00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է ձգտել. ՀՀ երկրորդ նախագահը` Հադրութն ու Շուշին վերադարձնելու մասին

Հադրութ - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Հադրութ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նպատակային ուղղությամբ քայլեր անելու դեպքում, Քոչարյանի համոզմամբ, դրանց գոնե մի մասը հնարավոր կլինի իրականացնել։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի– Sputnik. Ինչ վատ բան կա, արդեն կատարված է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը` խոսելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին։
«Այդ փաստաթղթի բոլոր վատ կետերն արդեն կատարված են, և որևէ ողջամիտ մարդ չի գալու ու չի ասելու` չեղարկենք այդ փաստաթուղթը»,– ասաց նա` հավելելով, որ անկատար է մնում միայն Հայաստանին ամենաանհրաժեշտ կետը` գերիների վերադարձը։
ՀՀ–ն արցախցիներին կշարունակի աջակցել 2022-ի առաջին եռամսյակում. նախարար
Հարցին, թե արդյո՞ք իշխանության գալու դեպքում ինքը քայլեր կանի Հադրութն ու Շուշին վերադարձնելու ուղղությամբ, Քոչարյանը պատասխանեց. «Այո, պետք է ձգտել գոնե ԼՂՀ–ի տարածքային ամբողջականությունը ինչ–որ տեղ վերականգնել։ Չեմ կարծում, թե դա հնարավոր է, բայց այդ ուղղությամբ քայլեր անելու դեպքում չեմ կարծում, որ դրանց գոնե մի մասը չիրականացվի»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է իշխանության հասնելու հնարավորությանը, Քոչարյանը նշեց, որ առկա իրավիճակում իշխանության վարկանիշն աներկբայորեն անկում է ապրում ու իր համոզմամբ` դա վերականգնվող վարկանիշ չէ, մինչդեռ իրենց քաղաքական ուժի վարկանիշը, թեև որոշ անկում ապրել է, բայց իր բնորոշմամբ` վերականգնվող է։
«Ընտրութուններից հետո ընդհանուր անկում կար, հետո բոլորի անկումը կանգնեց, իշխանության վարկանիշի անկումը շարունակվում է և գտնվում է ազատ անկման մեջ»,– ասաց նա։
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Ղարաբաղի մասին ասվել է մի բան, որին չարձագանքել ուղղակի հնարավոր չէ. Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանը չթաքցրեց, որ «Հայաստան» դաշինքը նպատակն իշխանափոխությունն է, բայց և հայտարարեց. «Եթե հայտնի է որևէ մեկը, որ այդ գործն ավելի լավ կանի, քան մենք, պատրաստ եմ աջակցել իմ բոլոր հնարավորություներով»։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հադրութն ու Շուշին օկուպացվել էին 44-օրյա պատերազմի ընթացքում՝ մինչ հրադադարի կնքումը։
Լրահոս
0