00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդյո՞ք Մխիթարյանի «դարաշրջանն» ավարտվում է. Վարազդատ Հարոյանն այս տարվա լավագույնն է

© Sputnik / Aram Nersesyan«Լավագույն ֆուտբոլիստ» քվեարկություն
«Լավագույն ֆուտբոլիստ» քվեարկություն - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
«Լավագույն ֆուտբոլիստ» քվեարկություն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
2009թ.-ից սկսած մինչև 2020 թվականը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչումը հիմնականում շնորհվել է Հենրիխ Մխիթարյանին, ընդ որում` տասն անգամ այդ տիտղոսին արժանանալով` հայ անվանի ֆուտբոլիստը յոթ անգամ անընդմեջ է ճանաչվել լավագույնը (2011-2017):
Այս տարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչումը ՀՖՖ քվեարկության միջոցով շնորհվել է Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանին։
Քվեարկության արդյունքում Հարոյանը 30 միավոր ավել է հավաքել, քան երկրորդ տեղը զբաղեցրած Հենրիխ Մխիթարյանը (62): Լավագույն եռյակը եզրափակել է Էդուարդ Սպերցյանը։
Որպես օրենք Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչումը միշտ էլ շնորհվել է ազգային հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստներից որևէ մեկին։ Հարոյանն էլ այդ առումով բացառություն չէ։ 2021 թվականին 29-ամյա Հարոյանն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում բավականին մեծ քայլ կատարեց` Ղազախստանի առաջնությունից տեղափոխվելով Լա լիգա՝ «Կադիս»։
Շատ կարճ ժամանակ պահանջվեց Հարոյանից, որպեսզի իսպանական թիմում հարգեն նրան ու գնահատեն նրա պրոֆեսիոնալ խաղային որակները։ Այդ մասին բազմիցս ասել է «Կադիսի» գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերան։
Чемпионат Европы по тяжелой атлетике среди женщин (5 апреля 2021). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
«Սա ծանրամարտի վերջն է». օլիմպիական քաշային կարգերի փոփոխությունը հարվածում է մեր շահերին
Հայաստանի ազգային հավաքականի կազմում 63 խաղ անցկացրած ու երեք գոլի հեղինակ դարձած Հարոյանն իր կարիերայի ընթացքում նախևառաջ աչքի է ընկնում պայքարելու մեծ ցանկությամբ, էմոցիոնալ պոռթկումներով։ Ներկայումս դժվար է պատկերացնել մեր հավաքականի կենտրոնն առանց Հարոյանի։ Օրինակներ էլ կան` երբ տարբեր պատճառներով Հարոյանը բացակայում է հավաքականի կազմից, ունենում ենք խնդիրներ։
Այն, որ Հարոյանը արժանի է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, որևէ կասկած չկա։ Հետաքրքիր է այլ բան։ Արդյո՞ք 2021 թվականից հետո լավագույն ֆուտբոլիստի հարցում Հենրիխ Մխիթարյանի հեգեմոնիան կվերանա։ Մխիթարյանը, որի անցած մարզական ուղին ու նվաճած մրցանակները դժվար թե կրկնություն ունենան Հայաստանում, ներկայումս հանդես է գալիս իտալական «Ռոմայի» կազմում, բայց հաճախ հնչում են տեղեկություններ նրա` այլ թիմ տեղափոխվելու մասին։

2011 թվականին, երբ Հենրիխը երկրորդ անգամ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, Վարազդատ Հարոյանն իր առաջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականում։ Սկսած 2009 թվականից միայն երկու ֆուտբոլիստի՝ Կառլեն Մկրտչյանին(2010) և Մարկոս Պիզելիին(2018) էր հաջողվել լավագույն ֆուտբոլիստի համար քվեարկությունում հաղթել Մխիթարյանին։ Հարոյանը դարձավ երրորդ ֆուտբոլիստը, և դա իրոք պատվաբեր է։

Ամեն ինչ համեմատության մեջ է գեղեցիկ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ներկայիս հավաքականում հեռանկարային ու տաղանդավոր բավականին շատ ֆուտբոլիստներ կան, կարելի է մտածել, որ հաջորդ տարի էլ չի բացառվում, որ լավագույնի կոչմանն արժանանալու համար սուր պայքար կձևավորվի։
Անկախ ամեն ինչից Մխիթարյանը դեռևս երկար ժամանակ կմնա այն եզակի հայ ֆուտբոլիստը, որը հասել է երբեմն անհասանելի թվացող բարձրունքների։ Իսկ Հարոյանի այս հաղթանակից հետո հավաքականի մյուս ֆուտբոլիստները կարող են ավելի վստահ լինել, որ լավագույնների ցուցակում հաղթում է միշտ լավագույնը։
ՀՖՖ նախագահը գնահատեց իր ղեկավարած կառույցի աշխատանքը. թերացումներ չկա՞ն
Հավելենք, որ քվեարկության արդյունքում որոշվել է նաև Հայաստանի լավագույն մարզիչը։ Երկրորդ անգամ այդ կոչմանն է արժանացել Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Երկրորդ ու երրորդ տեղերն են զբաղեցրել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն և Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
Լրահոս
0