Միջնորդել ենք դադարեցնել քրեական հետապնդումը Դավիթ Տոնոյանի նկատմամբ. պաշտպան

© Photo : AZAMAT KHOZHINМинистр обороны РА Давид Тоноян принял участие в совместном заседании глав министерств обороны стран СНГ, Шанхайской организации сотрудничества (ШОС) и стран-участниц ОДКБ (4 сентября 2020). Москва
Министр обороны РА Давид Тоноян принял участие в совместном заседании глав министерств обороны стран СНГ, Шанхайской организации сотрудничества (ШОС) и стран-участниц ОДКБ (4 сентября 2020). Москва - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Բաժանորդագրվեք
Դավիթ Տոնոյանի պաշտպանը հայտնում է, որ հույս չունեն, թե գործով քննիչը կբավարարի իրենց միջնորդությունը, և Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին պաշտանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել գործով քննիչին։ Տեղեկությունը Spսtnik Արմենիային հայտնեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։
«Մեր միջնորդության մեջ վերլուծել ենք քրեական գործում առկա բոլոր տվյալները, այդ թվում այն «ապացույցները», որոնք պետք է դրվեին մեղադրանքի հիմքում: Բացի այդ, բազմաթիվ ապացույցներ ենք ներկայացրել, որոնք քրգործում առկա են, սակայն նախաքննական մարմինը դրանց վրա ուշադրություն չի դարձրել։ Սրանց վրա հղում կատարելով` ամբողջությամբ հերքել ենք մեղադրանքը»,–ասաց Հովհաննիսյանը։
Դավիթ Տոնոյանն ազատ չի արձակվի. վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը
Նրա խոսքով` հույս չունեն, որ միջնորդությունը կբավարարվի` հաշվի առնելով նախորդ ամիսներին նախաքննական մարմնի դրսևորած ոչ օբյեկտիվ քննությունը։ Փաստաբանը հայտնեց նաև, որ միջնորդությունը մերժելուց հետո քրգործը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի դատախազին, որն էլ այն ենթադրաբար կհաստատի և կուղարկի դատարան։
Փաստաբանը հայտնեց նաև, որ մինչ օրս իրենց չի տրամադրվել Վերաքննիչ դատարանի որոշումը, որով մերժել էին Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարացնելու որոշման դեմ Տոնոյանի պաշտպանների բողոքը։ Հովհաննիսյանը կարծում է, որ այս պահին, հավանաբար, դատարանը որոշակի խնդիրների մեջ է, քանի որ պետք է հիմնավորի, թե ինչու է մերժել իրենց բողոքը։ Դատարանի համար, ըստ փաստաբանի, հեշտ գործ չէ հիմնավորելը, քանի որ նման հիմքեր չկան։
Դավիթ Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
Փորձաքննությունից դուրս են մնացել ամենաէական հարցերը. Տոնոյանի պաշտպանը քայլեր է անում
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։
Նախաքննությունը Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։ Տոնոյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել էր նոյեմբերին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала