00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևան-Ստամբուլ չվերթեր իրականացնելու համար հայտ է ներկայացրել «Flyone Armenia»-ն․ ՏԿԵՆ

© AP Photo / Lefteris PitarakisПассажиры в аэропорту имени Ататюрка (6 апреля 2019). Стамбул
Пассажиры в аэропорту имени Ататюрка (6 апреля 2019). Стамбул - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
Բաժանորդագրվել
Թեև թուրքական կողմը հայտարարել է, որ առաջիկայում Ստամբուլ–Երևան թռիչքներ է իրականացնելու «Pegasus» ավիաընկերությունը, սակայն հայկական կողմը պաշտոնապես որևէ հայտ դեռ չի ստացել։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացական ավիացիայի կոմիտեն «Flyone Armenia»-ից հայտ է ստացել Երևան-Ստամբուլ ուղղությամբ չարտերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

«Դեկտեմբերի 23-ի երեկոյան քաղավիացիայի կոմիտեն հայտ է ստացել «Flyone Armenia» ընկերության կողմից շաբաթական 3 չվերթ իրականացնելու առնչությամբ: Քաղավիացիայի կոմիտեն ուսումնասիրում է ներկայացված հայտը. ողջամիտ ժամկետներում որոշում կայացնելուց հետո այն կհրապարակվի»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում, ըստ էության, հայտը կբավարարվի։
Հարությունյանը նշեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև միայն վերջին 2-2.5 տարիներին օդային հաղորդակցություն չի եղել։ Նա հավելեց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կարգավորված չեն, և չկա օդային հաղորդակցության մասին համաձայնագիր, ապա չվերթերը վերսկսելու որոշման դեպքում դրանք կիրականացվեն ոչ կանոնավոր կերպով։
Միաժամանակ Հարությունյանը նշեց, որ ՏԿԵ–ն իր լիազորությունների շրջանակում որևէ խոչընդոտ չի տեսնում չվերթերի վերսկսման համար, քանի որ նախարարության նպատակներից մեկն էլ օդային ուղիների աշխարհագրությունն ընդլայնելն ու ուղևորահոսքի ավելացումն է։
Հարցին, թե թուրքական որևէ ընկերություն հայտ ներկայացրե՞լ է ՀՀ քաղավիացիայի կոմիտե չվերթեր իրականացնելու համար, Հարությունյանը պատասխանեց, որ չնայած հրապարակային մակարդակով թուրքական կողմը նշել է, թե դիմել են, սակայն պաշտոնապես որևէ հայտ դեռևս չի ստացվել։
AZAL ավիաընկերությյան ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2021
Հայաստանը թռիչքների համար ադրբեջանական AZAL ավիաընկերությունից դեռևս վճարներ չի ստացել
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն երեկ հայտարարել է, որ թուրքական «Pegasus» ավիաընկերությունը պատրաստվում է առաջիկա օրերին Ստամբուլ-Երևան երթուղով չվերթեր սկսել։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Լրահոս
0