00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը Եվրոպային «սառեցնելու» կարիք չունի. նա ինքնուրույն է «գլուխ հանում»

© Sputnik / Тарас Литвиненко / Անցնել մեդիապահոցԳազի պահեստարան
Գազի պահեստարան - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
Բաժանորդագրվել
Արևմտյան ԶԼՄ–ները խիստ անհանգստացած են։ Հայտնի է դարձել, որ Գերմանիայի կառավարությունը առաջիկա օրերին կդադարեցնի երկրի 6 ատոմակայաններից 3-ի աշխատանքը։
Թվում էր, թե էկոլոգիայով մտահոգված համաշխարհային հանրությունը պետք է ուրախ լիներ, բայց՝ ոչ։ Արտասահմանյան պարբերականների վերնագրերի մեծ մասը բավական մռայլ են։ Ինչպես էներգետիկ, այնպես էլ ֆինանսական ոլորտի մասնագետները միակարծիք են, որ Բեռլինն իր կանաչ ամբիցիաների իրագործումը ցուցադրելու համար շատ անհաջող ժամանակ է ընտրել։
Մինսկը կփակի դեպի Եվրոպա գազի տարանցումը, եթե պատժամիջոցների դեմ այլ միջոց չլինի
Գերմանիան Եվրոպայի գլխավոր տնտեսությունն է, որի ծավալները հասնում են ավելի քան 4 տրիլիոն դոլարի։ Այն միաժամանակ հիմնաքար է հանդիսանում, որը հավասարակշռում և երաշխավորում է Եվրոպայի հավաքական տնտեսության հուսալիությունը, և լոկոմոտիվ, որն այն առաջ է տանում։ Այդ պատճառով շահագրգռված բոլոր խաղացողները բավական ուշադիր հետևում են այն նախագծերին, որոնք իրականացնում է Բեռլինն ու որի արդյունքները կանդրադառնան առանց բացառության բոլոր հարևանների և առևտրային գործընկերների վրա։
Բոլորից շատ մտահոգում է ոչ թե այն փաստը, որ Grohnde, Gundremmingen C և Brokdorf 3 կայանները դուրս են գալիս շահագործումից (ինչը վաղուց էր ծրագրվում), այլ դրա համար ընտրված պահը։
2021 թվականը մի շարք երկրների կառավարությունների և բյուջեների համար բավական տխուր նոտայով է ավարտվում։ Համաշխարհային տնտեսությունն ու եղանակային պայմանները վերականգնելու փորձերը հանգեցրին էներգակիրների մինչ օրս չտեսնված գների, որոնք տրամաբանորեն մշտական դեֆիցիտ, պահուստների պակաս և էլեկտրաէներգիայի գներ (որոնք մի քանի անգամ ավելի բարձր են, քան մեկ տարի առաջ) ձևավորեցին։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Իրենց իսկ գործիքով. Եվրոպան Ռուսաստանից գազային բումերանգ է ստացել
Այսպես, Գերմանիայում մեկ մեգավատտ/ժամն արդեն ավելի քան 430 եվրո արժե, ինչը 350 տոկոսով ավել է, քան մեկ տարի առաջ։ Նույն գներն են Ավստրիայում, Ֆրանսիայում և Բելգիայում, թեև 2020 թվականի դեկտեմբերին բորսաներում մեգավատտ/ժամը 100 եվրոյից մի փոքր թանկ էր վաճառվում։
Զուգահեռաբար պահեստարաններում վառելիքի պահուստների նվազում է նկատվում։ Հայտնի է, որ նոյեմբերի սկզբից եվրոպական օպերատոր-ընկերությունները գազի ստորգետնյա պահեստներից ավելի քան 14 մլրդ խմ գազ են դուրս բերել։ Ստորգետնյա պահեստների ընդհանուր հագեցվածությունը 60 տոկոս է գնահատվում. և սա վերջին 5 տարվա ընթացքում վատագույն արդյունքն է։
Ավելի վատ էր միայն 2018 թվականին, երբ մայրցամաքի եվրոպական հատվածում սառցե ցիկլոն էր մոլեգնում, որը ստացել էր «Գազանը արևելքից» անվանումը։ Ցածր ջերմաստիճանների շրջանն այդ ժամանակ տևեց մինչև մարտի սկիզբ` ձյան հաստ շերտով պատելով նույնիսկ հարավային շրջանները, ինչի պատճառով համատարած խաթարվել էր տրանսպորտային հաղորդակցությունը, չեղարկվել էին հարյուրավոր ավիաչվերթեր։
Եվրոպայում գազի գինը կրկին ռեկորդ է սահմանել
Բարդ շրջան էր, սակայն բոլորը հասկանում էին, որ ցրտերը վաղ թե ուշ կնահանջեն։ Իսկ այսօր կանխատեսել, թե երբ կավարտվի համավարակն ու տնտեսաէներգետիկ ճգնաժամը, չի հանդգնում նույնիսկ ամենափորձառու աստղագուշակը։
Արտահասմանյան ԶԼՄ–ները, որոնք հավատարիմ են հարկադիր էկոօրակարգին, լռում են նաև մեկ այլ փաստի մասին, առանց որի առանձնակի հասկանալի չէ բորսաների, էլեկտրակայանների սեփականատերերի և վերջնական սպառողների մտահոգությունը։ Նրանք ամաչում են հիշատակել, որ Գերմանիան մինչև տարեվերջ, այսինքն՝ մնացած մեկ շաբաթվա ընթացքում, երեք ԱԷԿ–ներից բացի, մտադիր է տնտեսության ածխաթթվացման վերաբերյալ կամավոր ստանձնած պարտավորությունների շրջանակում կանգնեցնել նաև 11 ածխային ՋԷԿ–երի աշխատանքը։ Այսինքն երկրում էլեկտրաէներգիայի արտադրությունը կնվազի ոչ թե երեք, ինչպես ամեն տեղ նշված է, այլ միանգամից 6,4 գեգավատով։
Իսկ հիմա զինվենք պաշտոնական վիճակագրությամբ ու հաշվիչով։
Գերմանիան վերջին տարիներին ավելի ու ավելի քիչ էլեկտրաէներգիա է արտադրում։ 2018-2020 թվականներին գերմանական էներգետիկները համապատասխանաբար 637, 603 և 567 տերավատ/ժամ են արտադրել։
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Պետք չէ մեղքը բարդել ուրիշի վրա. Պուտինը` Եվրոպայում գազի գնի աճի մասին
Ինչ վերաբերում է սպառմանը, ապա այստեղ կարծես թե ամեն ինչ նորմալ է։ 2019 թվականին Գերմանիան ընդամենը 567 տերավատ/ժամ էր ծախսել, և դա ամբողջ 11 տոկոսով քիչ է, քան 2010–ին էր։
Սակայն գլխավորը թաքնված է պաշտոնական հաշվետվություններից դուրս։ Բեռլինը հնարավոր ջանքեր է գործադրում` պահպանելու և ապահովելու համար տնտեսության հետագա աճը, իսկ դա պարզապես անհնար է առանց էլեկտրաէներգիայի սպառումն ավելացնելու։ Եթե գերմանացիները հասնեն իրենց առջև դրված նպատակներին, ապա արդեն 2030 թվականին նրանց արդյունաբերությանն ու բնակչության նորմալ կենսագործունեություն ապահովելու համար առնվազն 700 տերավատ/ժամ կպահանջվի։
Եվ դա այն դեպքում, որ Գերմանիայի էներգետիկ անկախությունը խիստ պայմանական է։ Երկիրը կարող է ապահովել էներգակիրների սեփական պահանջմունքի 1/3–ից մի փոքր ավել, մնացածը ստիպված է լինում գնել արտերկրից։
Կկարողանա արդյոք Եվրոպան հրաժարվել ռուսական գազից
Երեք ատոմակայանների և 1 տասնյակ ածխային ջերմակայանների աշխատանքի դադարեցումը էներգաբալանսից մեկ հարվածով դուրս է թողնում առնվազն 50 տերավատ/ժամ, այսինքն մոտավորապես տասներորդ մասը։ Եվ դա հիշեցնենք, ոչ ամենատաք ձմռան ընթացքում, երբ դեռ առջևում առնվազն երկու ցուրտ ամիս կա և բոլորովին անկանխատեսելի գներ էներգակիրների համար, որոնցից Գերմանիան, անկախ «Գազպրոմի» հետ ունեցած պայմանագրից, նույնպես շատ ուժեղ կախում ունի։
Օլաֆ Շոլցի նոր թիմի իրականացվող քաղաքականությունը միայն մեզ չէ, որ անհասկանալի է։ Թե ինչպես է այս «ինքնաշեն» իրավիճակից դուրս գալու Բեռլինը՝ գուշակություններ են անում բոլոր համաշխարհային պարբերականները, քանի որ որևէ հասկանալի (եթե հասկանալի չհամարենք ածխաթթվացման ծրագրի իրականացմանմասին հայտարարությունները) տեղեկություն չկա։
Մասնագետները նոր կանցլերի քայլերն ընկալում են մեծ տարակուսանքով։
ОАО Газпром - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Ուկրաինան հարձակվել է «Գազպրոմի» վրա Եվրոպայի միջոցով
Սկսենք նրանից, որ Գերմանիան «Ֆուկուսիմա» ԱԷԿ–ում տեղի ունեցած վթարից հետո ինքնուրույն և կամավոր որոշեց ամբողջությամբ հրաժարվել ատոմային էներգետիկայից։ Քանի դեռ համաշխարհային շուկաներում ցնցումներ չկային, բոլորը ողջունում էին այդ որոշումը, բայց հիմա այն ավելի շատ ոտքին կրակելու է նման։ Ճապոնիան, որտեղ վթարի պահին 54 ատոմային ռեակտոր էր գործում և որոնք ավելի ուշ գրեթե ամբողջությամբ կանգնեցվել էին անվտանգությունը ստուգելու և ուսումնասիրելու համար, բավական ակտիվ դրանք կրկին սկսում է շահագործել։ Պարզապես այն պատճառով, որ էներգետիկ բավարարությունն անհնար է ապահովել առանց դրանց։
Ներկա պահին իշխանություններն ու ԱԷԿ–ի սեփականատերերը օրենսդրորեն անցկացրին և համաձայնեցրին տեղի բնակիչների հետ տասնյակ ռեակտորների վերագործարկման հարցը, և այժմ ՌԴ արևելյան հարևանը դարձյալ 37 ռեակտորների մասին է խոսում։ Այսինքն, եթե Բեռլինը ցանկանա մի փոքր արգելակել ԱԷԿ–ի կանգնեցման վերաբերյալ սեփական ծրագրերը, համաշխարհային հանրությունը միայն մի քիչ կփնթփնթար, քանի որ գրեթե ամեն երկրում նման խնդիրներ կան։
Առանձին պետք է նշել նաև էկոլոգիայի գործոնը։ Ատոմային էներգետիկան արդեն որերորդ տարին է փորձում են էկոլոգիապես մաքուր ճանաչել, չէ՞ որ ԱԷԿ–ները աշխատանքի ընթացքում նվազագույն քանակով ջերմոցային գազեր են արտադրում, սակայն այդ որոշումը մնում է միջազգային բյուրոկրատիայի օվկիանոսի ճիրաններում։
Մրցակցությանը չդիմացավ․ Եվրոպան ու Ասիան հրաժարվում են ամերիկյան բնական հեղուկ գազից
Արևմտյան էկոակտիվիստները, ելնելով ձեռնարկվող քայլերից, նշում են Գերմանիայի համար հետագա ճանապարհի անայլընտրանք լինելը (միայն ածուխի սպառման աճ, որի մասնաբաժինը երկրի էներգաբալանսում վերջին երեք տարվա ընթացքում նվազել է 22-ից մինչև 16 տոկոս)։ Իսկ դա իր հերթին երաշխավորված խաչ է քաշում` մինչև 2050 թվականն առանց ածխածնի տնտեսությանն անցում կատարելու բոլոր ծրագրերի վրա։
Անուղղակիորեն դա հաստատում են նաև Գերմանիայից ստացվող նորությունները։ Մինչդեռ քաղաքական նոր թիմը բոլորի համար անհասկանալի հնարքներ է անում, գերմանացի էներգետիկները գործում են։ Օրինակ, Uniper ընկերությունն արդեն հայտարարել է այն մասին, որ հրաժարվում է փակել իրեն պատկանող Scholven-B ածխային էլեկտրակայանը և պատրաստ է վերադառնալ հարցի քննարկմանը ոչ շուտ, քան հաջորդ տարեվերջ։ Կասկածներ չկան, որ սեփականատերերն արդեն ծանոթացել են EEX եվրոպական էներգետիկ բորսայի գնանշումներին,որտեղ հունվարի 1-ից սկսած մեկ մեգավատի արժեքը կլինի 600 և ավելի եվրո։
Газопровод высокого давления - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2021
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները
Այստեղ պետք է ճշգրտում մտցնել, որ Uniper–ն ու իր գործընկերներն անում են դա ոչ թե ագահությունից ելնելով, այլ ընթացիկ դիրքերը պահպանելու համար։ BloombergNEF վերլուծական գործակալության գնահատականներով` գերմանացի էներգետիկների շահութաբերությունը անկում է ապրել և հասել պատմական մինիմումի։ 2017 թվականին շուկայի խաղացողների շահութաբերությունը 27 տոկոս էր կազմում, հաջորդ տարի այն սպասվում է տասը տոկոսի չափով, իսկ 2023 թվականին յուրաքանչյուր ներդրած եվրոյի դիմաց օպերատոր ընկերությունները կկարողանան շահել ոչ ավել քան 3 ցենտ։
Ընթացիկ միտումները ճիշտ են գնահատում նաև աշխարհի մյուս ծայրում։
Ածխի գլխավոր համաշխարհային արտահանողի` Ավստրալիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց տարվա համար ֆինանսական ծրագրերի վերանայման մասին։ Կանբերայում ակնկալում են, որ անցնող տարում էներգետիկ ռեսուրսների վաճառքից և արտահանումից ստացած եկամուտները կաճեն 22 տոկոսով և կկազմեն 272 մլրդ դոլար։ Միայն էներգետիկ ածխի վաճառքից ավստրալիացիները շուրջ 40 մլրդ կստանան։
Փաստորեն Գերմանիան, որի նոր ղեկավարությունը առավելագույնս ներկայացված է «կանաչներով», մի ձեռքով փակում է կլիմայի համար անվտանգ ԱԷԿ–ները, իսկ մյուս ձեռքով շուկայի խաղացողներին դրդում վերադառնալ ածուխ այրելուն։
Ածուխը ջերմացնում է գրպանը․ ինչո՞ւ է ռուսական վառելիքը այդքան թանկ նստում Եվրոպայի վրա
Եվս մեկ փաստ արդյունաբերողների և ֆինանսիստների մտահոգությունների վերաբերյալ։
Մեկ շաբաթ առաջ Ֆրանսիայից ոչ այնքան հաճելի նորություններ ստացվեցին։ Այնտեղ ատոմային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող կազմակերպությունը Civaux («Սիվո») ԱԷԿ–ում ջրի շրջանառման խողովակների վրա ճաքեր է հայտնաբերել։ Կայանում օգտագործվում են հզորությամբ (1560 մեգավատ) նմանը չունեցող ֆրանսիական արտադրության PWR ռեակտորներ. և երկուսն էլ, վթարի հավանականությունը վերացնելու նպատակով, հրատապ կանգնեցվել էին։ Սա ժամանակավոր դժվարություն կլիներ, սակայն Civaux–ը երկվորյակ քույր ունի` Chooz («Շո») ԱԷԿ–ը, որը կառուցվել է նմանատիպ նախագծով ու նույն ժամանակ։ Կարգավորողը ողջախոհություն է ցուցաբերել և հրամայել այստեղ ևս անջատել երեք PWR–ռեակտորները։
Էլեկտրաէներգիայի եվրոպական գլխավոր արտահանող Ֆրանսիայի էներգաբալանսից հաշված օրերի ընթացքում 5 գեգավատ սահմանված հզորություն դուրս մնաց, ինչը հարցականի տակ է դնում սեփական քաղաքացիներին ապահովելու հարցը, էլ չենք խոսում արտահանման մասին։
Էլեկտրասյուներ - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Եվրոպայում ձմռանը կփորձեն ապրել առանց էլեկտրականության
Եվրոպային, ձմռան ցրտերի հետ մեկտեղ, ամենաուղիղ իմաստով մութ ապագա է սպասվում։ Այնտեղ որևէ մեկը չի կարող համոզված լինել, թե արդյոք երեկոյան ջահի լապտերը կվառվեն, թե ոչ, և ինչ թվեր կլինեն ամսվա վերջում վճարման կտրոններում։ Մեղադրել դրանում եվրոպացիները կարող են միայն իրենց։ Իրենք են ընտրել քաղաքական ղեկավարներին, որոնք ընկղմված են սեփական երևակայությունների մեջ և անտեսում են ֆիզիկայի և շուկայի օրենքները։
Գուցե մի օր «ձեռակերտ» այս ճգնաժամի մասին նույնիսկ գրքեր կգրվեն. մնում է միայն այն հաղթահարել այսօր։
Լրահոս
0