Արցախյան թնջուկ, կամ ինչ իմաստ ունի անընդհատ վիճաբանել անցյալի շուրջ, երբ ապագան անորոշ է

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Անցյալի վրա անընդհատ կենտրոնանալու փոխարեն հե′տ բերեք ապագայի նկատմամբ հավատը
Եկեք անկեղծ լինենք։ Երբ տարիներ շարունակ ընթանում էր Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը, շատ քիչ տեղեկություններ ունեինք դրա բովանդակության մասին ու բան չէինք հասկանում։ Հիմա այդ նույն բանակցային գործընթացի մասին այնքան նոր ու բազմապիսի մանրամասներ իմացանք, որ էլի բան չենք հասկանում։ Չ
է՛, իհարկե, գիտակցում ենք, որ նրանք, ովքեր ժամանակին վարում էին այդ բանակցությունները, հիմա ուզում են ապացուցել իրենց անսխալականությունը, իսկ նոր իշխանությունները հավատարիմ մնալով օրուելյան հայտնի ձևակերպմանը՝ «Ով տնօրինում է ներկան, նա էլ տնօրինում է անցյալը», այդ նույն բանակցությունների ընթացքը միայն ու միայն մռայլ գույներով են նկարագրում։ Բայց ախր տրամաբանական հարց է ծագում՝ լա՛վ, հիմա՞ արդեն ինչ իմաստ ունի անընդհատ վիճաբանել անցյալի շուրջ`բացարձակ ոչինչ չասելով սպասվող ապագայի մասին։
Մանավանդ, որ եթե ընդունում ենք մեր իշխանությունների վարկածն այն մասին, թե Երևանը իր ձեռքով բերել հասցրել էր բանակցությունները այն փուլին, երբ Արցախն արդեն կորցրել էր Ադրբեջանի կազմից դուրս մնալու բոլոր տեսական ու գործնական շանսերը, էդ դեպքում լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու իմաստն ադրբեջանցիների համար ո՞րն էր։ Չէ՞ որ ուրախությամբ պիտի ասեին՝ այս անհասկացող հայերն իրենք իրենց կամքով ծուղակն են ընկել՝ ոչ միայն հանգիստ հանձնում են իրենց կողմից գրավված տարածքները, այլև մեզ են թողնում Ղարաբաղը։ Ու դրանից հետո ադրբեջանցիներին կմնար պարզապես համբերատար սպասել բանակցությունների իրենց համար խիստ շահեկան գործընթացի տրամաբանական ավարտին։ Բա ինչո՞ւ պատերազմ հրահրեցին, ինչո՞ւ զոհեցին իրենց հարյուրավոր զինվորներին։
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը մասնակցել է Արցախի բնակիչներին բնակարանների հանձնման արարողությանը (27 դեկտեմբերի, 2021թ)․ Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
«Հայաստան» համահայկական հիմնադրամը չի դադարեցնում գործունեությունն Արցախում
Բոլոր դեպքերում՝ արդյոք հիմա, երբ ինչպես ասում են, անցածը հետ չես բերի, արժե՞ շարունակ տնտղել ու տնտղել անցյալը, երբ այդքան շատ հարցեր կան ապագայի հետ կապված։ Այսքան ժամանակ երբևէ լսե՞լ եք, որ Հայաստանի իշխանությունները անդրադառնան այն հարցին, թե ինչ է լինելու, եթե օրինակ, ռուսաստանցի խաղաղապահները դուրս գան այն տարածքներից, որտեղ հիմա պաշտպանում են հայերին ադրբեջանցիներից և ապահովում միակ կապը Հայաստանի և Արցախի միջև։ Իսկ ժամանակն անցնում է։
Կամ՝ ինչպե՞ս է ի վերջո հանգուցալուծվելու Հայաստանի գրավյալ տարածքների խնդիրը։ Մեր իշխանությունների վկայությամբ` դրանք կազմում են ավելի քան 40 քառակուսի կիլոմետր, ընդդիմությունը պնդում է՝ տասնապատիկ ավելի շատ։ Բայց դա այլ հարց է։ Ամենասկզբունքային հարցը, որի չափազանց բարդ ու դժվար պատասխանը պիտի տան հայաստանցիները և առաջին հերթին, իհարկե, ղեկավարները, սա է՝ ո՞րն է մեր զիջումների սահմանը։ Բառիս բուն իմաստով՝ սահմանը։
Էս ուր հասանք. արդյունավե՞տ է Երևանի և Ստեփանակերտի տարաձայնությունների հրապարակայնացումը
Եվ իհարկե, հիմա, երբ Արցախի մասին բավական անսպասելի, ոմանց համար նույնիսկ անընդունելի մեկնաբանություններ լսեցինք Երևանից, որոնց հետևեց անսովոր կոշտ պատասխանը Ստեփանակերտից, ողջ հայ հասարակությանն անցյալից շատ ավելի է հետաքրքրում ապագան՝ ինչպիսի՞ն են լինելու Հայաստանի և Արցախի հարաբերությունները։ Հիշում եմ, թե ինչպես ուղիղ 30 տարի առաջ ձմեռային այս օրերին ուղղաթիռով հասանք Ստեփանակերտ, և առաջին հարցերից մեկը, որը անթաքույց հույսով տալիս էին տեղի բնակիչները, սա էր. «Հայաստանը մեզ չի լքի, չէ՞»։ Բավական երկար ժամանակ չեմ եղել Ստեփանակերտում, սակայն կարող եմ ենթադրել, որ նույն հարցը արցախցիները հիմա էլ են տալիս։ Բայց այժմ արդեն՝ անթաքույց տագնապով։

Իսկ ընդհանրապես նկատե՞լ եք, թե պատերազմից հետո որքան ստվար է դարձել, այսպես ասած՝ «սթափեցնողների» բանակը։ Բա իհարկե, պարտությունն անխուսափելի էր, առարկություն չընդունող տոնով կրկնում են նրանք, մանրամասնելով՝ այսօրվա աղետը անմիջական հետևանքն է այն բանի, որ տասնամյակներ շարունակ հայերը սնվել են միայն միֆերով ու պատրանքներով, ականջալուր չեն եղել առաջին նախագահին, բանի տեղ չեն դրել նրա զգուշացումները։

Եվ ուզում ես հարցնել այդ «միֆ քանդողներին»՝ ախր դուք ի՞նչ գործ ունեք առաջին նախագահի հետ, այդ մարդը համարձակություն է ունեցել սթափության կոչեր հնչեցնելու բոլորովին այլ պայմաններում՝ հայերի փայլուն հաղթանակից հետո, երբ ոգևորությունը շատ մեծ էր։ Այնինչ, դուք կատարված փաստից՝ պարտությունից հետո ընդամենը փորձում եք հիմնավորել այդ պարտության անխուսափելիությունը՝ կրկին ու կրկին ստիպելով մեզ վերադառնալ դեպի անցյալ։ Բա ինչպե՞ս չհիշես հայտնի բժիշկ Բորիս Կրուտիերի բազմաթիվ ասույթներից մեկը. «Անցյալը հետ չես բերի։ Հե՛տ բերեք գոնե ապագայի նկատմամբ հավատը»։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала