00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բենզինն ու հեղուկ գազը կթանկանա՞ն, թե՞ կէժանանան. Հայաստանին մնում է սպասել զարգացումներին

© Sputnik / Asatur YesayantsАвтозаправочная станция
Автозаправочная станция - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Բաժանորդագրվել
Գեղամ Գևորգյանը չի հերքում, որ Իրանից բենզինի մեծ ծավալի ներկրման դեպքում ՀՀ ներքին շուկայում գները նվազում են։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Բենզինի ու հեղուկ գազի շուկայում կատարվող գլոբալ փոփոխություններում Հայաստանն անելիք չունի։ Այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը` ներկայացնելով տարվա ընթացքում գրանցված գների աճն ու հնարավոր նոր զարգացումների կանխատեսումները։
Գևորգյանի մեկնաբանմամբ, հեղուկ վառելիքի գները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բարձրացել են կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման արդյունքում ավելացած համաշխարհային պահանջարկի ֆոնին։
Ե՛վ նախկինում, և՛ հիմա օլիգարխներն օգտվում են առիթից. տնտեսագետը` բենզինի գնաճի մասին
«Ենթակառուցվածքների բացման արդյունքում առաջացավ մեծ պահանջարկ, և այն արտադրողները, որոնք տևական կորուստներ էին կրել, գները միանգամից բարձրացրեցին»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է առաջիկա հնարավոր զարգացումներին, այս հարցում, ըստ Գևորգյանի, աշխարհում երկու տարբեր մոտեցումներ կան։
«ԵԱՏՄ–ն կարծում է, որ նավթի գների պահպանում տեղի կունենա ու գների ներկա մակարդակը կպահպանվի, իսկ եվրոպացի մեր գործընկերները կարծում են, որ, այնուամենայնիվ, գների նվազում տեղի կունենա։ Բայց ՀՀ–ն այդ պրոցեսների վրա որևէ ձևով չի կարող ազդել։ Մենք կարող ենք միայն մի բան անել. նայել, որ ձեռքբերման գինը, տեղափոխման մարժան ՀՀ–ում լինի հիմնավորված, այսինքն` չարաշահում տեղի չունենա»,– ասաց Գևորգյանը։
Բենզին - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
ՄՊՀ–ն ուսումնասիրում է բենզինի շուկան. վերջին թանկացումները չեն դիտարկվում
Հարևան երկրներում բենզինի ցածր գների մասին հրապարակումներն ու հրապարակային հայտարարությունները Գեղամ Գևորգյանը չհերքեց` հավելելով, որ Վրաստանում նման ցածր գներ չկան, Իրանում էժան գնով բենզին վաճառվում է միայն ԻԻՀ քաղաքացիներին։ Մինչդեռ, Հայաստան բենզին ներկրվում է հիմնականում ՌԴ–ից, ուստի դրա ինքնարժեքին գումարվում են նաև տեղափոխման ծախսերը` 1 տոննայի վրա շուրջ 120 դոլար։
«Այդ գումարը, որ գումարում եք, և համեմատում եք ՀՀ լցակայանի գինն ու ՌԴ լցակայանի գինը, տեսնում եք, որ դրանք գալիս՝ դառնում են նույն գինը»,– հայտարարեց Գևորգյանը։
Այդուհանդերձ, Գևորգյանը չի հերքում, որ Իրանից բենզինի մեծ ծավալի ներկրման դեպքում ՀՀ ներքին շուկայում գները նվազում են։
Թանկացել են բեռնափոխադրումները, բենզինի և նավթամթերքի գներն են ավելացել. ՏՄՊՊՀ նախագահ
Ինչ վերաբերում է հեղուկ գազի շուկայում ամիսներ առաջ գրանցված դեֆիցիտին, Գեղամ Գևորգյանը դա մեկնաբանեց Իրաքում ու Պակիստանում հեղուկ վառելիքի մեծ ծավալի սպառումներով, որոնց արդյունքում համաշխարհային շուկայում դեֆիցիտ էր առաջացել։
Իսկ թե ինչու էր դրա հետևանքով Հայաստանում հեղուկ գազը կտրուկ թանկացել, ՄՊՀ նախագահը չշտապեց պատասխանել` ասելով, որ այդ ուղղությամբ ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել։
Լրահոս
0