Դատախազությունը «Դիլիջան ազգային պարկից» պահանջում է վերադարձնել պետության հողերը

© Sputnik / Asatur Yesayants«Դիլիջան ազգային պարկ»
«Դիլիջան ազգային պարկ» - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
«Դիլիջան ազգային պարկ». Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
«Դիլիջան ազգային պարկը» տարբեր տարիներին մի շարք ՍՊԸ-ների հետ պայմանագրեր է կնքել, որպեսզի ինչ–ինչ հողամասերում շինաշխատանքներ ընթանան, բայց այդպես էլ ոչինչ չի արվել։ Երեք քրեական գործ է հարուցվել։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Դատախազությունը դիմել է «Դիլիջան ազգային պարկին» պետությանը պատկանող հողամասերը վերադարձնելու հարցով։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը` հավելելով, որ նաև քրեական գործեր են հարուցվել։

Մասնավորապես, Դիլիջանի համայնքապետարանից, «Դիլիջան ազգային պարկից» և կադաստրի կոմիտեից պահանջված և ստացված փաստաթղթերի համադրությամբ դատախազությունն ուսումնասիրել է «Դիլիջան ազգային պարկի» կողմից հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ կնքված պայմանագրերը:

«Պարզվել է, որ պայմանագրերով սահմանվել են շինաշխատանքներն ավարտելու ժամկետներ, ինչպես բիզնես ծրագրով նախատեսված պայմանները չկատարելու դեպքում պայմանագիրը չեղյալ համարելու և հողամասն առանց ֆինանսական փոխհատուցման սեփականատիրոջը վերադարձնելու պարտականություն։ Սակայն սահմանված ժամկետներում շինաշխատանքների չիրականացման դեպքերում պայմանագրերը չեն չեղարկվել»,–հայտնում է դատախազությունը` հավելելով, որ հողամասերը շարունակում են մնալ իրենց պարտավորությունները չկատարած կառուցապատողների օգտագործման իրավունքի ներքո:
Дилижанский национальный парк - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
«Դիլիջան ազգային պարկի» անտառապահին կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել
Մասնավորապես, 2008թ. մարտի 4-ին Ա. Հ.-ի հետ կնքված պայմանագրերի համաձայն` վերջինիս տրամադրվել է 0,3 հա և 0,35 հա մակերեսներով հողամաս, իսկ շինաշխատանքները պետք է ավարտվեին 2015-ի վերջին։ Սակայն մինչ օրս շինաշխատանքներ չեն իրականացվել: Նույն իրավիճակն է նաև մի շարք այլ ՍՊԸ-ների հետ կնքված պայմանագրերի դեպքում։
Հենց այս փաստերով էլ 3 քրգործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական անփութությունը)։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала