անչափահաս` 12–ամյա երեխա կա։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով: Ինչպես հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, դեպքը տեղի է ունեցել երեկ` դեկտեմբերի 23–ին։

«Թունավորման պատճառը տան պայմաններում պահածոյացված վարունգի մարինադն է, որն ուտելուց հետո հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ»,–տեղեկացնում են կենտրոնից։

Հիվանդները տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն և Մուրացանի ԲԿ, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ:
Թունավորվածների վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Պահածոներ - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2021
Բոտուլիզմի մասին միֆերն ու ճշմարտությունը․ ո՞ր մթերքներն են ամենավտանգավորը
Shamshyan.com-ի տեղեկություններով` ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Նոր Խարբերդի բնակիչներ`32-ամյա Անահիտ Հ.-ն, 12-ամյա Հասմիկ Ն.-ն, 27-ամյա Մամիկոն Հ.-ն, ովքեր հայտնել են, որ երեկ տանը կերել են մարինացված վարունգ:
Նույն օրը նույն գյուղի բնակիչ, 71-ամյա Յուրիկ Ն.-ն է նույնպես թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց, նա նույնպես մարինացված վարունգ է կերել: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լրահոս
0