00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ տնտեսական աճը ֆանտաստիկայի ժանրից է. Վարդան Արամյան

© Sputnik / Andranik GhazaryanՎարդան Արամյան
Վարդան Արամյան - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Վարդան Արամյան
Բաժանորդագրվել
ՀՀ ֆինանսների նախկին նախարարը վստահեցնում է, որ իշխանությունը մոլորեցնում է մարդկանց։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. 2021թ–ին 7 տոկոսանոց տնտեսական աճը Հայաստանի տնտեսության համար ֆանտաստիկայի ժանրից է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։

«Եթե տնտեսագիտության առաջին կուրսեցուն հարցնեք` ի՞նչ է տնտեսական աճը, կասի, որ դա ՀՆԱ–ի իրական աճն է։ Սա է դասագրքային ճշմարտությունը։ Մեզ մոտ այս պահի դրությամբ շուրջ 12 տոկոս անվանական աճ կա, բայց դա տնտեսության աճը չէ»,– ասաց Արամյանը։

Ըստ նրա` նշված 12 տոկոսից շուրջ 7 տոկոսն ապահովվել է գների բարձրացման հաշվին (ՀՆԱ–ի դեֆլյատորի), մինչդեռ տնտեսության իրական ծավալների աճը հունվար-նոյեմբերին կազմել է շուրջ 5 տոկոս։
«Այսինքն` 2020թ–ի 7.4 տոկոս տնտեսական անկումից հետո մենք արձանագրում ենք շատ ավելի ցածր տնտեսական աճ։ Իսկ որպեսզի արձանագրենք լիարժեք վերականգնում, 7,4% ցուցանիշից ավել պետք է աճենք։ Դա ֆանտազիայի ժանրից է, որ մենք կարողանալու ենք գոնե մոտենալ 7 տոկոսին»,– եզրակացնում է նախկին նախարարը։
Գրանցված տնտեսական ակտիվության 5.2% ցուցանիշի աճն էլ, որն ի դեպ մոտարկումն է տնտեսական աճի ցուցանիշի, նրա մեկնաբանմամբ, ապահովվել է հիմնականում արտաքին երևույթների հաշվին` տրանսֆերտների ներհոսք ու պղնձի համաշխարհային գների բարձրացում։
«Այս երկու գործոններն են, որ հանգեցրել են մեզ մոտ քիչ թե շատ բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշի»,– ասաց Արամյանը։
«Արտադրված է Թուրքիայում» տարբերանշանով տուփը տնտեսական խանութի ցուցափեղկում - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Որոշումը կարող է լինել որոշման բացակայությունը. ե՞րբ կվճռվի թուրքական էմբարգոյի ճակատագիրը
Նա նշեց, որ ՀՀ տնտեսության ճյուղերից 2021թ–ին աճ են գրանցել առևտուրը, ծառայություններն ու շինարարությունը, մինչդեռ 9 ամսով անկում գրանցած գյուղատնտեսությունն այդ հաշվարկներում ընդհանրապես բացակայում է։

«Չի կարելի հանրությանը մոլորեցնել։ Ովքե՞ր են նախարարները։ Նրանք, ովքեր հեղինակություն են և պետք է ազդակ հաղորդեն տնտեսվարողներին, որովհետև տնտեսվարողներն իրենք իրենց վարքագիծը կառուցում են` կախված կառավարության որոշումներից։ Ու երբ տեսնում են այսպիսի բաներ, ես ձեզ վստահեցնում եմ` դա ազդելու է մեր ներդրումների վրա»,– ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2021թ–ի ապրիլին հայտարարել էր, որ կառավարության նպատակն է տարին փակել երկնիշ տնտեսական աճով։ Նա նաև հրապարակավ խոստացել էր հրաժարական տալ, եթե Հայաստանը տարին այդպես չփակի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին հայտարարել էր 6 տոկոս տնտեսական աճի մասին։
Այսօր առցանց ասուլիսի ժամանակ Քերոբյանը նշեց, որ ամիսներ առաջ երկնիշ տնտեսական աճի մասին հայտարարել էր մարդկանց լավատեսություն ներշնչելու համար։ Նա նաև խոստովանեց, որ իր սպասումներն ավելի դրական էին, քան այն, ինչ ունեցանք տարեվերջին, քանի որ ինքը նման բարձր գնաճ չէր կանխատեսել։
Նշենք, որ 2021թ–ի պետական բյուջեով այս տարվա համար նախատեսված էր 3.2 տոկոս տնտեսական աճ` 2020թ–ի 7 տոկոսանոց անկման դիմաց, ինչը հանրագումարում շուրջ 10 տոկոսանոց աճ է ենթադրում։
Կենտրոնական բանկի դեկտեմբերի 14-ի կանխատեսման համաձայն` տարեկան աճը կկազմի 4.2 տոկոս։
Արտահերթ ընտրություններից հետո` 2021թ–ի օգոստոսին ընդունված կառավարության հնգամյա ծրագրով` այս տարվա համար նախատեսված է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ։
Լրահոս
0