00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը նախապատրաստում է Արցախի կորստին. «5165»–ը զորակցում է Արցախի ԱԺ–ին

© Sputnik / Asatur Yesayants«5165» շարժման քայլերթը կառավարության շենքից դեպի Ազգային ժողով և ՀՀ նախագահի նստավայր (22 նոյեմբերի, 2021թ․). Երևան
«5165» շարժման քայլերթը կառավարության շենքից դեպի Ազգային ժողով և ՀՀ նախագահի նստավայր (22 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
«5165» շարժման քայլերթը կառավարության շենքից դեպի Ազգային ժողով և ՀՀ նախագահի նստավայր (22 նոյեմբերի, 2021թ․). Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«5165»–ը հայտարարություն է տարածել` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` քննադատության արժանացած մտքերին։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. «5165 շարժումն» իր զորակցությունն է հայտնում Արցախի Ազգային ժողովին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակազգային ու հակապետական վարքագիծը դատապարտող հայտարարության առնչությամբ: Շարժումը ֆեյսբուքյան իր էջում է նման հայտարարությամբ հանդես եկել։
Հայտնել էինք, որ հանրության կողմից խիստ քննադատվեց վարչապետի հայտարարություններից մեկը, ըստ որի՝ բանակցային բովանդակության մեջ, որում խոսվում էր ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսքը ԼՂ ողջ բնակչության մասին էր, ինչը նշանակում է ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական բնակչություն:
Արցախի ԱԺ–ն իր հերթին անդրադարձել էր Փաշինյանի ասածին` հայտնելով, որ անընդունելի է առանց Արցախի իշխանությունների տեսակետը հաշվի առնելու դիրքորոշում հայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունները։

«Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերին արված հայտարարությունները վկայում են որդեգրված այնպիսի քաղաքական գծի մասին, որն իմաստազրկում է Արցախյան շարժումը, կասկածի տակ առնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դնում հայկական այդ երկրամասի հայաթափման հիմքերը: Նրա ձևակերպումները նսեմացնում են արցախյան գոյապայքարում հազարավոր հայորդիների նահատակության գնով ձեռք բերված ռազմական հաղթանակները, փոշիացնում բանակցային գործընթացում արձանագրված դիվանագիտական հիմնարար ու անշրջելի ամրագրումները՝ հայ ժողովրդին նախապատրաստելով Արցախի կորստին»,–ասված է «5165» շարժման հայտարարության մեջ։

Ըստ շարժման` Փաշինյանն, ըստ էության, ուղերձ է հղում հայ ժողովրդին, որ այլևս անիմաստ է պայքարել հայրենիքի, հայ ժողովրդի արդար ու պատմական իրավունքների համար՝ հակադրելով «լավ ապրելու» կեղծ ու անիրական հեռանկարը:
«5165 շարժման» գործունեությունը հստակորեն ուղղված է ազգակործան այս քաղաքական տրամաբանության դեմ և այս հիմքով են ձգտում Փաշինյանի հեռացմանը: Միաժամանակ, շարժումը կոչ է անում այս հրամայականի ներքո ստորադասել կուսակցական ու ներքաղաքական բոլոր օրակարգերը:
Սուրենյանց. Արցախին առնչվող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կրում էին սադրիչ բնույթ - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
ՌԱԴԻՈ
«Փաշինյանի ասուլիսից հետո նրա ու Արցախի նախագահի միջև անջրպետ է առաջացել». Սուրենյանց
Հիշեցնենք` դեկտեմբերի 24–ին ֆեյսբուքյան առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ բանակցային ողջ գործընթացի ընթացքում երբեք, ոչ մի անգամ ոչ մի իշխանության և ոչ մի բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը:
Նա հավելել էր, որ այն բանակցային բովանդակության մեջ, որում խոսվում էր ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսքը վերաբերում էր ԼՂ ողջ բնակչությանը, դա նշանակում է ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական բնակչություն:
Դրան ի պատասխան ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook–ի էջում գրել էր, թե արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է:
Լրահոս
0