00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՞րբ ապագայի քաղաքը Հայաստան կհասնի

© Sputnik / Andranik GhazaryanПраздничные гулянья в День Независимости Армении (21 сентября 2019). Ереван
Праздничные гулянья в День Независимости Армении (21 сентября 2019). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2021
Բաժանորդագրվել
Նման փորձը ցույց տվեց՝ նյութական խթանը ինքնին նորմալ և զարգացած մարդու համար ընդհանրապես որևէ նշանակություն չունի։
Հայրենասեր մեր հայրենակիցների շարքում հաճախ է քննարկվում այն հարցը, թե ինչո՞ւ են ժողովրդական զանգվածները լքում պատմական հայրենիքը։ Եվ նույնիսկ երբ ԱՄՆ դեսպանատանը ընդունելության հերթերն արդեն տարիների են հասնում, տեմպերի վրա այդ փաստը չի ազդում։ Եթե Ամերիկան և Եվրոպան չեն ընդունում, ապա այլ ուղղություններ են մնում։ Բոլորից շատ Ռուսաստան են մեկնում։ Ժողովրդական մի ասացվածք կա. «Մարդու մտքին տեղ լինի»։ Այս տարի ՌԴ մեկնածների թիվը դարձյալ գերազացնել է 200 հազարը, հասնելով համաճարակից առաջ եղած ցուցանիշներին, երբ դեռ սահմանափակումներ չէին գործում։
Կանխատեսումներ և մարգարեություն Թուրքիայի մասին, կամ ինչն է Անկարային կոնֆլիկտի տանում
Բոլորն են հասկանում, որ նման տեմպերով երկիրը 10-15 տարվա ընթացքում կարող է դատարկվել։ Օբյեկտիվ դժվարություններն ու խնդիրները ևս հասկանալի են բոլորին, սակայն ի՞նչ կարելի է անել։ Եվ հարցը միայն այն չէ, որ ոչ ոք չի պատկերացնում ապագան, նույնիսկ եթե պատկերացնեին ամենալավ տեսքով, միևնույնն է՝ այն հարցը, թե ինչպես իրագործել այդ ապագան, ամենաբարդն է մնում։ Թվային համակենտրոնացման ճամբարի, տոտալ վերահսկողության և աշխարհի բնակչության կրճատման վերաբերյալ դավադրության տեսությունները որևէ մեկին լավատեսություն չեն ներշնչում։
Միևնույն ժամանակ մարդկությունն արդեն որոշակի և բավական հետաքրքիր փորձ ունի այդ առնչությամբ, այն էլ՝ առանց տոտալիտար խառնուրդների։ Ավելի քան կես դար առաջ սկսեցին մի փորձ իրականացնել, որն ավելի ուշ ԱՄՆ–ում ստացավ «Ապագայի քաղաք» անվանումը։
Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Թանկյանը - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2021
Փայտփորիկի գլուխը չի ցավում, կամ ինչի մասին է խոսում քարտեզի վրա Հայաստանի ուրվագիծը
Ընդ որում ՅՈւՆԵՍԿՕ–ի հովանու ներքո հաստատված այդ փորձի մասնակիցները ցանկանում էին ոչ միայն նոր քաղաք կառուցել, այլև նոր կենսակերպ, գոյության նոր ձև ստեղծել, որպեսզի այդ քաղաքում ապրելը յուրաքանչյուր մարդու համար բարեկեցություն ապահովի, անկախ նրա տարիքից, մաշկի գույնից և այլ տարբերություններից։ Անվանեցին այն «Աուրովիլ»։ Որպես վայր ընտրեցին Հնդկաստանը` Թամիլնադ նահանգի Պուդուչերի քաղաքի մերձակայքը, սակայն նրա բնակչության թվում տեղացիներն ընդամենը 1/3 մասն էին կազմում։ Մեծամասնությունը եվրոպացիներ էին, հնդիկ մեծ փիլիսոփա, հեղափոխական և յոգ Շրի Աուրոբինդո Գխոշի (1872-1950) հետևորդները։
Շինարարությունը մեկնարկեց 1968 թվականի փետրվարի 28-ին։ Արարողությանը ներկա էին 124 երկրների ներկայացուցիչներ։ Այն ժամանակներում ԽՍՀՄ–ում, որտեղ կոմկուսը կարծում էր, որ հենց ինքն է կոմունիզմի տեսքով լուսավոր ապագա կառուցում ողջ մարդկության համար, այդ մասին պարզապես լռում էին։ Միայն 20 տարի անց` 1988 թվականին Գորբաչովի օրոք, վերջապես, պատմեցին այդ մասին ժողովրդին։ Արդյունքներն արդեն ակնհայտ էին, ընդ որում մի շարք չափանիշներով դրանք ֆանտաստիկայի սահմանագծին էին հասնում։
Շենք՝ Հայաստանի նախագահների համար․ ով, երբ ու ինչպես
ՅՈւՆԵՍԿՕ–ն իր նպատակներն ուներ նման փորձ իրականացնելու համար և ստացավ գլխավոր պատասխանը` նյութական խթանը ինքնին նորմալ և զարգացած մարդու համար ընդհանրապես որևէ նշանակություն չունի։ Բավական է միայն պայմաններ ստեղծել, որպեսզի նա կարողանա զբաղվել նրանով, ինչ ցանկանում է։ Իսկ Ապագայի քաղաքում գրանցված զարմանալի ռեկորդների մասին կարելի է երկար պատմել։
Միայն մի քանի օրինակ բերենք։ Երեխաները, որոնց դպրոցում ընդհանրապես որևէ գնահատական չէին դնում, ավարտելուց հետո (ավելի վատ սովորողները) 4-5 լեզվի էին տիրապետում, գերազանցիկները` մինչև 15։
Մոտակայքում գազի և նավթի հանքեր չկային։ Սակայն վերամշակման որևէ գործարանների և հարևան երկրներով անցնող խողովակաշարերի կարիք նրանք չունեցան։ Միայն մի մարդ, ով քիմիկոս էր և իր գյուտերի համար պատենտ ուներ, լուծեց մյուս բոլորի համար վառելիքի և միևնույն ժամանակ թափոնների ոչնչացման խնդիրը։ Նա այդ աղբից գազ էր ստանում ամբողջ քաղաքի համար։ Քաղաքացիները աղբը բերում էին և լցնում մեծ պողպատյա աղմաբանը, այդ մարդը վրան իր սեփական բանաձևով ստացված թթուն էր ավելացնում և վերջ, գազ արդեն կար բոլոր տներում։ Եվ ոչ ոք դրա համար որևէ լումա չէր վճարում, թեև փողն այնտեղ ոչ ոք չէր չեղարկել, պարզապես դրա անհրաժեշտությունը չկար։
Ամֆիթատրոն - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2021
Թե ինչպես Մարկոս Կրասոսի գլուխը ռեկվիզիտ դարձավ հայկական թատրոնում
Այս օրինակները պարզ ցույց են տալիս, թե որքան զարգացած, իրացված և այսօրվա համաշխարհային խառնաշփոթից անկախ կլինի ապագայի մարդը։
Սակայն ճգնաժամերով, շահերի բախումներով, պատերազմներով և համաճարակներով տոգորված այսօրվա աշխարհում նման փորձերի մասին արդեն քիչ են հիշում։ ԵՄ–ն փորձում է տարածել թափոններից էներգիա արտադրելու տեխնոլոգիան, որն իր մեթոդաբանությամբ նման է Աուրովիլի քիմիկոսի գյուտին, իսկ կարողությունների զարգացման ձևերի կիրառումն այսօր հիմնականում միտված է նյութական խթաններ ստանալուն։
Երբ Արարատյան դաշտավայրը ծով էր, կամ ինչ կապ ունի Արգոնավորդների առաջնորդ Յասոնը
Իսկ լավագույն կյանք տենչացող մեր հայրենակիցները շարունակում են լքել երկիրը։ Սակայն տեղափոխվելը միշտ մի շարք դժվարությունների հետ է կապված։ Պատկերացրեք ինչ զգացողություն է տեսնել, թե ինչպես են արդեն մեծահասակ, հաճախ նաև տարեց մարդիկ, երեկոյան աշխատանքից հետո, դասագրքերի դիմաց նստած և հոգնածությունից փակվող աչքերով սովորում այն երկրի լեզուն, ուր տեղափոխվել են։
Իսկ թե երբ մեզ մոտ կգտնվեն մարդիկ, ովքեր կհանդգնեն անձամբ աշխատել իրենց վրա ապագան մոտեցնելու համար, այլ ոչ թե կսպասեն, մինչև դրա դրսևորումները գերակշռող դառնան աշխարհում, դա արդեն հարց է, որը յուրաքանչյուր մտածող, իր հայրենիքը սիրող և սեփական ժողովրդին կարեկցող մարդ կարող է տալ ինքն իրեն։
Լրահոս
0