00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախկին նախարարի համար Փաշինյանի ասածն անհեթեթ է. ինչքա՞ն է ծառայողական հին մեքենայի ծախսը

© Sputnik / Asatur Yesayants Վարդան Արամյան
Վարդան Արամյան - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Վարդան Արամյան
Բաժանորդագրվել
Վարդան Արամյանի հաշվարկով` ՀՀ ծառայողական բոլոր ավտոմեքենաների պահպանման ծախսը տարեկան բյուջեի վրա պետք է 2-2.5 մլրդ դրամից ավելի չարժենա։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու, Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի համար անհասկանալի է, թե ինչու են կառավարությունում սրտնեղում ԱԺ նախագահի համար նոր ավտոմեքենա գնելու որոշման դեմ բարձրացած քննադատությունից։

«Ես եղել եմ կառավարությունում և շատ լավ հասկանում եմ, որ կառավարության համար կան անհրաժեշտ ծախսեր, որ պետք է արվեն։ Բայց այս ֆոնի վրա ես չեմ կիսում այդ մոտեցումը։ Միգուցե 2-3 տարի հետո արժեր այդ մեքենան հենց այդ հիմքով գնել, բայց հիմա մենք ունենք այլ խնդիրներ ու պետք է կարողանանք առաջնայինը երկրորդայինից տարբերել»,– Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց Արամյանը։

Հետպատերազմյան ու ճգնաժամային ժամանակահատվածում, ֆինանսների նախկին նախարարի համոզմամբ, առաջնահերթը պետության համար պետք է լինի տնտեսական պոտենցիալը կարգաբերելը, բայց ոչ որևէ պաշտոնյայի համար 90 մլն դրամանոց ավտոմեքենա գնելը։
Арегназ Манукян во время заседания НС (13 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
«Նախկիններն էլ էին զրահապատ մեքենա գնել». Սիմոնյանի «պադավատի» հարցով ԱԺ–ում միակարծիք չեն
Նման ժամանակահատվածում, ըստ նրա, կառավարությունը պետք է շարժվի ծախսերի կրճատման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ` առաջին հերթին սկսելով ինքն իրենից։ Կառավարությունը պետք է վերանայի ու կրճատի անհարկի ծախսերը, հրաժարվի ոչ արդյունավետ ավտոմեքենաներից, ինչպես Արամյանն է ասում` «ձգի գոտիները»։
Նախկին նախարարը չի ժխտում` հին մեքենաներն ավելի մեծ ծախս են պահանջում, բայց կառավարության անդամների ու ղեկավարի հնչեցրած թվերը, նրա որակմամբ, «անհեթեթ» են։

«Ծախսեր են հնչեցնում` տարեկան 15 կամ 30 մլն դրամ, ես չգիտեմ` ով է զեկուցել նմանատիպ անհեթեթություն, որ մի մեքենայի վրա 30 մլն ծախսեն։ Այդ ի՞նչ պետք է փչանա այդ մեքենայի վրա, որ այդ գումարով նորոգեն»,– ասաց նախկին նախարարը։

Իրականում, Արամյանի հաշվարկով, յուրաքանչյուր ծառայողական ավտոմեքենայի վրա որպես ստանդարտ հաշվարկված է տարեկան շուրջ 2 մլն դրամի ծախս։
Իսկ պետական ապարատի ծառայողական բոլոր ավտոմեքենաների պահպանման ծախսերը, նրա գնահատմամբ, պետական բյուջեի վրա տարեկան առավելագույնը 2-2.5 մլրդ դրամից ավելին չպիտի արժենան։
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Պետությունն Ալեն Սիմոնյանի համար նոր ավտոմեքենա կգնի
Հիշեցնենք` նոյեմբերի 25-ին ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել էր Ազգային ժողովի նախագահի համար 90 մլն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI դասի ծառայողական ավտոմեքենա գնելու հարցը։ Որոշումը խիստ քննադատության էր արժանացել հանրության կողմից։
Դեկտեմբերի 24 –ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի նոր ավտոմեքենայի հարցին, ասել էր, որ իր ծառայողական հին ավտոմեքենան ևս շատ ծախս էր պահանջում։
«Եկան, ցույց տվեցին` պարոն վարչապետ, արդեն 35 միլիոն դրամի ծախս ենք արել էս մեքենայի վրա, ամեն օր ինքը փչանում ա։ Եկեք նոր մեքենա առնենք ու էդպես տարիների մեջ կշահենք։ Նույնն էլ ԱԺ նախագահի մեքենայի դեպքում էր՝ հին մեքենայի սպասարկման ծախսերը շատ մեծ էին»,– ասել էր Փաշինյանը` հիշեցնելով խորհրդային տարիների հայտնի արտահայտությունը` մենք այդքան հարուստ չենք, որ էժան ապրանք գնենք։
Լրահոս
0