00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես չգիրանալ ամանորյա տոնական օրերին․ հինգ հնարք՝ մասնագետներից

© Photo : Unsplash / Libby PennerԱմանորյա տոնական սեղան
Ամանորյա տոնական սեղան - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
Բաժանորդագրվել
Ամանորից առաջ շատերը մեծ ջանքեր են գործադրում ավելորդ կիլոգրամներից ազատվելու և ցանկալի զգեստը հագնելու համար։ Բայց այդ բոլոր ջանքերը հենց նույն գիշերը կարող են ջուրն ընկնել։ Ինչպես պահպանել կազմվածքը ամանորյա տոներին՝ Sputnik Արմենիայի հոդվածում։
Նոր տարին վաստակած հանգստի և առատ սեղանների ժամանակն է։ Հենց այդ պատճառով էլ ավելորդ կիլոգրամներ հավաքելու վտանգը ձմեռային տոների շրջանում հատկապես բարձր է։
Սակայն, սննդաբանների խոսքով, այդ ժամանակը կարելի է անցկացնել նաև առանց կազմվածքին վնաս հասցնելու, եթե հետևեք մի քանի պարզ խորհրդի։ Ընդ որում՝ բոլորովին պարտադիր չէ սահմանափակել հաճույքները։ Եվ այսպես, ներկայացնում ենք հինգ խորհուրդ մասնագետներից։

Դեկտեմբերի 31-ին բաց մի թողեք նախաճաշն ու ճաշը

Եթե տոնական ընթրիքի նախօրեին ամբողջ օրը ոչինչ չուտեք, ապա գիշերը չափից շատ ուտելն անխուսափելի կլինի։ Ուստի դեկտեմբերի 31-ին ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել նախաճաշն ու ճաշը՝ հուսալով ռեսուրսները լրացնել կեսգիշերին։ Հակառակ դեպքում կարող եք յուղոտ տոնական կերակուրների եռակի չափաբաժին ուտել։ Թող այդ օրը նախաճաշն ու ճաշը լինեն չափավոր և առողջ։

Հետևեք չափաբաժիններին

Առատ սեղանից ուզում ես գրեթե բոլոր կերակրատեսակները փորձել։ Եվ այստեղ շատ կարևոր է հետևել չափաբաժիններին, որպեսզի համտեսը չհանգեցնի ստամոքսում ծանրության։ Մասնագետները խորհուրդ են տալիս ափսեի մեջ միանգամից դնել այն ամենը, ինչ պատրաստվում եք ուտել։

Խուսափեք վնասակար սննդից

Նոր տարուն դժվար է հրաժարվել հաճույքներից, ուստի ավելի լավ է փորձել խուսափել վնասակար սննդից և ավելորդ կալորիաներ պարունակող սննդի համար այլընտրանք գտնել։
Օրինակ՝ աղցանը համեմելու համար կարելի է վերցնել անյուղ յոգուրտ՝ մայոնեզի փոխարեն։ Դա կնվազեցնի կալորիականությունը, իսկ ուտելիքի համային որակների վրա առանձնապես չի անդրադառնա։ Ընդ որում՝ սոուսը պետք է աղցանների վրա լցնել մատուցելուց առաջ։
Դեկտեմբերի 20-ից հունվարի 7-ը ոստիկանությունը կիրականացնի ուժեղացված ռեժիմով ծառայություն - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2021
Ոստիկանությունն անցնում է ամանորյա ուժեղացված ծառայության
Ի դեպ, մայոնեզը պարունակում է մեծ քանակությամբ տրանսճարպեր, որոնք ավելացնում են աթերոսկլերոզի և սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը։

Մի մոռացեք ֆիզիկական ակտիվության մասին

Իհարկե, տոնական օրերին պարտադիր չէ վազել ֆիթնես-ակումբներ և մարզասրահներ, նույնիսկ եթե դրանք աշխատում են այդ ժամանակ։
Բայց ձմեռային արձակուրդները կարելի է օգտագործել մտերիմների հետ մաքուր օդում ավելի հաճախ զբոսնելու, ընկերների հետ սահադաշտ գնալու կամ դահուկ քշելու համար։ Վերջիվերջո, Ամանորին կարող եք պարել։
Այսպիսի ժամանցը միանշանակ ավելի օգտակար է օրգանիզմի համար, քան առատ սեղանի կողքին հեռուստացույցի առաջ նստելը։

Ավելի քիչ սպիրտային և գազավորված ըմպելիքներ օգտագործեք

Ալկոհոլն ու գազավորված ըմպելիքները տոների անփոխարինելի ուղեկիցներն են։ Սակայն դրանք կարող են զգալի քանակությամբ շաքար և դատարկ կալորիաներ ավելացնել ձեր օրական չափաբաժնին, ինչը կհանգեցնի քաշի ավելացման։ Բացի այդ, չարժե մոռանալ, որ թունդ խմիչքները ախորժակ են բացում։
Եթե որոշել եք ալկոհոլ օգտագործել, այն պետք է պարտադիր խմել կուշտ ժամանակ։ Թույլատրելի է մեկ չափաբաժին․ մի բաժակ շամպայն, մի գավաթ գարեջուր կամ մի փոքրիկ գավաթ ավելի թունդ ալկոհոլ։ Ոչ մի դեպքում չի կարելի խառնել տարբեր սպիրտային խմիչքները։
Լրահոս
0