Օլիմպիական խաղերից ու տարբեր առաջնություններից մեդալ բերած մարզիկներին դրամական պարգև կտան

© Sputnik / Владимир АстапковичՏոկիոյի օլիմպիակամ խաղերում ՀՀ պատվիրակությունը
Տոկիոյի օլիմպիակամ խաղերում ՀՀ պատվիրակությունը - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Տոկիոյի օլիմպիակամ խաղերում ՀՀ պատվիրակությունը
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Մրցանակներ են տրվելու նաև օլիմպիական խաղերում չընդգրկված ըմբշամարտ և շախմատ մարզաձևերի մարզիկներին։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2021 թվականի օլիմպիական խաղերում, ծրագրում ընդգրկված մարզձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին դրամական մրցանակներ կշնորհի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակից։
Մրցանակները կտրվեն նաև ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքականների երկրորդ մարզիչներին և բժիշկներին։
Նշենք, որ մրցանակներ են տրվելու նաև օլիմպիական խաղերում չընդգրկված ըմբշամարտ և շախմատ մարզաձևերի մարզիկներին։
Тяжелоатлет Вараздат Лалаян во время соревнований в весовой категории свыше 109 кг среди мужчин на чемпионате Европы по тяжелой атлетике (11 апреля 2021). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2021
Վարազդատ Լալայանը նվաճել է Աշխարհի առաջնության արծաթե, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալ
Հիշեցնենք` 32-րդ ամառային օլիմպիական խաղերն անցկացվեցին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում էր 17 մարզիկ 8 մարզաձևում:
«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում
Հայաստանի օլիմպիական հավաքականը ավարտեց իր ելույթները չորս մեդալով։ Ունեցանք արծաթե և բրոնզե երկուական մեդալ. արծաթե մեդալակիր են դարձել Արթուր Ալեքսանյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, իսկ բրոնզե մեդալակիրներն են Արթուր Դավթյանն ու Հովհաննես Բաչկովը։
Լրահոս
0