Հայաստանում 11 ամսում տնտեսական ակտիվությունն աճել է 5,2%–ով

Բաժանորդագրվեք
Ինչպես նախկինում, աճում են հիմնականում առևտրի և ծառայությունների ցուցանիշները։ Արտադրական ոլորտի աճն անհամեմատ թույլ է։
Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2021 թվականի հունվար-նոյեմբերին աճել է 5,2%-ով (2020 թվականի հունվար-նոյեմբերի համեմատ)։ Առևտրի շրջանառությունն աճել է 7,9 տոկոսով, ծառայություններինը՝ 7,3 տոկոսով, շինարարության ծավալը՝ 6,9 տոկոսով։ Արդյունաբերական արտադրությունն ավելի թույլ է աճել՝ 2,7 տոկոսով։
Հիմնականում, ինչպես և նախորդ ամիսներին, արդյունաբերության շրջանառությունը դրամական արտահայտությամբ աճում է հումքային հատվածների (հանքերի արդյունահանման) հաշվին, որոնք բարվոք վիճակում են մետաղների համաշխարհային գների աճի պատճառով: Այլ ոլորտներում աճն է՛լ ավելի ցածր է:
Հոկտեմբերի արդյունքներով (նոյեմբերի տվյալները դեռ չկան) մշակող արդյունաբերությունը աճել է ընդամենը 0,2 տոկոսով:
Կփակվեն բիզնեսներ, կկրճատվեն աշխատատեղեր. Պարսյանը` էլեկտրաէներգիայի թանկացման մասին
Ինչ վերաբերում է միայն 2021 թվականի նոյեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշին, ապա հոկտեմբերի համեմատ այն նվազել է 1,4 տոկոսով, իսկ 2020 թվականի նոյեմբերի համեմատ՝ աճել 13,2 տոկոսով։ Գնաճը նոյեմբերին 12 ամսվա ընթացքում կազմել է 9.6%, իսկ հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գներն աճել են 7.1%-ով:
Թոշակների ու նպաստների բարձրացումը կյանքի որակի էական փոփոխության չի հանգեցնի. փոխնախարար
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала