00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նաև այդ պատճառով է սկսվել պատերազմը․Փաշինյանը մեկնաբանել է իր` աղմուկ հանած հարցազրույցը

© Photo : Social media of Nikol Pashinyan Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաշինյանը վստահեցնում է, որ բանակցային բովանդակության դեմ ինքն էլ է բողոքում, այն չեզոքացնելու համար արել է հնարավոր ամեն ինչ, չի համակերպվել դրա հետ ու պայքարել է։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարակուսած է դեկտեմբերի 24-ի իր հարցազրույցի որոշ արձագանքներից։ Facebook-ի իր էջում նա մեկնաբանել է իր հնչեցրած մի քանի հայտարարություններ։ Նախ հստակեցրել է՝ հարցազրույցում խոսել է իր՝ վարչապետ դառնալուց առաջ ձևավորված բանակցային բովանդակության մասին, որի ձևավորման վրա ինքը որևէ ազդեցություն ունենալ չէր կարող։
Հանրության կողմից խիստ քննադատվեց վարչապետի հայտարարություններից մեկը, ըստ որի՝ բանակցային բովանդակության մեջ, որում խոսվում էր ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսքը ԼՂ ողջ բնակչության մասին էր, ինչը նշանակում է ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական բնակչություն:
Նշենք, որ այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և ընդգծել, որ Արցախի բնակչության անունից լիազորված են խոսել միայն Արցախի իշխանությունները, արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չեն։ Նա շեշտել էր, որ Արցախի անկախության միջազգային ճանաչման նպատակը հիմնական ուղենիշ է, և դրանից շեղում չի կարող իրեն թույլ տալ ոչ մի իշխանություն: Նա նաև հավելել էր, որ Արցախի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Ուստի, Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքները պետք է դեօկուպացվեն։
Փաշինյանի խոսքով՝ իր պատասխանում նա հերքել է ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի արած պնդումը, թե իրենց թողած բանակցային բովանդակությունը երաշխավորում էր Լեռնային Ղարաբաղի հայկական լինելը։
Աշոտ Ղուլյան - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
Հայաստանի վարչապետը 37 րոպե եթերում կրկնում էր Ադրբեջանի հիմնավորումները․Աշոտ Ղուլյան
«Հերքել եմ, որովհետև բանակցային այդ բովանդակությամբ խորհրդային ժամանակ ԼՂԻՄ-ում բնակված ադրբեջանցիների՝ ԼՂ կարգավիճակի որոշմանը մասնակցելու իրավունքը որպես ԼՂ բնակիչ, արձանագրված է եղել։ Հետևաբար՝ եթե նրանք ըստ բանակցային բովանդակության ԼՂ բնակիչ են, ուրեմն պետք է բնակվեին ԼՂ-ում, և հայկական կողմը բանակցային այս բովանդակության դեմ 2018-ի հեղափոխությունից առաջ երբեք չի առարկել: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեն, ըստ իմ վարչապետ դառնալուց առաջ ձևավորված բանակցային բովանդակության, կարող էր տեղի ունենալ 100 տարի հետո, կանխատեսելի է, թե նշված պայմաններում ժողովրդագրական պատկերի ինչպիսի փոփոխություններ կլինեին Արցախում»,- գրել է Փաշինյանը։
Նա մեկնաբանել է նաև իր հայտարարություններից ևս մեկը, ըստ որի՝ 2016 թվականին բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ։ Եթե մինչև 2016թ–ը ԼՂ հարցի բանակցային ամբողջ գործընթացը գտնվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տիրույթում, ապա դրանից հետո այն տեղափոխվել է ՄԱԿ–ի ԱԽ։
Փաշինյանը մերժեց արժանապատիվ խաղաղության մոդելը` տապալելով բանակցությունները. Մաթևոսյան
«Ինչ վերաբերվում է մինչև կարգավիճակի հարցով պոտենցիալ հանրաքվեն ԼՂ-ի ունեցած կարգավիճակին, այս մասին հարցազրույցում ասել եմ, որ 2016 թվականին միջնորդները ներկայացրել են բանակցային երեք փաթեթ (մեկը Ապրիլյան պատերազմից առաջ, երկուսը` հետո), որտեղ ի տարբերություն 2011 թվականի կազանյան փաստաթղթի, «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը բացակայել է։ Այդ երեք փաթեթներից երրորդում, որը ներկայացվել է 2016 թվականի օգոստոսին, հայտնվել է մի դրույթ, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի կյանքի կազմակերպման իրավական և պրակտիկ մեխանիզմների մասին որոշումը կայացնելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը` խորհրդակցելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Ադրբեջանի, Հայաստանի, ԵԱՀԿ գործող նախագահողի հետ»,- գրել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հենց սա է ինքը բանակցային գործընթացում աղետ համարել, քանի որ, ըստ նրա, ակնհայտ է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն բոլոր որոշումները կայացնելու էր նախկինում ԼՂ հարցով իր իսկ ընդունած բանաձևերի տրամաբանությամբ, որտեղ ԼՂ-ն ճանաչել էր Ադրբեջանի մաս։
Նշում է՝ հենց սրա համար էլ ԱԺ ամբիոնից պնդել է, որ իր՝ վարչապետ դառնալուց առաջ առկա բանակցային բովանդակությամբ և իրողություններով Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե՛ տեսական, թե՛ գործնական հնարավորությունները։
Պնդում է՝ վարչապետ դառնալով չի համակերպվել սրան, պայքարել է դրա դեմ, ու նաև այդ պատճառով է սկսվել պատերազմը։

«Այսօր այն մարդիկ են ասում, որ ես չպետք է բանակցեմ ԼՂ անունից, ովքեր ինձ 2018-ից քննադատում էին նրա համար, որ ես ասում էի, որ Լեռնային Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ չունեմ»,- նշում է վարչապետ Փաշինյանը։

Նրա կարծիքով՝ Ապրիլյան պատերազմի պատճառ ու հետևանք հանդիսացող բանակցային բովանդակության դեմ այսօր բողոքում են այն մարդիկ, ովքեր միգուցե այն ժամանակ բողոքելու իրավունք չեն ունեցել կամ տեղյակ չեն եղել։
Պնդում է՝ ինքն էլ է բողոքում այդ բովանդակության դեմ, վստահեցնում է, որ արել է հնարավոր ամեն ինչ այն չեզոքացնելու համար, սակայն ճշմարտությունը թաքցնել չի կարող։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ին կայացած առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 2016 թվականին ԼՂ բանակցային պրոցեսում տեղի է ունեցել աղետ։
Ըստ նրա` 2016թ–ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացվել է առաջարկությունների 3 փաթեթ, որտեղ 2011թ–ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ–ն ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը հայկական կողմից լայնորեն քարոզվում ու գովազդվում է։
Փաշինյանի մեկնաբանմամբ` ԼՂ հարցի լուծումը, որ բանակցային ամբողջ պրոցեսում գտնվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տիրույթում, տեղափոխվել է ՄԱԿ–ի ԱԽ, իսկ ՄԱԿ–ի ԱԽ տիրույթում ԼՂ–ի` որ երկրի տարածքում գտնվելու հարցի որոշումը դառնում է շատ կանխատեսելի։ Այս աղետն է, ըստ նրա, տեղի ունեցել 2016թ–ին ԼՂ բանակցային գործընթացում։
Լրահոս
0