Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց Լևոն Հովհաննիսյանը

© Sputnik / Andranik GhazaryanБашня с часами мэрии Еревана
Башня с часами мэрии Еревана - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Բաժանորդագրվեք
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր Հրաչյա Սարգսյանը, որը մոտ մեկ շաբաթ առաջ փոխարինեց Հայկ Մարությանին։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի ավագանու անդամ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը նշանակվեց քաղաքապետի առաջին տեղակալ։ Որոշումը կայացվեց ավագանու արտահերթ նիստում։
Հովհաննիսյանի թեկնածությունն առաջարկեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Լևոն Հովհաննիսյանը բավականին մեծ փորձ ունի բանկային ու ֆինանսական ոլորտներում, տարբեր պաշտոններում է աշխատել»,– ասաց նա։

Հովհաննիսյանն անձամբ ներկայացրեց իր կենսագրությունն ու ավելացրեց, որ 2018 թվականից եղել է Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահը։
Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հիշեցրեց, որ դեռ 2 տարի առաջ, երբ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հարաբերությունները լավ էին, Լևոն Հովհաննիսյանը հավակնում էր դառնալ քաղաքապետի ֆինանսական գծով տեղակալ։
«Երբ այդ ժամանակ դեռ «Իմ քայլի» անդամ էի, հիշում եմ, որ խմբակցությունը բաժանվել էր 2 մասի, քանի որ ղեկավարն ու քարտուղարը դեմ էին ձեր առաջադրմանը։ Դուք նաև բոյկոտ էիք պատրաստում, որպեսզի տապալեիք ձեր փոխարեն առաջադրված մյուս թեկնածուի ընտրությունը»,– ասաց Աբգարյանը և հավելեց, որ բոյկոտ տեղի չունեցավ այն ժամանակվա խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանի շնորհիվ։
Լևոն Հովհաննիսյանը սուտ որակեց Աբգարյանի ասածը և շեշտեց, որ խմբակցությունում բաժանում չի եղել։ Նա վստահեցրեց, որ որևէ խոսակցություն չի ունեցել Մարությանի հետ։
Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց 37 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայներով։
Мэр Еревана Айк Марутян в ожидании гостей церемонии инаугурации (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Հայկ Մարությանն ու ավագանու ևս 3 անդամ հրաժարվել են մանդատից
Նշենք, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր Հրաչյա Սարգսյանը, որին Երևանի ավագանու անդամները քաղաքապետ ընտրեցին դեկտեմբերի 22-ին։ Նրա երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 25-ին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով։
Երևանի քաղաքապետը չի պատրաստվում ՔՊ–ական դառնալ, բայց խոստացավ խզվածությունը վերացնել
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала