00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այո՛, կադրային փոփոխություններ կլինեն». Երևանի քաղաքապետն ասաց` ով կլինի իր 1–ին տեղակալը

© Photo : official site of the Prime Minister of RAԵրևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը (25 դեկտեմբերի, 2021թ). Երևան
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը (25 դեկտեմբերի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2021
Բաժանորդագրվել
Նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ուզում է իր կառավարման ոճին համահունչ աշխատակիցներ ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանում առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Հայտնել ենք, որ նա այսօր երդմամբ ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը։

«Այո՛, կադրային փոփոխություններ կլինեն, քանի որ ցանկացած կառավարիչ իր ոճով է կառավարում և ուզում է տեսնել հաստիքներում մարդկանց, որոնք համահունչ են իր կառավարման ոճին»,–ասաց նա։

Հարցին, թե որ վարչական շրջանների ղեկավարները հրաժեշտ կտան պաշտոնին` Սարգսյանը պատասխանեց, որ դեռևս ասել չի կարող, սակայն կարող է հայտնել, որ, օրինակ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատանքից շատ գոհ է։
Քաղաքապետն ասաց նաև, որ կան վարչական շրջանների ղեկավարներ, որոնցից դժգոհ է և այդ մասին հետո առանձին կբարձրաձայնի։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը (25 դեկտեմբերի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2021
Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց. Նիկոլ Փաշինյան
Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջարկելու է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանի թեկնածությունը։
Հովհաննիսյանը, ըստ քաղաքապետի, ֆինանսական համակարգում բավական մեծ փորձ ունի։
Նա նշեց նաև, որ մյուս փոխքաղաքապետների դեպքում նույնպես փոփոխություններ կլինեն։
Կներեք, եթե ինչ-որ բան չհասցրեցի անել. Հայկ Մարությանի ելույթի ամբողջական տարբերակը - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
«Կներեք, եթե ինչ-որ բան չհասցրեցի անել». Հայկ Մարությանի ելույթի ամբողջական տարբերակը
Ինչ վերաբերում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ արված աշխատանքին, ապա Սարգսյանը նշեց, որ 2018-ին, երբ երկուսով քաղաքապետարանում աշխատանքի անցան, շատ քիչ ստորաբաժանումներ կային, որոնք ինստիտուցիոնալ աշխատում էին ի նպաստ Երևանի։ Իսկ այս պահի դրությամբ 1-2 քայլ առաջ են նախկին վիճակից։
Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով` «Իմ քայլը» դաշինքի առաջին համարի ներքո։
Մարությանը կուսակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել 2020թ.–ին։
Լրահոս
0