ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը փակ է միայն բեռնատարների համար

© Sputnik / Andranik GhazaryanՏավուշ
Տավուշ - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
Տավուշ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ–տեղ մառախուղ է, որոշ ճանապարհների մերկասառույց է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։
Սննդաբանն ասել է՝ ինչ օգտակար հատկություններ ունի բրինձը
Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածին և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է։
Երևան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
Դեկտեմբերի վերջը ցուրտ, բայց չոր կլինի. եղանակի տեսություն
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ բեռնատարների։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала