00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում AstraZeneca և Moderna–ի պատվաստանյութերի խմբաքանակ է խոտանվել. հայտնի է պատճառը

© Sputnik / Asatur YesayantsModerna պատվաստանյութ
Moderna պատվաստանյութ - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
Moderna պատվաստանյութ
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, ի տարբերություն ավանդական պատվաստանյութերի, հստակ երկար ժամկետներ չունեն:
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում խոտանվել են կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության և AstraZeneca պատվաստանյութերի որոշ խմբաքանակներ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Պատճառը եղել է պիտանելիության ժամկետի ավարտը։
Սահակյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, ի տարբերություն ավանդական պատվաստանյութերի, հստակ երկար ժամկետներ չունեն: Օրինակ` կարմրուկի, կարմրախտի պատվաստանյութերը 2 տարի պիտանելիության ժամկետ ունեն, գրիպի պատվաստանյութը՝ 1 տարի:

«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը սկզբնական շրջանում ունեին 1 ամսվա պիտանելիության ժամկետ, հետո դարձավ 3 ամիս, հետո՝ 6, այս պահին ունենք նաև 9 ամիս պիտանելիության ժամկետ: Հարցը նաև պետք է դիտարկել այս համատեքստում, թե պատվաստանյութն արտադրողի մոտից ինչքան շուտ է հասնում երկիր՝ հաշվի առնելով դժվարությունները»,– նշեց նա:

Մասնագետն ընդգծեց, որ ապրիլ-մայիսի ժամանակահատվածում պատվաստանյութը Հայաստան հասնում էր 1.5 կամ մաքսիմում 2 ամիս պիտանելիության ժամկետով:
Այս համատեքստում խոտանվել է AstraZeneca-ի որոշակի՝ ոչ շատ մեծ խմբաքանակ: Պատվաստանյութի համար պետք է 10 հոգի հավաքվի, սրվակը բացելուց հետո ընդամենը 6 ժամում պետք է օգտագործվի, 6 ժամ հետո, անկախ նրանից, սրվակի մեջ կա, թե ոչ, պետք է խոտանել:
«Ժամկետն ավարտվելու պատճառով 27 հազար AstraZeneca ենք խոտանել հունիսի վերջին: Դա օգնությամբ ստացած պատվաստանյութն էր։ Հայաստանում խոտանվել է նաև մոտ նույնչափ Moderna պատվաստանյութ։ Ժամկետը նոյեմբերի 28-ին սպառվում էր, ստացել էինք նոյեմբերի 4-ին»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ ստացված AstraZeneca-ն ընդամենը 1 ամսում պետք է օգտագործվեր:
Պատվաստում - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
Համաճարակային շեմը 2․2 անգամ բարձր է. սուր շնչառական վարակները գլուխ են բարձրացրել
Ընդ որում, Սահակյանի խոսքով, Moderna-ն ազգային պահեստում պահվում է -20 աստիճանում, բայց երբ գնաց պոլիկլինիկա, պետք է պահել 2-ից մինչև 8 աստիճանում, սակայն նորից -20 հետ բերել չի կարելի: Մասնագետը շեշտեց, որ 30 օրը լրանալուն պես, այն պետք է խոտանվի:
Սահակյանը նշեց, որ հիմա ԵՄ-ն Moderna-ի ժամկետը երկարաձգել է 2 ամսով՝ 6-ի փոխարեն դարձնելով 8 ամիս, Pfizer-ը, Sputnik-ը ևս իրենց ժամկետները երկարաձգել են: Հետազոտություններ են կատարվում, թե ինչքանով արդյունավետ կլինի պատվաստանյութը, օրինակ, 6 ամիս հետո։ Եթե գտնում են, որ ևս 2 ամիս կարող են օգտագործել, երկրներին հրահանգ է տրվում:
Քանի՞ մարդ է Հայաստանում COVID-19-ի դեմ բուստերային պատվաստում ստացել. ԱՆ տվյալները
Լրահոս
0