https://armeniasputnik.am/20211225/ajakic-linel-amen-mi-azniv-nakhadzernutjan-sargsjany-standznec-erevani-qaghaqapeti-pashtvony-36858711.html
Իրագործել հավակնոտ, բայց իրատեսական ծրագրեր. Սարգսյանը ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը
Իրագործել հավակնոտ, բայց իրատեսական ծրագրեր. Սարգսյանը ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը
Քաղաքապետի երդմնակալությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ։ 25.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-25T11:10+0400
2021-12-25T11:10+0400
2021-12-25T13:52+0400
երդմնակալություն
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
երևանի քաղաքապետարան
երևան
երևանի ավագանի
հրաչյա սարգսյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/19/36862246_0:83:1600:983_1920x0_80_0_0_9fc93a0afc12bcdb665a1a5bc26236d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու հանդիսավոր նիստում քիչ առաջ տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը:Քաղաքապետի երդմնակալությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։Երևանի քաղաքապետի երդման ստորագրված տեքստն ի պահ հանձնվեց Երևան քաղաքի թանգարանին:Երդման խոսքից հետո Սարգսյանը ելույթով հանդես եկավ` ասելով, որ կան բազում խնդիրներ, որոնք հիմնարար լուծման կարիք ունեն։ Նա վստահեցրեց, որ շատ է կարևորում ներդաշնակ համագործակցությունը քաղաքական և գործադիր ինստիտուտների միջև։ Սարգսյանն ակնկալում է ՀՀ գործադիր, օրենսդիր, դատական և հասարակական կառույցների կողմից աջակցությունը Երևանի զարգացմանն ուղղված խնդիրների լուծման հարցում։Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով` «Իմ քայլը» դաշինքի առաջին համարի ներքո։ Մարությանը կուսակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել 2020թ.–ին։
https://armeniasputnik.am/20211223/qaghaqapetnery-galis-en-ev-gnum-erevany-mnum-e-marutjany-hrazhesht-e-tvel-ashkhatakazmin-36813251.html
https://armeniasputnik.am/20211222/knereq-ete-inch-vor-ban-chhascreci-anel-hajk-marutjani-elujti-ambvoghjakan-tarberaky-36757395.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/19/36862246_90:0:1511:1066_1920x0_80_0_0_68dc4a357f49f72d3480da804f31976c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
երդմնակալություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, երևանի քաղաքապետարան, երևան, երևանի ավագանի, հրաչյա սարգսյան
երդմնակալություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, երևանի քաղաքապետարան, երևան, երևանի ավագանի, հրաչյա սարգսյան
Իրագործել հավակնոտ, բայց իրատեսական ծրագրեր. Սարգսյանը ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը
11:10 25.12.2021 (Թարմացված է: 13:52 25.12.2021) Քաղաքապետի երդմնակալությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու հանդիսավոր նիստում քիչ առաջ տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Քաղաքապետի երդմնակալությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը` երդվում եմ Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,–երդման տեքստը կարդաց Սարգսյանը։
Երևանի քաղաքապետի երդման ստորագրված տեքստն ի պահ հանձնվեց Երևան քաղաքի թանգարանին:

23 դեկտեմբերի 2021, 19:29
Երդման խոսքից հետո Սարգսյանը ելույթով հանդես եկավ` ասելով, որ կան բազում խնդիրներ, որոնք հիմնարար լուծման կարիք ունեն։
«Մեր նպատակն է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա, համագործակցելով նաև ԲՀԿ և «Լույս» ընդդիմադիր խմբակցությունների հետ, իրագործել հավակնոտ, բայց իրատեսական ծրագրեր։ Քաղաքի կառավարումը համակարգային մոտեցման անհրաժեշտություն ունի և պետք է հիմնված լինի արդյունավետ կառավարման, նորարարական մոտեցումների վրա»,–ասաց Սարգսյանը։
Նա վստահեցրեց, որ շատ է կարևորում ներդաշնակ համագործակցությունը քաղաքական և գործադիր ինստիտուտների միջև։ Սարգսյանն ակնկալում է ՀՀ գործադիր, օրենսդիր, դատական և հասարակական կառույցների կողմից աջակցությունը Երևանի զարգացմանն ուղղված խնդիրների լուծման հարցում։

22 դեկտեմբերի 2021, 14:09
Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և
անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով` «Իմ քայլը» դաշինքի առաջին համարի ներքո։
Մարությանը կուսակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել 2020թ.–ին։