00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սա ծանրամարտի վերջն է». օլիմպիական քաշային կարգերի փոփոխությունը հարվածում է մեր շահերին

© Sputnik / Владимир АстапковичЧемпионат Европы по тяжелой атлетике среди женщин (5 апреля 2021). Москвa
Чемпионат Европы по тяжелой атлетике среди женщин (5 апреля 2021). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Բաժանորդագրվել
Ինչպես կարող է 103 կգ կշռող ծանրամարտիկը մրցել 185 կգ քաշ ունեցող մրցակցի հետ։ Այս հանելուկն առայժմ գուշակել դժվար է, բայց 2024 թվականի օլիմպիական խաղերում՝ Փարիզում, հենց նման բան է նախատեսվում։
Ծանրամարտի օլիմպիական հաջորդ խաղերն անցկացվելու են հինգ քաշային կարգերում։ Միջազգային օլիմպիական կոմիտեն վերջերս փոփոխություններ է մտցրել ծանրամարտի քաշային կարգերում։ Ըստ նոր որոշման` օլիմպիական մրցաշարը տղամարդկանց համար անցկացվելու է 61, 73, 89, 102 և +102 կգ քաշային կարգերում։
Հաստատված օլիմպիական նոր քաշային կարգերն անմիջականորեն հարվածում են Հայաստանի ծանրամարտի հավաքականի շահերին։

Այս պահի դրությամբ այս քաշային կարգերից համաշխարհային մրցումներում Հայաստանը մրցունակ ծանրորդ ունի երեքում՝ 89, 102 և +102 կգ քաշային կարգերում։ Բայց քանի որ, ըստ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի, մեր երկիրը 2024 թվականի օլիմպիական խաղերում ներկայացնելու են երեք ծանրորդներ, ապա սա խոշոր հարված է մեր հավաքականի շահերին։

Համեմատության համար նշենք, որ Ռիո-2016-ում ծանրամարտի տղամարդկանց մրցումներն անցկացվեցին ութ քաշային կարգերում, Տոկիո-2020-ում արդեն յոթ քաշային կարգերում, և հիմա էլ արդեն հինգ քաշային կարգ։ Եվ ինչո՞վ է դա հակասում մեր ծանրորդների հավակնություններին։
Նախ անդրադառնանք գերծանր քաշային կարգին, որտեղ Հայաստանի հավաքականն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում վերջին տարիներին «երաշխավորված» մեդալներ ունի երկամարտում։ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը մեկ անգամ չէ, որ ապացուցել են` կարող են շրջանցել բոլորին, նույնիսկ իրենք մեկը մյուսին, բացի Լաշա Տալախաձեից։ Վրացի ծանրորդը 2015 թվականից սկսած հաղթում է բոլոր մրցումներում` միաժամանակ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդներ։
Տալախաձեն 29 տարեկան է և մոտակա առնվազն հինգ տարիների ընթացքում դժվար թե որևէ մեկը կարողանա նրա հետ հավասար պայքար մղել։ Ծանրամարտիկի բնատուր տաղանդից բացի, Տալախաձեն ունի նաև այլ առավելություն մրցակիցների նկատմամբ, որն էլ հրաշալի կերպով օգտագործում է։ Լաշան 185 կգ է կշռում, իսկ Լալայանն ու Մինասյանը 125-135 կգ` համապատասխանաբար։ Մոտ 50 կգ անձնական քաշը շատ հարցեր է լուծում մրցահարթակում. 50 կգ ավելի մասսա, մկանների մեծություն ու ամրություն, դիմացկանություն։ Սրանք այն առավելություններն են, որոնք լավ մարզվելու դեպքում Տալախաձեին ապահովում են բացարձակ առավելություն մրցակիցների նկատմամբ։
Արցախի ծանրամարտի վերանորոգված մարզադպրոցը կկրի Սիմոն Մարտիրոսյանի անունը
Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունից հետո ընդունված օլիմպիական նոր քաշային կարգերի որոշումը ստիպում է Սիմոն Մարտիրոսյանին տեղափոխվել գերծանր քաշային կարգ, այսինքն՝ +102: Սիմոնը Տաշքենդում հանդես եկավ 109 կգ քաշային կարգում և վերադարձը դեպի 102 կգ քաշային կարգ ռեալ չէ։ Այդքան քաշ գցելով` անվանի ծանրորդը կկորցնի իր վստահությունը։ Բացի այդ և՛ 102, և՛ +102 կգ քաշային կարգերում, Սիմոնից բացի, յուրաքանչյուր քաշային կարգերում ունենք երկուական ծանրորդ։ Ստացվում է, որ այս պահին 109 կգ անձնական քաշ ունեցող Սիմոն Մարտիրոսյանը մրցելու է 185 կգ ունեցող Լաշա Տալախաձեի հետ։ Հաղթանակի սպասել նման քաշային տարբերության մեջ իրական չէ։
Իզուր չէ, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նոր քաշային կարգերի հրապարակումից հետո հայտարարեց․«Սա ծանրամարտի վերջն է: Ինչպե՞ս կարող են 102 ու 185 կգ քաշ ունեցող մարզիկները պայքարեն միմյանց դեմ: Գերծանր քաշային կարգում Լաշա Տալախաձեին առաջիկա 10 տարիների ընթացքում ոչ ոք չի կարող հաղթել, նա շատ բարձրահասակ է ու ծանր քաշ ունի: Պարզ է չէ՞, որ մրցակցություն չի լինելու»:
Իսրայել Միլիտոսյանն իր աշխատասենյակում - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2021
Իմ դեմ էր կազմակերպված. ՀՀ օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի պատմությունը
Չմոռանանք, որ մեր հավաքականում կան նաև այլ ծանրորդներ, որոնք մինչև 2024 թվականը կարող են արդեն իրենց արդյունքներով համապատասխանել հավաքականի պահանջներին օլիմպիական մեդալների պայքարի մեջ մտնելու համար։ Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշային կարգում ունակ է պայքարել ոսկե մեդալի համար, բայց ահա այս քաշային կարգում 2019 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը նորից քաշի հետ կապված խնդիր կունենա, քանի որ տեղափոխվել է 96 կգ քաշային կարգ։ Նորից քաշ գցել ու վերադառնալ քաշային նախորդ կարգ, շատ դժվար է։ Մի խոսքով` մենք մեծ ներուժով 7 ծանրորդներից օլիմպիական խաղերի համար պետք է ընտրենք երեքին։
Պարզ է, որ մրցումներին կմասնակցեն այն ծանրորդները, որոնք տվյալ պահին կլինեն լավ մարզավիճակում և կունենան բարձր արդյունք։ Բայց ծանրորդների թվի սահմանափակումն էլ արդեն ազդել է մեր թիմի վրա։ Գոռ Մինասյանը չմասնակցեց Տոկիոյի օլիմպիական խաղերին և կորցրեց առնվազն արծաթե մեդալ նվաճելու հնարավորությունը։ Մեզ մնում ընդամենը սպասել ու հասկանալ, թե ինչ այլ փոփոխություններ կարող են լինել այս մարզաձևում, որը հայտնվել է ՄՕԿ -ի «սև ցուցակում»։
Լրահոս
0