Իրագործել հավակնոտ, բայց իրատեսական ծրագրեր. Սարգսյանը ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը

© Photo : official site of the Prime Minister of RAԵրևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը (25 դեկտեմբերի, 2021թ). Երևան
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը (25 դեկտեմբերի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Քաղաքապետի երդմնակալությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու հանդիսավոր նիստում քիչ առաջ տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Քաղաքապետի երդմնակալությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը` երդվում եմ Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,–երդման տեքստը կարդաց Սարգսյանը։

Երևանի քաղաքապետի երդման ստորագրված տեքստն ի պահ հանձնվեց Երևան քաղաքի թանգարանին:
Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել քաղաքապետարանի աշխատակազմին (23 դեկտեմբերի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
Քաղաքապետները գալիս են և գնում, Երևանը մնում է. Մարությանը հրաժեշտ է տվել աշխատակազմին
Երդման խոսքից հետո Սարգսյանը ելույթով հանդես եկավ` ասելով, որ կան բազում խնդիրներ, որոնք հիմնարար լուծման կարիք ունեն։

«Մեր նպատակն է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա, համագործակցելով նաև ԲՀԿ և «Լույս» ընդդիմադիր խմբակցությունների հետ, իրագործել հավակնոտ, բայց իրատեսական ծրագրեր։ Քաղաքի կառավարումը համակարգային մոտեցման անհրաժեշտություն ունի և պետք է հիմնված լինի արդյունավետ կառավարման, նորարարական մոտեցումների վրա»,–ասաց Սարգսյանը։

Նա վստահեցրեց, որ շատ է կարևորում ներդաշնակ համագործակցությունը քաղաքական և գործադիր ինստիտուտների միջև։ Սարգսյանն ակնկալում է ՀՀ գործադիր, օրենսդիր, դատական և հասարակական կառույցների կողմից աջակցությունը Երևանի զարգացմանն ուղղված խնդիրների լուծման հարցում։
Կներեք, եթե ինչ-որ բան չհասցրեցի անել. Հայկ Մարությանի ելույթի ամբողջական տարբերակը - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
«Կներեք, եթե ինչ-որ բան չհասցրեցի անել». Հայկ Մարությանի ելույթի ամբողջական տարբերակը
Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով` «Իմ քայլը» դաշինքի առաջին համարի ներքո։
Մարությանը կուսակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել 2020թ.–ին։
Լրահոս
0