00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական զավթողականությունը նախկին ԽՍՀՄ տարածքում դատարկ սպառնալիք չէ. արևելագետ

© Sputnik / Asatur YesayantsԿարինե Գևորգյան
Կարինե Գևորգյան - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Կարինե Գևորգյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մեծ Թուրանի «բրիտանական նախագիծը» դեռ բավական լավ ընթացք ունի, սակայն «ռուսական արջը» կարող է հանկարծակի արթնանալ։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հետխորհրդային տարածքում թուրքական էքսպանսիայի սպառնալիքը չարժե անլուրջ համարել, Թուրքիան իր արևմտյան և ոչ միայն արևմտյան հովանավորների աջակցմամբ նպատակաուղղված գնում է իր աշխարհաքաղաքական նկրտումների իրականացմանը։ Երևան–Մոսկվա տեսակապի ժամանակ նման կարծիքի հայտնեց ռուսաստանցի արևելագետ Կարինե Գևորգյանը։
ԱՄՆ-ի հայ համայնքի հիմքը փլուզման եզրին է․ Էրդողանի մամուլի քարտուղար
Թեպետ, ըստ նրա, 2018 թվականից սկսած Թուրքիայի նախագահը մսխում է երկրի կողմից վերջին 15 տարվա ընթացքում կուտակած ազգային ռեսուրսը, այնուամենայնիվ, Թուրքիան դարձել է բրիտանացիների ակտիվ աջակցությունը վայելող ահռելի ուժ։

«Մեծ Բրիտանիան թուրքական քաղաքականության օպերատորներից մեկն է։ Ի տարբերություն այլ ուժային կենտրոնների, Բրիտանիան որոշակի նախագիծ ունի, տվյալ դեպքում դա թուրքական նախագիծն է։ Մենք տեսնում ենք, որ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծն ունիվերսալ չէ, Ռուսաստանը լռում է, ցավոք։ Թուրքերն էլ ակտիվ են գործում` բրիտանացիների դրդմամբ», – ասաց Գևորգյանը։

Ըստ նրա` թուրքական քոլեջներն այսօր ԽՍՀՄ նախկին տարածքում ավելի շատ են, քան բուն Թուրքիայում, հետխորհրդային թյուրքական պետություններում կրթության մակարդակն ավելի բարձր է, քան Թուրքիայի բնակչության շարքերում, այդ թվում շնորհիվ թուրքական կրթական կենտրոնների։ Նման կենտրոններ կան ամեն տեղ, նույնիսկ Ռուսաստանի այն մարզերում, որտեղ թյուրքերը բնակչություն մեջ մեծ թիվ չեն կազմում։
Արևելագետը կարծում է, որ Մեծ Բրիտանիայից բացի, Թուրքիային իր զավթողականության մեջ աջակցում են ԱՄԷ–ն, Կատարը և որքան էլ տարօրինակ է` Ճապոնիան։ Վերջինս հավանաբար, հույս ունի հեռանկարում Ռուսաստանի հիպոթետիկ թուլացման հետևանքով վերադարձնել «հյուսիսային տարածքները» և Սախալինը։ Հաշվի առնելով վերը թվարկած գործոնները` Գևորգյանը պնդում է, որ սեփական նկրտումների իրականացման դեպքում ֆինանսների պակաս Անկարային չի սպառնում, նրան բավական գումար կտան։
Пресс-секретарь МИД Армении Ваган Унанян - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
ՀՀ–ի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման օրվա վերաբերյալ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ
«Տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար այսօր Թուրքիային հարկավոր է 50-80 մլրդ դոլար։ Կարծում եմ, որ Միացյալ Էմիրությունները, Կատարն ու մյուսները Էրդողանին կաջակցեն այդ հարցում։ Իհարկե, նա ռիսկի է դիմում, քանի որ ցանկացած պահի որջից կարող է դուրս գալ «արջը», այսինքն` Ռուսաստանը` իր նախագծով։ Իսկ նրա նախագիծն ավելի գրավիչ կլինի, քան «Մեծ Թուրքանի» նախագիծը», – նշեց Գևորգյանը։
Թեպետ, արևելագետի խոսքով, նման «դոնորներից» մեկն էլ դարձավ Չինաստանը, որը դեռ արցախյան պատերազմից առաջ Էրդողանին 15 մլրդ դոլար փոխանցեց, այդ թվում, նաև այն բանի համար, որ Թուրքիայի նախագահը Սինցզյանից դուրս բերեց ույղուր զինյալներին` տեղափոխելով նրանց մե՛կ Սիրիա, մե՛կ Լիբիա։
Լրահոս
0