00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞րն է Փաշինյանի նպատակն Արցախի հարցում․ Տիգրան Աբրահամյանի դիտարկումը

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
Տիգրան Աբրահամյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պատգամավորի դիտարկմամբ՝ Փաշինյանի քաղաքական վերադասավորումների առաջին փուլը տապալվել է, ուստի հիմա անցում է արվում Արցախի նախագահի պաշտոնի թափուրության ապահովմանը։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր նպատակն Արցախում ներքաղաքական «ռասկլադ» փոխելն ու նախագահ Արայիկ Հարությունյանին պաշտոնից հեռացնելն է։ Facebook-ի իր էջում նման կարծիք է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։ Նրա կարծիքով՝ քանի որ Արցախում այս պահին նախագահի նոր ընտրության անցկացումը գրեթե անհնարին է, ՀՀ վարչապետը կուլիսային ճանապարհով Հարությունյանին հեռացնելու գործընթաց է սկսել։

«Այստեղ խնդիրը ոչ թե Արայիկ Հարությունյանի լավ կամ վատ լինելն է ու դրանով պայմանավորված գործընթաց սկսելը, այլ այն, որ Փաշինյանի համար Արցախին սուբյեկտայնության վերջին բաղադրիչից զրկելու ամենակարճ և վերջին քայլը Հարությունյանի հեռացման գործընթաց սկսելն է ու նախագահի պաշտոնի թափուրության ապահովումը»,- նշում է Աբրահամյանը։

Նրա պնդմամբ՝ Արցախում այս պահին ընթացող գործընթացների քիչ հատվածն է տեսանելի հանրության լայն շրջանակների համար։ Աբրահամյանը հույս ունի, որ առաջիկա օրերին այս թեմայով արցախյան քաղաքական ուժերը կխոսեն։
ԱԺ պատգամավորի դիտարկմամբ՝ Արցախում «փաշինյանական քաղաքական վերադասավորումների առաջին փուլը տապալվել է», հիմա քաղաքական խորհրդակցություններ են ընթանում՝ Արցախում քաղաքական կայունության ապահովման համար։
Նաև այդ պատճառով է սկսվել պատերազմը․Փաշինյանը մեկնաբանել է իր` աղմուկ հանած հարցազրույցը
«Փաշինյանի գործողություններն Արցախում ունեն նաև արտաքին դրդապատճառ և ունակ են վերախմբագրումներ մտցնել ռեգիոնալ վերադասավորությունների մեջ, սակայն այս պահի դրությամբ, կարծես, այդ սցենարը գործի դնել չի հաջողվում։
Փաշինյանի ներքին դրդապատճառը Արցախի հարցի պատասխանատվությունից լիարժեք ազատվելն է, Թուրքիայից ու Ադրբեջանից դրա դիմաց այլ հարցերում փոխզիջում ստանալն է»,- ընդգծում է ռազմական փորձագետը։
Աբրահամյանը նշում է՝ թեպետ Արայիկ Հարությունյանը 2018-ից հետո անհաշվելի սխալներ է թույլ տվել, սակայն հիմա կշեռքի նժարին դրված է Արցախի սուբյեկտայնության վերջնական խորտակումը։
Մաթևոսյան. Փաշինյանը մերժեց արժանապատիվ խաղաղության մոդելը` տապալելով բանակցային գործընթացը  - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
ՌԱԴԻՈ
Փաշինյանը մերժեց արժանապատիվ խաղաղության մոդելը` տապալելով բանակցությունները. Մաթևոսյան
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 24-ին առցանց ասուլիսում հնչեցրած հայտարարությունները բուռն քննարկումների պատճառ են դարձել Հայաստանում և Արցախում։ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին արդեն անդրադարձել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, հարցազրույցին անդրադարձել են Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները՝ քննադատելով ու վտանգավոր համարելով այն։
Դեկտեմբերի 27-ին էլ Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնում, որի օրակարգում է «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» հայտարարության ընդունումը։
Նշենք, որ այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և ընդգծել, որ Արցախի բնակչության անունից լիազորված են խոսել միայն Արցախի իշխանությունները, արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չեն։
Նա շեշտել էր, որ Արցախի անկախության միջազգային ճանաչման նպատակը հիմնական ուղենիշ է, և դրանից շեղում չի կարող իրեն թույլ տալ ոչ մի իշխանություն: Նա նաև հավելել էր, որ Արցախի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Ուստի, Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքները պետք է դեօկուպացվեն։
Լրահոս
0