00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ստեղծելու է սոցիալ–տնտեսական անվտանգության խնդիրներ

Դավթյան. 2021 թվականի արտագաղթն էականորեն ազդել է էլեկտրաէներգիայի սպառման ցուցանիշների վրա
Բաժանորդագրվել
Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ընթացիկ տարում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների նվազման խնդրին և այդ համատեքստում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։
Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը լիովին տեղավորվում է մեր ընդհանուր մակրոտնտեսական իրավիճակի մեջ` վկայելով այն մասին, որ Հայաստանում գրեթե չի իրականացվում տնտեսական ռեալ կանխատեսման աշխատանք` կապակցված նաև էլեկտրաէներգիայի սպառման հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը։

«Էլեկտրաէներգիայի և առհասարակ էներգիայի տարբեր տեսակների սպառումն ամբողջ աշխարհում կորելացվում է ընդհանուր տնտեսական աճի և տնտեսական ակտիվության հետ, ուստի ակնհայտ է` երբ գործ ունենք էլեկտրաէներգիայի սպառման բացասական ցուցանիշների հետ, ապա դրանք նախևառաջ ուղղակիորեն վերաբերում են մի կողմից մեր ընդհանուր տնտեսական վիճակին և տնտեսական անկմանը, իսկ մյուս կողմից ժողովրդագրական առումով 2021 թվականին ունեցել ենք բավականին ակտիվ արտագաղթ, ինչը չէր կարող չանդրադառնալ էլեկտրաէներգիայի սպառման ցուցանիշների վրա»,– ասաց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։

Դավթյանն ուշադրություն հրավիրեց նաև աշխարհատնտեսական գործոնի վրա, քանի որ խոսքը վերաբերում է արտահանման տիրույթում առկա որոշակի խնդիրներին, ըստ այդմ` մենք ավելի շատ ներկրում ենք էլեկտրաէներգիա, քան արտահանում, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում ընդհանրապես չենք արտահանել դեպի Վրաստան և արդեն այս տարվանից որոշ չափով դժվարացել է նաև իրանական ուղղությամբ արտահանման իրականացումը, քանի որ Իրանը որոշում կայացրեց սինխրոնիզացնել իր էներգետիկ համակարգն Ադրբեջանի և Ռուսաստանի հետ։
Պարսյան. Սակագների բարձրացումն ավելացնելու է ազգաբնակչության ծախսերը 5-10 տոկոսով - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
ՌԱԴԻՈ
Կփակվեն բիզնեսներ, կկրճատվեն աշխատատեղեր. Պարսյանը` էլեկտրաէներգիայի թանկացման մասին
Ըստ Դավթյանի` դա գեոռազմավարական մեծ ռիսկ է պարունակում Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը դուրս է մղվում Հյուսիս–Հարավ էներգետիկ միջանցքից։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք արտահանման ձախողված ռազմավարություն և սպառման տեսանկյունից բավականին անբարենպաստ ներքին շուկա, ապա բարդ է պատկերացնել, թե ստեղծված իրավիճակում նոր ձևավորվող հզորությունները, որոնք գումարվելու են ավելցուկային հզորություններին, ինչպես են ապահովելու իրենց օգտակար գործողության գործակիցը»,– նշեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։

Անդրադառնալով ՀԾԿՀ–ի ընդունած որոշմանը, ըստ որի` Հայաստանում 2022թ.–ի փետրվարի 1–ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա միջինը 4,7 դրամով, Դավթյանն ընդգծեց, որ դա մեր էներգետիկ համակարգում առկա ճգնաժամի ուղիղ դրսևորումներից է և հատկապես ակներև է դառնում` հաշվի առնելով այն, որ փաստորեն մեկ տարվա ընթացքում կառավարությունը երկու անգամ բարձրացրեց էլեկտրաէներգիայի սակագինը։
Ե՞րբ կմեղմվի գնաճը Հայաստանում. Քթոյանը` ապրանքների թանկացման ու «ճնշումների» մասին
«Նույն «Գազպրոմ–Արմենիա» ընկերության ներքին եկամտաբերության ցուցանիշը պետությունը պարտավորվում է ապահովել 9 տոկոսի չափով, սակայն հաշվի առնելով էլեկտրաէներգիայի արտադրության, սպառման ու արտահանման բացասական միտումները, դա օրգանապես հնարավոր չի լինի անել, ուստի պետությունը պարզապես բյուջետային միջոցներից ստիպված է լինելու կոմպենսացնել ավելի քան 30 միլիոն դոլարը նշված ընկերության օպերացիոն գործունեությունն ապահովելու համար»,– նշեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։
Էլեկտրաէներգիայի հաշվիչներ - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
Սակագների հնարավոր աճը Հայաստանի էներգետիկայի ոլորտում խորը ճգնաժամի նշան է. փորձագետներ
Դավթյանի գնահատմամբ` սա որպես բեռ է ձևավորվելու հասարակության ու տնտեսության վրա։
Ըստ նրա` սակագնի բարձրացումը խնդիրներ է ստեղծելու սոցիալ–տնտեսական անվտանգության առումով. դա լուրջ խնդիր է հատկապես այն տնտեսվարողների համար, որոնք զբաղվում են վերամշակող արդյունաբերությամբ։
Դավթյանի համոզմամբ` դա ակնհայտորեն ավելի է խորացնելու աղքատությունը Հայաստանում։
Նշենք, որ Հայաստանում 2021 թվականի հունվար–նոյեմբեր ամիսների կտրվածքով արտադրվել է 6 միլիարդ 848,4 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել էր 6 միլիարդ 990,5 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։
Վիճակագրական տվյալների համաձայն` ՀՀ–ում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (հունվար–նոյեմբեր) համեմատ` էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 3,8 տոկոսով։
Լրահոս
0