00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարիք ունեի մարդկանց մոտ հույս արթնացնելու. Քերոբյանը` տնտեսական երկնիշ աճի խոստման մասին

© Sputnik / Aram NersesyanՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Վահան Քերոբյան
Բաժանորդագրվել
2021թ–ի ապրիլին Քերոբյանը հայտարարել էր՝ կառավարության նպատակն է տարին փակել երկնիշ տնտեսական աճով։ Նա նաև հրապարկավ խոստացել էր հրաժարական տալ, եթե Հայաստանը տարին չփակի երկնիշ տնտեսական աճով։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. 2021թ–ի արդյունքները դեռ ամփոփված չեն, բայց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առայժմ չի շտապում հրաժարվել երկնիշ տնտեսական աճի մասին իր նախկին կանխատեսումներից, թեև խոստովանում է, որ սպասումներն ավելի դրական էին, քան այն, ինչ ունեցանք տարեվերջին։
Փող - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Գնաճ, պետական պարտք, գիտության ֆինանսավորման աճ. 2021-ի տնտեսական Հայաստանի տարբեր կողմերը
«Բնականաբար ես կարծում էի, որ մենք կունենանք բարձր աճ, ու այդ հաշվարկի մեջ դժվար էր ենթադրել, որ մենք կունենանք այսպիսի բաձր գնաճ։ Հիշեցնեմ, որ անցած տարվա նոյեմբերի գնաճը մեզ մոտ եղել է 1 տոկոսի շրջանակներում, իսկ դեկտեմբերին` 3.8 տոկոսի։ Այն ժամանակ շատ բարդ էր հասկանալ, որ պահանջարկի վերականգնումը կառաջացնի այսպիսի ահռելի բարձր գնաճ, և դա էականորեն կրճատեց իրական աճը անվանական աճի նկատմամբ»,– այսօր` դեկտեմբերի 29-ին կայացած առցանց մամուլի ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշեց, որ եթե լիներ նորմալ գնաճ, երկրի տնտեսությունն ավելի մոտ կլիներ երկնիշ աճին, քան այս պարագայում։ Նախարարը խոստովանեց, որ տարվա արդյունքներից գոհ չէ։
«Մարությանն իմ ընկերն է». Քերոբյանն իր դիրքորոշումը կհայտնի «ում որ պետքն է»
«Պետք է կարողանայինք շատ ավելի շատ անել ու առաջիկայում շատ ավելի բարձր աճ ապահովել»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է երկնիշ տնտեսական աճի մասին իր նախկին կանխատեսումներին, Վահան Քերոբյանը դրանք մեկնաբանեց պահի թելադրանքով` նշելով, որ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց, ու հատկապես գործարարներին, հարկավոր էր լավատեսություն ներշնչել։

«Ես ինքս էլ կարիք ունեի մարդկանց մոտ հույս արթնացնելու, որ անպայման կհաղթահարենք ձախորդ օրերը։ Եվ այդ առումով շոկային օպտիմիզմ հաղորդելը կարող էր արդյունավետ լինել ու այդպես էլ եղավ»,– ասաց նա։

Հիշեցնենք` 2021թ–ի ապրիլին Քերոբյանը հայտարարել էր՝ կառավարության նպատակն է տարին փակել երկնիշ տնտեսական աճով։ Նա նաև հրապարկավ խոստացել էր հրաժարական տալ, եթե Հայաստանը տարին այդպես չփակի։
2021թ–ի պետական բյուջեով այս տրվա համար նախատեսված էր 3.2 տոկոս տնտեսական աճ` 2020թ–ի 7 տոկոսանոց անկման դիմաց, ինչը հանրագումարում շուրջ 10 տոկոսանոց աճ է ենթադրում։
Карлен Хачатрян - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2021
ՌԱԴԻՈ
Կարո՞ղ է արդյոք տնտեսությունը երկնիշ թվով աճել, եթե առաջին եռամսյակում ունենք էական անկում
Կենտրոնական բանկի դեկտեմբերի 14-ի դրությամբ արված կանխատեսման համաձայն` տարեկան աճը կկազմի 4.2 տոկոս։
Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին հայտարարել էր 6 տոկոս տնտեսական աճի մասին։
Արտահերթ ընտրություններից հետո` 2021թ–ի օգոստոսին ընդունված կառավարության հնգամյա ծրագրով` այս տարվա համար նախատեսված է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ։
Լրահոս
0