Երևանին և Բաքվին համբերություն եմ մաղթում. Զախարովան` ԼՂ հակամարտության կարգավորման մասին

© Sputnik / Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
Մարիա Զախարովա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուս դիվանագետը կարծում է, որ Երևանն ու Բաքուն հավատարիմ են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների անշեղ կատարմանն ու իրականացմանը։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ղարաբաղյան հակամարտությունն անվանել է ամենաբարդ, ամենաերկարատև և արյունալի հակամարտություններից մեկը։ Այսօր հրավիրված ճեպազրույցի ընթացքում նա Հայաստանին և Ադրբեջանին մաղթել է խաղաղություն և համբերություն հակամարտության կարգավորման գործում։

«Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև բոլոր այն փորձագետներին, որոնք աշխատում են, այդ թվում`ռուսական կողմից, իրավիճակը նոր բարդացումներից պահպանողներին նախևառաջ մաղթում եմ խաղաղություն, համբերություն, հաջողություն` ամենաբարդ, ամենաերկարատև և արյունալի հակամարտություններից մեկի կարգավորման այս ծանր առաքելության մեջ», – ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի, եթե կողմերն առավելագույն ջանքեր գործադրեն։
Панорама города Шуши - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
Ադրբեջանի ԱԳՆ-ն Google-ից պահանջել է քարտեզներից հանել Արցախի հայկական անվանումները
Նա փաստել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն անցնող տարվա ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել են։ Ըստ Զախարովայի` Բաքուն և Երևանը հավատարիմ են համաձայնագրի բոլոր դրույթների անշեղ կատարմանն ու հետագա իրագործմանը։
Լրահոս
0