ԱՊՀ–ում ժանտախտի բոլոր բնական օջախները հսկողության տակ են. Ռոսպոտրեբնադզորի ղեկավար

© SputnikՌԴ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովան ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում (28 դեկտեմբերի, 2021թ): Սանկտ Պետերբուրգ
ՌԴ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովան ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում (28 դեկտեմբերի, 2021թ): Սանկտ Պետերբուրգ - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Բաժանորդագրվեք
Աննա Պոպովան ասել է, թե ինչի շնորհիվ է հաջողվում խուսափել ժանտախտի վարակի բռնկումից:
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրներում ժանտախտի բոլոր բնական օջախները հսկողության տակ են։ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։
Նա նշել է, որ ԱՊՀ երկրների տարածքում ժանտախտի 45 բնական օջախ կա, սակայն Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող ծրագրի շնորհիվ հաջողվել է հիվանդության բռնկումներից խուսափել համագործակցության բոլոր երկրներում:
ԱՊՀ-ում ամրապնդվում են ռուբլով առևտուր անելու մեխանիզմները․ փորձագետ
«Ժանտախտի բոլոր բնական օջախները մեր փոխգործակցության արդյունքում այսօր գտնվում են վերահսկողության տակ, և 2017 թվականից ի վեր ԱՊՀ երկրներում ժանտախտի ոչ մի դեպք չի գրանցվել», - ասել է նա:
Պոպովան միաժամանակ նշել է, որ ԱՊՀ սահմանակից պետություններում ամեն տարի գրանցվում են ժանտախտով վարակվելու դեպքեր:
Ժանտախտ, խոլերա, ծաղիկ. 19-20-րդ դարերում Ալեքսանդրապոլում համաճարակներից քիչ էին մահանում
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала