00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Աշոտ Հարությունյան
Տնկեցին ինտենսիվ այգիներ, տացան քրեական գործերի բարձր բերք. Աշոտ Հարությունյան
17:18
6 ր
Մեհդի Սոբհանի
Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Մեհդի Սոբհանի
17:25
12 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Իսրայելի պահվածքը՝ հրաշալի օրինակ Ադրբեջանի համար
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էս ուր հասանք. արդյունավե՞տ է Երևանի և Ստեփանակերտի տարաձայնությունների հրապարակայնացումը

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը
Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը
Բաժանորդագրվել
Ադյունավե՞տ է Երեւանի եւ Ստեփանակերտի տարաձայնությունների հրապարակայնացումը
Եկեք անկեղծ լինենք։ Բավական տարօրինակ, կարելի է ասել՝ աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. հայ-ադրբեջանական հարաբերությունների որոշ մանրամասներ առաջարկվում է անպայման քննարկել բացառապես փակ ռեժիմով, ինչն ամենևին ընդդիմության սրտով չէ, այնինչ Երևանի և Ստեփանակերտի տարաձայնությունների քննարկումը ամենաբարձր մակարդակով վերջին օրերին միանգամայն բաց ու հրապարակային է դարձել։ Եվ ողջ հայությանը՝ Հայաստանում, Արցախում և արտերկրում, մնում է միայն զարմանքով հետևել այս ամենին և տարակուսել՝ այս ի՞նչ է կատարվում։
Խոստովանեմ` երբեք չեմ հավատացել փակ քննարկումների արդյունավետությանը՝ պարզապես սեփական փորձից ելնելով։ Անկախության առաջին տարիներին Հայաստանի խորհրդարանում հաճախ էին կազմակերպվում փակ նիստեր, որոնց շատ հանգիստ հետևում էի, քանզի դրանք հեռարձակվում էին ներքին ռադիոցանցով, իսկ ես այն ժամանակ Գերագույն խորհրդում էի աշխատում։ Հավատացնում եմ ձեզ՝ ոչ մի արտառոց, հույժ գաղտնի ու նույնիսկ պարզապես հետաքրքիր բան երբեք չի ասվել այդ փակ քննարկումների ժամանակ։ Միգուցե միայն դրանց մասնակիցներն էին ներքին բավարարվածություն զգում՝ ես պատկանում եմ այն նեղ շրջանակին, որին հասու է այնպիսի տեղեկատվություն, որը մնացած երեք միլիոն բնակչությանը մատչելի չէ։ Բայց այսքանով հանդերձ, երբեք չէի հետևի մեր ընդդիմադիր պատգամավորների օրինակին և չէի հրաժարվի վարչապետի հետ փակ հանդիպման առաջարկից։ Վնաս կա՞, եթե չկա, գլխավորը դա է։
Սուրենյանց. Արցախին առնչվող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կրում էին սադրիչ բնույթ - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
ՌԱԴԻՈ
«Փաշինյանի ասուլիսից հետո նրա ու Արցախի նախագահի միջև անջրպետ է առաջացել». Սուրենյանց
Ա՛յ, եթե խոսքը Արցախի և Հայաստանի իշխանությունների տարաձայնությունները հրապարակայնացնելու մասին է, կներեք, այդքան միանշանակ չէի պնդի, թե վնաս չկա։ Հայտնի ճշմարտություն կա՝ եթե գերադասում եք շարունակ խոսել միայն պրոբլեմի շուրջ ձեր տարաձայնությունների մասին, մի՛ ակնկալեք, որ պրոբլեմը ընդհանրապես երբևէ կլուծվի։ Համաձայնե՛ք` Արցախի և Հայաստանի իշխանությունների մոտեցումների էական տարբերության մասին դեռ երբեք այսքան բացեիբաց չի խոսվել, չնայած բոլորս էլ գիտենք, որ տարաձայնություններ եղել են։ Հենց սկզբից։
Այդ տարաձայնությունները, առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի վկայությամբ, սկսվել են դեռ 1989 թվականին, երբ համատեղ որոշում ընդունվեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։ Մեջբերեմ. «Որոշումը դեմ էր օրվա իշխանությունների համոզմունքներին։ «Մատրոսսկայա տիշինա» բանտից դուրս գալուց հետո շարժման լիդերները հայտարարեցին, որ ոչ թե պետք է «միացում» տրամաբանությամբ ղեկավարվենք, այլ «անկախություն-անջատում», այսինքն` գլխավորը Արցախի անջատումն է Ադրբեջանից»։
Շատ ավելի ցցուն դարձան Արցախի և Հայաստանի ղեկավարների տարաձայնությունները արցախյան առաջին մեծ պատերազմի ժամանակ, երբ Քարվաճառի շրջանն անցավ հայկական ուժերի վերահսկողության տակ։ Բայց այդ սկզբունքային տարաձայնությունների մասին էլ հայ հասարակությունը երկար ժամանակ այնքան էլ տեղեկացված չէր, մինչև մի քանի ամիս առաջ համացանցում չհրապարակվեց 1993 թվականին Ստեփանակերտում արված տեսագրությունը, որից պարզ է դառնում՝ Հայաստանի նախագահն այն ժամանակ Արցախի ղեկավարներին առաջարկում էր գաղտնի պայմանագիր կնքել Հայաստանի հետ։
Այսինքն` դեռ գրեթե երեք տասնամյակ առաջ փորձ էր արվում, առանց տարաձայնությունները հրապարակայնացնելու, մեկ միասնական դիրքորոշում որդեգրել Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը հասնելու համար։ Պարզապես շատ հակիրճ հիշեցնեմ այդ գաղտնի փաստաթղթի հիմնական դրույթները, քանի որ դրանք արդեն գաղտնի չեն։ Արցախը համաձայնում է Մինսկի խմբի խաղաղարար ծրագրին և պարտավորվում է պատժել բոլոր նրանց, ովքեր կխախտեն այդ պայմանավորվածությունը, այդ թվում, նկատե՛ք, նաև հենց Արցախի իշխանությունների ներկայացուցիչներին։
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
Ո՞րն է Փաշինյանի նպատակն Արցախի հարցում․ Տիգրան Աբրահամյանի դիտարկումը
Իր կողմից Երևանը ամրագրում էր մի շարք պարտավորություններ, որոնցից ամենակարևորը երևի թե սա էր՝ Հայաստանը ստանձնում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորի դեր, ընդհուպ, ուշադրություն դարձրեք, գործի դնելով իր բոլոր, այդ թվում՝ անմիջական ռազմական միջամտության հնարավորությունները։ Հայաստանը պարտավորվում էր նաև հետագա բանակցություններում բացառել Լաչինի շրջանն Ադրբեջանին զիջելու հնարավորությունը, ինչպես նաև ղարաբաղյան զինված ուժերի ապառազմականացումն ու զինաթափումը։ Հետագայում, ինչպես հայտնի է, այդպես էլ կյանքի չկոչվեց այս գաղտնի պայմանագիրը, գաղտնի մնացին տարաձայնությունները։
Հիմա հարց՝ կարելի է, չէ՞, այժմ էլ հանդիպել, ասենք, նույն Ստեփանակերտում կամ թեկուզ Գորիսում փակ դռների հետևում և մանրամասն քննարկել եղած տարաձայնությունները, կառուցողական մթնոլորտում փնտրել դրանց հաղթահարման ուղիները։ Դրա փոխարեն ի՞նչ է արվում՝ երկու իշխանությունները միմյանց բացատրություններ են տալիս և իրենց դիրքորոշումը շարադրում… սոցիալական ցանցերից մեկում՝ Facebook–ում։ Արդյոք այսպիսի հրապարակայնությունը նպաստելո՞ւ է ընդհանուր նպատակի իրականացմանը։ Ավելին` եթե առաջ Ստեփանակերտն ու Երևանը դատապարտում էին հակառակորդի ագրեսիվ քաղաքականությունը, ապա այսօր Արցախի խորհրդարանից ամբիոնից լուրջ մեղադրանքներ են հնչում հայաստանյան ղեկավարության հասցեին։ Էս ուր հասանք։
Արցախի ժողովրդի անունից միայն Արցախի իշխանությունը կարող է խոսել․ ԱՀ նախագահը` Փաշինյանին
Լրահոս
0